Միակ ճանապարհը (ռուս.՝ Единственная дорога, Շղթայված վարորդները (ռուս.՝ Okovani soferi), խորհրդային-հարավսլավական գեղարվեստական ֆիլմ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին, որը նկարահանվել է 1974 թվականին հարավսլավացի ռեժիսոր Վլադո Պավլովիչի կողմից: Filmski Studio Titograd (ՀՍՖՀ) և «Մոսֆիլմ» (ԽՍՀՄ) կինոստուդիաների համատեղ արտադրություն:

Picto infobox cinema.png
Միակ ճանապարհը
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Yugoslavia (1946-1992).svg Հարավսլավիա
Ժանրդրամա և պարտիզանների մասին ֆիլմ
Թվական1974
Լեզուռուսերեն
Սցենարի հեղինակVadim Trunin?
ԴերակատարներVeljko Mandić?, Dušan Janićijević?, Vladimir Popović?, Դրագոմիր Բոյանիչ, Անատոլի Բորիսովիչ Կուզնեցով և Tatyana Sidorenko?
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
Պատմվածքի վայրՀարավսլավիա
ԿինոընկերությունՄոսֆիլմ և Zeta film?
Տևողություն91 րոպե

ՍյուժեԽմբագրել

Իրադարձությունները, որոնց մասին պատմում է ֆիլմը, տեղի են ունենում երեք օրվա ընթացքում՝ 1944 թվականի ապրիլի 23-25-ը, Հարավսլավիայում։

Ճամփեզրին կանգ են առել գերմանա-ֆաշիստական տանկերն ու զրահամեքենաները, որովհետև վերջացել է վառելիքը։

Գերմանական հրամանատարությունը նախապատրաստում է ավտոշարասյուն, որը Ռումինիայից վառելիք պետք է հասցնի զրահատեխնիկայի համար: Ճանապարհի մեծ մասը, որով պետք է անցնի ավտոշարասյունը, վերահսկվում է հարավսլավական պարտիզանների կողմից։

Պարտիզանների գործողություններն այնքան են սաստկացել, որ անհնար է առանց կորուստների անտառներով ու ամայի լեռնային անցումներով անցկացնել բենզին տեղափոխող հսկայական շարասյունը։ Որպեսզի ինչ-որ կերպ ապահովեն իրենց, հիտլերականները ղեկին նստեցրել են խորհրդային ռազմագերիների։ Նրանք մեքենան վարում են ձեռնաշղթաներով, որոնց շղթան նրանց կապում է թիկնապահի հետ։

Հարավսլավական պարտիզանների ջոկատի առաջադրանքը է կանգնեցնել շարասյունը, բայց ոչ մի դեպքում՝ ռուս գերիների կյանքի գնով։

ԴերերումԽմբագրել

  • Տատյանա Սիդորենկո – Լյուբա
  • Վելկո Մանդիչ – Կոստյա
  • Ալեքսանդր Արժիլովսկի – Երշով
  • Լև Դուրով – Պետրո
  • Գլեբ Ստրիժենով – Իվան Եֆիմովիչ Կալենիչ
  • Անատոլի Կուզնեցով – Սերգեև
  • Դուշան Յանիչևիչ – Յավոր
  • Վլադիմիր Վիսոցկի – Սոլոդով, վարորդներից մեկը
  • Վլադիմիր Պուչկով – Ալյոշա
  • Վլադիմիր Կաշպուր – Թաիրով
  • Վլադիմիր Պոպովիչ – Սրեչկո
  • Դրագոմիր Բոյանիչ – Զորան, դարբին
  • Սվետլանա Դանիլչենկո – Բրանկա
  • Իրինա Միրոշնիչենկո – Գորդանա
  • Վլադիսլավ Դվորժեցկի – Վալտեր Հոլց, ավտոշարասյան պետ
  • Իգոր Վասիլև – Էրիխ Գյունտեր
  • Սերգեյ Յակովլև – Ալյոշայի հայրը
  • Իգոր Կլաս – Մյուլլեր
  • Բորիս Ռուդնև – Բոններ, տանկիստ, ՍՍ սպա
  • Նիկոլայ Դուպակ – Ցիլկե, գեներալ
  • Գենադի Յուխտին – Ցոլերն, զինվոր-ուղեկցորդ
  • Վիկտոր Պավլով – Ռամկե, ֆելդֆեբել
  • Իվան Ժևագո – Շրանկ
  • Կոնստանտին Զաբելին – Տիպել
  • Բորիս Բիտյուկով – Ալտենբաուեր

ՀնչյունավորումԽմբագրել

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վադիմ Տրունին
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Պավլովիչ
  • Օպերատոր՝ Ալեքսեյ Տեմերին
  • Նկարիչ՝ Գեորգի Տուրիլյով
  • Կոմպոզիտոր՝ Կարեն Խաչատրյան
  • Երգերի տեքստը՝ Վլադիմիր Վիսոցկու
  • Երգերի երաժշտությունը՝ Վլադիմիր Վիսոցկու
  • Հնչյունային ռեժիսոր՝ Լև Տրախտենբերգ
  • Մոնտաժող՝ Իրմա Ցեկավայա

Տեխնիկական տվյալներԽմբագրել

  • Արտադրություն՝
  • Գեղարվեստական, հեռուստատեսային, գունավոր ֆիլմ

Ֆիլմը եղել է առաջիններից մեկը, որ նկարահանվել է կադրի ունիվերսալ ձևաչափով[1]։ Այդպիսի նեգատիվից կարող էին արվել ֆիլմի պատճեններ ցանկացած ձևաչափով՝ լայնէկրան, լայնաֆորմատ և դասական։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Г. И. Хазанов На киностудии «Мосфильм»(ռուս.) // «Техника кино и телевидения» : журнал. — 1975. — № 7. — С. 59—64. — ISSN 0040-2249.

Արտաքին հղումներԽմբագրել