«Միակը…» (ռուս.՝ «Единственная…»), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցը 1975 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում Պավել Նիլինի «Հիմարություն» (ռուս.՝ «Дурь») պատմվածքի հիման վրա[2]։

Միակը…
ռուս.՝ Единственная…
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻոսիֆ Խեյֆից
Սցենարի հեղինակՊավել Նիլին
ԴերակատարներՎալերի Զոլոտուխին և Ելենա Պրոկլովա
ՕպերատորՀենրիկ Մարանջյան
ԵրաժշտությունՆադեժդա Սիմոնյան
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն90 րոպե

Իոսիֆ Խեյֆիցը ֆիլմը նկարահանել է 70 տարեկանում։ Այն գրեթե ամբողջությամբ նկարահանվել է Զապորոժիեում։

Ֆիլմում առանցքային դերերից մեկը կատարել է Վլադիմիր Վիսոցկին, սակայն դերասանի խիտ գրաֆիկը նրան թույլ չի տվել գալ և որոշել են նկարահանել առանց նրա՝ հատուկ նշելով նրա տեղը կադրում այնպես, որ հետո նկարահանվի և մոնտաժվի ֆիլմում։ Խեյֆիցը ֆիլմում ներառել է Վիսոցկու կատարմամբ երգ, ընդ որում՝ առաջարկել է անձամբ ընտրել, թե ինչ է ուզում երգել։

Սյուժե խմբագրել

Կոլյա Կասատկինը, որն իր կնոջ՝ Տանյուշայի մեջ տեսնում է կանացի հմայքի, քնքշության, բարության իդեալը, որը սիրում էր նրան մինչև ինքնամոռացություն, շփոթության մեջ է հայտնվել կնոջ դավաճանության մասին զրույցներից պատճառով։ Տեսնելով կնոջը երգչախմբի ղեկավարի հետ՝ Նիկոլայն ամուսնալուծություն է պահանջում։ Շարունակելով սիրել միմյանց՝ նախկին ամուսինները դժգոհ են բաժանումից։ Կասատկինը նոր հապճեպ ամուսնությունից գետո չի վերագտնում իր հոգեկան հանգստությունը։ Ամենօրյա տառապանքների, անցյալ կյանքի ձգտման մեջ նա կորցնում է նաև իր վաղեմի երազանքը՝ ապրել և աշխատել Հեռավոր Արևելքում, որտեղ ծառայել է բանակում։ Երկուսն էլ շատ ուշ են հասկանում, որ սերը հապճեպ որոշումներ չի ներում, որ այն պետք է կարողանալ պահպանել և պաշտպանել։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Ֆրունզե քաղաքում կայացած IX համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակ Ելենա Պրոկլովային «Կնոջ լավագույն դերակատարման համար» անվանակարգում (1976),
  • Պանամայում կայացած XV միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարման համար» Ելենա Պրոկլովային, Կենտրոնական Ամերիկա (1976)։

Փաստեր խմբագրել

Գլխավոր դերի համար փորձերի են մասնակցել նաև Լյուդմիլա Գլադունկոն և Նատալյա Բոգունովան։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Единственная»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  • «Единственная…» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • ««Единственная…»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  • ««Единственная…»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  • ЕДИНСТВЕННАЯ // Энциклопедия кино. — 2010.
  • ««Единственная…»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  • ««Единственная…»». Первый канал. Первый канал. Всемирная сеть. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  • ««Единственная»». Телеканал «Дом Кино». Первый канал. Всемирная сеть. Վերցված է 2014 թ․ փետրվարի 17-ին.
  • «Истории и легенды Ленфильма. Фильм "Единственная"». Телеканал «100 ТВ», Санкт-Петербург. 2008-10-12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին.
  • Единственная (1975) на сайте Фильмы СССР