Մժնկերտ Ներքին (Ստորին Բասենի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մժնկերտ (այլ կիրառումներ)
Մժնկերտ Ներքին, գյուղ (քաղաք, գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում՝ Ստորին Բասենում։ Գտնվում էր Խորասան գյուղաքաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, Սարիղամիշ տանող ճանապարհին։
Գյուղ | ||
---|---|---|
Մժնկերտ Ներքին | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Մաժանկերտ, Մանազկերտ,Մջնկերտ, Պժնկերտ | |
ԲԾՄ | 1830±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԸստ Ղևոնդ Ալիշանի բնակավայրի անվանումը կապված է հայոց Արտաշես Ա թագավորի որդի Մաժանի անվան հետ։
Անվանումներ
խմբագրելԳյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Մաժանկերտ, Մանազկերտ, Մեժինկերտ, Մեջենգերդ, Մեջենգերտ, Մեջենկերտ, Մեջենկերտ Ներքին, Մեջենկիրտ, Միջինգերտ, Մեջինկերտ, Մեջինկերտ Ներքին, Մընժընկերտ, Մժնկերտ, Մժնկերտ Ստորին, Միճինկիրտ, Միջինկիրտ, Մծնկերտ, Մնժնկերտ, Մնջընկերտ, Մջնկերտ, Պժնկերտ։
Պատմություն
խմբագրելԳյուղի մասին առաջին անգամ հիշատակել է Ստեփանոս Օրբելյանը (XIII դար)։ Միջին դարերում եղել է եպիսկոպոսանիստ։
Ըստ թուրքական աղբյուրներ XVII դարում գյուղը հանդիսանում էր Մժնկերտի վագառի (Ստորին Բասեն) կենտրոնը։
Մեզ է հասել 1336 թվականին գրված մի Ավետարան։
Բնակչություն
խմբագրել1878 թվականին ուներ 79 բնակիչ։ Ըստ իտալացի ճանապարհորդ Ջեմելիի Մժնկերտ Ներքինն եղել է բազմամարդ բնակավայր՝ ուր բնակվել են 500 տուն հայ բնակիչ։ Գյուղը դատարկվել է XIX դարի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով։ XX դարի սկբներին այն ուներ ընդամենը մի քանի տասնյակ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկարգործությունն ու առևտուրն էր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՄժնկերտ Ներքինի մոտ գտնվում են 6-7 մետր հաստություն ունեցող հին բերդի ավերակներ։ Բերդի ամրոցի արևելյան կողմում՝ լեռան մեջ փորված են մի քանի եկեղեցիներ։ Գյուղն ունեցել է 7 գերեզմանոց, որոնցից մեկում թաղված է տաղասաց Խաչատուր Կեչառեցին (XIII դար)[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 814
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն