Մերվին Էդուարդ (Մերվ) Գրիֆին

Մերվին Էդուարդ (Մերվ) Գրիֆին (անգլ.՝ Mervin Edward "Merv" Griffin, հուլիսի 6, 1925(1925-07-06)[1][2], Սան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ - օգոստոսի 12, 2007(2007-08-12)[3][1][2][…], Լոս Անջելես, ԱՄՆ), ամերիկացի մեդիամագնատ, հեռուստահաղորդավար և էստրադային երգիչ, հեռուստատեսային «Jeopardy!» և «Ֆորտունայի անիվ» խաղերի հեղինակ։

Մերվին Էդուարդ (Մերվ) Գրիֆին
անգլ.՝ Merv Griffin
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 6, 1925(1925-07-06)[1][2]
ԾննդավայրՍան Մատեո, Սան Մատեո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 12, 2007(2007-08-12)[3][1][2][…] (82 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունSan Mateo High School? և College of San Mateo?
ԵրկերThe Merv Griffin Show? և Jeopardy!?
Մասնագիտություներգիչ, հեռուստահաղորդավար, թատրոնի դերասան, կինոդերասան, սցենարիստ, գործարար, կոմպոզիտոր, հեռուստատեսային պրոդյուսեր և Մեդիամագնատ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Merv Griffin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Մերվ Գրիֆինը ծնվել է հարավային Սան Ֆրանցիսկոյի Սան-Մատեո քաղաքում՝ բորսային մակլերի ընտանիքում։ Չորս տարեկանում սովորել է նվագել դաշնամուր և շուտով սկսել է ինքնուրույն համերգներ տալ[4]:19 տարեկանում Գրիֆինը դարձել է Սան Ֆրանցիսկոյի «KFRC» ռադիոկայանի երգիչ։ Մեկ տարի անց ձայնագրել է իր սոլո ալբոմը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա չի զորակոչվել՝ ավելորդ քաշի և սրտանոթային խնդիրների պատճառով, սակայն հաղթանակի մեջ ներդրում ունենալու համար աշխատանքի է ընդունվել Սան Ֆրանցիսկոյի նավաշինարանում։ Երիտասարդ Գրիֆինը ամաչել է իր ավելորդ քաշից և հետագայում փորձել է նիհարել (չնայած քաշի հետ կապված խնդիրները նրան ուղեկցել են մինչև կյանքի վերջ), բայց Կորեական պատերազմի տարիներին նա արդեն դուրս է եկել զորակոչային տարիքից։

1950 թվականին Գրիֆինի «I’ve Got a Lovely Bunch of Coconuts» երգը հիթ-շքերթում գրավել է առաջին տեղը։ Այդ հիթը վաճառվել է 3 միլիոն օրինակով։

Հեռուստատեսային գործունեություն խմբագրել

Հետպատերազմյան տարիներին Գրիֆինը էպիզոդիկ դերերով նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ 1954 թվականին նա տեղափոխվել է Նյու Յորք՝ «CBS» ալիքի «Finian' s Rainbow» երաժշտական շոուն վարելու համար։ 1950-ական թվականների վերջին նա վարել է իր հեղինակած «Վստահի՛ր քո ինտուիցիային» (անգլ.՝ "Play Your Hunch") հեռուստախաղը։

1962 թվականից հեռարձակվել է «Մերվ Գրիֆինի թոք-շոուն»։ Հեռարձակման առաջին երկու տարիներին այն այլ անուն է կրել. Մերվ Գրիֆինի անունը նրան շնորհվել է միայն 1965 թվականին։ Հաղորդման հյուրերի թվում են եղել Բերտրան Ռասելը, Պաբլո Կասալսը, Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ Դյուրանտ ամուսինները, Մահարիշի Մահեշ Յոգին և այլ հայտնիներ։

Ռասելի հետ հեռարձակած հաղորդումից հետո, որում վերջինս քննդատել է Վիետնամի պատերազմը, Գրիֆինին մի շարք ԶԼՄ-ներում դավաճան են անվանել, սակայն հաղորդման վարկանիշի վրա դա ամենևին չի ազդել։ 1960-ական թվականների վերջին Գրիֆինի շոուն «CBS» հեռուստաալիքում տեղափոխվել է ամենադիտվող երեկոյան ժամերին, սակայն ալիքի ղեկավարության հետ հայացքների անհամապատասխանության պատճառով (շոուն ստացել էր հստակ արտահայտված հակապատերազմական ուղղվածություն) հաղորդումը փակվել է։ Դրանից կարճ ժամանակ անց Գրիֆինը սկսել է նույն անվանումով շոու վարել մրցակից «Մետրոմեդիա» սինդիկատի ալիքներում, որի հետ շարունակել է համագործակցել մինչեւ 1986 թվականը, երբ հայտարարել է հեռուստաէկրանից հեռանալու մասին։

Ընդհանուր առմամբ «Մերվ Գրիֆինի շոուն» հեռարձակվել է 21 տարի (1965 թվականի սեպտեմբերի 20-ից մինչև 1986 թվականի սեպտեմբերի 5-ը)։ 16 տարի շոուն հեռարձակվել է միաժամանակ մի քանի ալիքներով։ Իր գոյության ընթացքում ծրագիրը արժանացել է 12 «Էմմի» մրցանակի (առաջինը՝ 1974 թվականին), Գրիֆինն այդ մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1982 և 1984 թվականներին՝ «Էստրադային շոուի լավագույն հաղորդավար» անվանակարգում[5]։

Հեռուստատեսային ծրագրերի հեղինակի գործունեություն խմբագրել

Մերվ Գրիֆինը ասել է, որ տարված է բառախաղերով և գլուխկոտրուկներով (անգլ.՝ "word and puzzle freak"), և նրա կյանքի զգալի մասը կապված է եղել այդ հետաքրքրության հետ, որը, վերջին հաշվով դարձել է նրա հանրաճանաչության և եկամտի աղբյուրը[6]։

1963 թվականին Գրիֆինը հանդես է եկել «Բառ առ բառ» (անգլ.՝ "Word for Word") նոր խաղային շոուով, իսկ մեկ տարի անց «NBC» ալիքով հեռարձակվել է վաղուց մշակված «Ռիսկ» (անգլ.՝ Jeopardy!") շոուն, որը նրան համաշխարհային համբավ է բերել։ Նա ինքն է երաժշտություն գրել այդ ծրագրի համար։ Ամերիկյան հեռուստատեսությունում հեռարձակման ընթացքում ծրագիրը նվաճել է 28 «Էմմի» մրցանակ։ Ծրագրի արտոնագրային տարբերակները գործում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ այն կոչվում է «Своя игра»:

1975 թվականին էկրան Է բարձրացել Գրիֆինի «Ֆորտունայի անիվը» (անգլ.՝ Wheel Of Fortune) հեռուստահաղորդումը, որի երաժշտական թեման նույնպես նա է գրել։ 1983 թվականից սկսած՝ այս հաղորդումը ամեն շաբաթ եթեր է հեռարձակվել ԱՄՆ-ի մի քանի ալիքներում՝ երկար տարիներ զբաղեցնելով առաջին հորիզոնականը ամենահայտնի հեռուստածրագրերի ցանկում։ «Ֆորտունայի անիվը» արժանացել է հինգ «Էմմի» մրցանակի։ Ծրագրի արտոնագրային տարբերակները գործում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում (սկսած՝ 1990 թվականից), որտեղ այն եթեր է հեռարձակվում «Поле чудес» (Հրաշքների դաշտ) անունով։

Կյանքի վերջին տարիներին Գրիֆինը ձեռնամուխ է եղել «Խաչբառեր Մերվ Գրիֆինից» (անգլ.՝ Merv Griffin's Crosswords) նոր հեռուստատեսային խաղային նախագծի ստեղծմանը։

Խաղային հաղորդումների թվում են նաև «Վստահի՛ր քո ինտուիցիային», «Միլիոնից մեկը» (անգլ.՝ One in a Million), «Խաղա՛նք փոստատուն» (անգլ.՝ Let's Play Post Office), «Հասի՛ր աստղերին» (անգլ.՝ Reach for the Stars) և «Հիշողության խաղ» (անգլ.՝ Memory Game, 1972) ծրագրերը։

Ուշ տարիներ խմբագրել

1970-ական թվականների կեսերին Մերվ Գրիֆինը տարաձայնությունների պատճառով բաժանվել է իր կնոջից՝ Ջուլիան Ռայթից, որի հետ ապրել է ավելի քան 15 տարի։

1986 թվականին նա 250 միլիոն դոլարով վաճառել է իր «Merv Griffin Enterprises» ընկերությունը՝ պահպանելով իր հայտնի խաղային շոուների մի շարք տարրերի հեղինակային իրավունքները, որոնց համար շարունակել է հարցեր գրել դեռ երկար տարիներ (միայն «Jeopardy!» շուոի գլխավոր թեմայի հեղինակային պահումներից ստացել է ավելի քան 70 միլիոն դոլար)։ Դրանից հետո նա զբաղվել է անշարժ գույքի առևտրով։ Կյանքի վերջում նրա կապիտալը զգալիորեն գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Նա նաև ձիերի ախոռ է գնել և բազմիցս նրանց ցուցադրել է խոշոր մրցումներում։

2005 թվականին Գրիֆինն արժանացել է «Էմմի» մրցանակի՝ գործունեության ընթացքում ունեցած ձեռքբերումների համար։

2007 թվականի հուլիսի 18-ին Գրիֆինը հոսպիտալացվել է շագանակագեղձի քաղցկեղի ռեցիդիվով։ Նույն թվականի օգոստոսի 12-ին նա մահացել է։ «Խաչբառեր Մերվ Գրիֆինից» հաղորդման առաջին թողարկումը եթեր է հեռարձակվել նրա մահից մի քանի ամիս անց[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20070929213349/http://www.mydesert.com/apps/pbcs.dll/article?AID=/20070812/NEWS01/708110301&referrer=FRONTPAGECAROUSEL
  4. «В США скончался изобретатель игр «Поле чудес» и «Своя игра» Мерв Гриффин». NEWSru.com. 13 августа 2007. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. Статья Griffin, Merv (1925—) в Encyclopedia of television, by Horace Newcomb (անգլ.)
  6. Dennis McClellan. (13 августа 2007). «Merv Griffin: 1925-2007 - Affable TV host built an empire on 2 hit game shows». «Los Angeles Times». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. Передача «Кроссворды» на сайте IMDB

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերվին Էդուարդ (Մերվ) Գրիֆին» հոդվածին։