Մերսենի թիվ
Մերսենի թվեր են համարվում Mn = 2n - 1 տեսքի թվերը, որտեղ n-ը բնական թիվ է, իսկ Mn-ը՝ պարզ։ Անունն ստացել են 17-րդ դարում դրանք ուսումնասիրած ֆրանսիացի վանական Մարեն Մերսենի պատվին։
Մերսենի թվերի հաջորդականությունը սկսում է այս կերպ՝
- 1, 3, 7, 15, 31, 63, 127, 255, 511, 1023, … :
Երբեմն Մերսենի թվեր անվանում են Mp թվերին, որտեղ p-ն պարզ թիվ է։ Այդ հաջորդականությունը սկսում է այսպես՝
- 3, 7, 31, 127, 2047, 8191, 131071, 524287, 8388607, 536870911, 2147483647, … :
2013 թ. փետրվարի դրությամբ հայտնի է Մերսենի 48 թիվ։ Ամենամեծ հայտնի 257 885 161 − 1 պարզ թիվը Մերսենի պարզ թիվ է։ 1997-ից սկսած, Մերսենի բոլոր նոր թվերը հայտնաբերվել են “Great Internet Mersenne Prime Search” (GIMPS) ինտերնետային հաշվողական նախագծով։
Հատկություններ Խմբագրել
- Եթե Mn-ը պարզ թիվ է, ապա n-ը նույնպես պարզ է։ Հակառակն, ընդհանուր առմամբ, ճիշտ չէ, ամենափոքր օրինակ է հանդիսանում՝ :
- Mp թվի ցանկացած բաժանարար պարզ p-ի համար ունի 2pk+1 տեսք, որտեղ k-ն բնական թիվ է (Ֆերմայի փոքր թեորեմի հետևանք)։
- Ամեն զույգ կատարյալ թիվ ունի տեսքը, որտեղ Մերսենի թիվը հանդիսանում է պարզ (ապացուցել է Էյլերը)։
Մերսենի պարզ թվերը Խմբագրել
Մերսենի թվերը հայտնի դարձան, կապված Լյուկ-Լամերի բավականին արդյունավետ պարզության հայտանիշի հետ, որի շնորհիվ, Մերսենի պարզ թվերը արդեն բավականին ժամանակ է, ինչ ամենամեծ հայտնի պարզ թվերն են[1]։
Մերսենի 45-րդ պարզ թիվը թիվն է, որը հայտնաբերվել է 2008 թվի օգոստոսին։ Տասնորդական գրության դեպքում թիվն է, որը հայտնաբերվել է 2008 թվի օգոստոսին։ Տասնորդական գրության դեպքում
-ի երկարությունը 12978189 թվանշան է, ինչը թույլ տվեց այն հայտնաբերած GIMPS[2]-ին 2009 թվին ստանալու տասը միլիոնից ոչ պակաս թվանշան պարունակող պարզ թիվ գտնելու համար Electronic Frontier Foundation-ի սահմանած 100 000 ԱՄՆ դոլար մրցանակը[3]։
Ընդհանրացումներ Խմբագրել
- Մերսենի կրկնակի թվերը սահմանվում են հետևյալ կերպ՝ .
Այսօրվա դրությամբ հայտնի են այդ տեսքի միայն չորս պարզ թիվ՝ n = 2, 3, 5, 7 դեպքում։
Բաց խնդիրներ Խմբագրել
- Մերսենի պարզ թվերի քանակի անվերջությունը և դրանց ասիմպտոտիկան։
- թվի պարզությունը։
Կիրառությունը Խմբագրել
Գործնականում Մերսենի պարզ թվերը կիրառվում են մեծ պարբերականության կեղծ պատահական թվերի գեներատորներ կառուցելու համար[4]։
Ուշագրավ փաստ Խմբագրել
Փոքր մոլորակով թիվ 8191 աստերոիդի անունն ի պատիվ Մերին Միրսենի, դրել են (8191) Միրսեն, քանի որ 8191-ը Միրսենի պարզ թիվ է։(3 Յունոնան, 7 Իրիսը, 31 Եւփրոսինեն և 127 Հովհաննան հայտնաբերվել և անուններ են ստացել 19-րդ դարի ընթացքում։)[5]
Աղբյուրներ Խմբագրել
- ↑ The Largest Known Primes Archived 2008-11-22 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ GIMPS (Great Internet Mersenne Prime Search)` Մերսենի պարզ թվեր որոնելու կամավոր հաշվարկների լայնամասշտաբ նախագիծ։
- ↑ EFF Cooperative Computing Awards(անգլ.)
- ↑ R. P. Brent, P. Zimmermann (2003)։ «Random number generators with period divisible by a Mersenne prime»։ Lecture Notes in Computer Science։ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-20-ին։ Վերցված է 2011-04-02
- ↑ Alan Chamberlin։ «JPL Small-Body Database Browser»։ Ssd.jpl.nasa.gov։ Վերցված է 2011 թ․ մայիսի 21