Մերուժան Հարությունյան

հայ լեզվաբան, արձակագիր, թարգմանիչ, գրող

Մերուժան Զավենի Հարությունյան (ապրիլի 10, 1948(1948-04-10), Մալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լեզվաբան, պոետ, արձակագիր, թարգմանիչ։

Մերուժան Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 10, 1948(1948-04-10) (76 տարեկան)
ԾննդավայրՄալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ (1971)
Մասնագիտությունթարգմանիչ, լեզվաբան և արձակագիր
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
 Meruzhan Harutyunyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում (Հայաստան1964-1971 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն ֆակուլտետում և մինչ օրս դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

Աշխատություններ խմբագրել

Տեսական ֆիզիկայի ասպարեզում գիտական ու գիտամանկավարժական աշխատանքին զուգահեռ՝ Մ. Հարությունյանը տիրապետել է ռուսերենին ու անգլերենին, ու զբաղվել է (ու զբաղվում) ֆիզիկայով, գենետիկայով, լեզվաբանությամբ, գրականագիտությամբ, թարգմանության տեսությամբ ու պրակտիկայով, ազգային երգ ու պարի պատմությամբ, լիբերալիզմի տեսությամբ, իրավունքի սահմանադրագիտության տեսությամբ ու պատմությամբ, քաղաքատնտեսությամբ, սոցիալական փիլիսոփայությամբ։ 1985 թվականից զբաղվում է թարգմանություններով և գրում է արձակ և չափածո գործեր, և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Ունի 20-ից ավել թարգմանչական գործեր և սեփական հրատարակած գիրք, մոտ 30 գիտական ու մեթոդական հոդված՝ ֆիզիկայից։

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Ստեղծագործություններ խմբագրել

«Մաթեմատիկայի և բնական գիտությունների դասագրքերի ոճը» 2008, «Արտեմիզմը ու հայ պոեզիայի ողբերգությունը» 2005, «Արևելահայ գրական լեզվի այսօրվա վիճակը» 1992, «Հեքիաթների գանձարան» 2004, «Թարգմանելու արվեստը» 2008, «Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» 2010, 2011, «Սիրո չբանաձևն ու ուսյալ ձիերը» 2012, «Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ» 2012[1]:

Պարգևներ խմբագրել

  • 2001 թվականին Արիստոտելի «Աթենական հասարակարգը» երկի թարգմանությունն արժանացել է ՀՀ սահմանադրական կենտրոնի դիպլոմին։
  • 2010 թվականին «Թարգմանելու արվեստը» գիրքն արժանացել է ՀՀ ԳԱ ակադեմիայի երկրորդ մրցանակին։
  • 2011 թվականին «Կոմիտասի ու Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը» գիրքն ընդգրկվել է ՀՀ Նախագահական մրցանակի համար ընտրված գրքերի եռյակի մեջ։
  • 2012 թվականին «Սիրո չբանաձևը» պատմվածքն արժանացել է ՀՀ SCIL FOUNDATION-ի երկրորդ մրցանակին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերուժան Հարությունյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերուժան Հարությունյան» հոդվածին։