Մերկապտաֆոս, սիստոկս, միջատասպան նյութ, ֆոսֆոր-օրգանական միացություն։ Սովորական պայմաններում բաց շագանակագույն հեղուկ է։ Միջատասպան հատկությունը պայմանավորված է օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ ֆերմենտները, հատկապես խոլինէսթերազները, ապաակտիվացնելու կարողությամբ։ Ւփստ թունավոր է։ Քիմիապես անկայուն է, արագ քայքայվում է և բույսի վրա երկար չի մնում։ Օգտագործվում է բամբակենու և դեկորատիվ բույսերի վնասատուների դեմ պայքարելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 493