Մերի Ֆլաների Օ'Քոննոր (անգլ.՝ Mary Flannery O'Connor, մարտի 25, 1925(1925-03-25)[1][2][3][…], Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ - օգոստոսի 3, 1964(1964-08-03)[1][2][3][…], Milledgeville, Ջորջիա, ԱՄՆ), hարավաամերիկացի գրող, հարավային գոթիկայի ուղղության ներկայացուցիչ։

Մերի Ֆլաների Օ'Քոննոր
անգլ.՝ Mary Flannery O'Connor
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1925(1925-03-25)[1][2][3][…]
ԾննդավայրՍավաննա, Ջորջիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 3, 1964(1964-08-03)[1][2][3][…] (39 տարեկան)
Մահվան վայրMilledgeville, Ջորջիա, ԱՄՆ
ԳերեզմանMemory Hill Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունԱյովայի համալսարան և Ջորջիայի քոլեջ և պետական համալսարան
ԵրկերWise Blood?, The Violent Bear It Away?, A Good Man Is Hard to Find?, The Complete Stories? և Everything That Rises Must Converge?
Մասնագիտությունգրող, վիպասան և ակնարկագիր
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Flannery O'Connor Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մերի Ֆլաների Օ'Քոննորը իռլանդական ծագումով ընտանիքի միակ զավակն է։ Հայրը մահացել է գայլախտից,երբ դուստրը 16 տարեկան էր։ Նրա դաստիարակությամբ զբաղվել է մայրը։ 1945 թվականին ավարտել է Ջորջիա նահանգի քոլեջը (այժմ՝ նահանգի քոլեջը և համալսարանը)՝ դառնալով սոցիոլոգ և անգլերենի մասնագետ։ Ճանաչում է ձեռք բերել իր ծաղրանկարների շնորհիվ։

1946 թվականին տպագրել է իր առաջին՝ «Խորդենի» պատմվածքը (նրա վերջին մշակումը՝ «Դատաստանի օրը» նովելը, հեղինակի գրած վերջին պատմվածքն է)։ Օ'Քոննորը ընդունվել է Այովա նահանգի Գրական արվեստի աջակցման ծրագրում, որին մասնակցում էին XX դարի երկրորդ կեսի ամերիկյան մեծ գրողներ Ռ․Պ․ՈՒորենը, Ռ․Լոուելը, Ֆ․Ռոտը, Մ․Կանինգեմը և ուրիշներ։ 1949թվականին ծանոթացել և մտերմացել է լատիներեն և հին հունարեն տեքստերի հայտնի թարգմանիչ Ռոբերտ Ֆիցջերալդի և նրա կնոջ՝ Սալիի հետ և նրանց հրավերով 1949-1951թթ․ ապրել է նրանց տանը (հետագայում Ֆիցջերալդը դառնում է նրա կամքի կատարողը, իսկ կինը՝ Օ'Քոննորի էսսեների և նամակների, նրա երկերի լիակատար ժողովածուի հրատարակիչը)։

Լիահավատ կաթոլիկ լինելով՝ Հարավի ապստամբների շրջանում հաճախակի է հանդես եկել կաթոլիկ հավատի մասին ընթերցումներով և դասախոսություններով։

1951 թվականին Օ'Քոննորի մոտ ախտանշել են ժառանգական գայլախտ։ Նա վերադառնում է Միլլեջվիլում գտնվող ագարակը, որտեղ ծնվել և մեծացել է իր մայրը և այնտեղ թռչուններ է բազմացնում։ Անդալուսիա քաղաքում գտնվող տոհմիկ կալվածքներում բազմացնում էր սիրամարգներ, ինչպես նաև բադեր, հավեր, սագեր և այլ թռչուններ։ Նրա հատուկ սիրո առարկաները սիրամարգներն էին, որոնց նա հաճախ անդրադառնում է իր արձակում։ Մահացել է 39 տարեկանում։

Ստեղծագործությունը խմբագրել

Գրել է երկու վեպ և երեսուն պատմվածք՝ ամերիկյան գրականության մեջ մուտք գործելով որպես Հարավային գոթիկայի ժանրի ամենավառ և խոր ստեղծագործող (Ու․Ֆոլքներ, Է․Քոլդուել, Կ․Մաքքելերս, Թրումեն Կապոտեն,Հարփըր Լի և ուրիշներ)։ Այստեղից է առաջացել նրա հակումը գրոտեսկի,ընդգծված քննադատությունը։ Նա ասում էր,որ հյուսիսցիները,որպես կանոն,յուրաքանչյուր հարավցու մեջ տեսնում են որևէ ծիծաղաշարժ բան։ Օ’Քոննորը ժառանգել է Է․Պոյի,Հերման Մելվիլի, Ն․Հոթորնի ամերիկյան ռոմանտիզմի ավանդույթները, բարձր էր գնահատում Ն․Վ․Գոգոլի արձակը։ Օ’Քոննորի կրոնով մտահոհված հերոսները կյանքի կարճատև ուղին անցնում են փորձության նման՝ փնտրելով թողություն կամ գոնե լուսավորություն՝ հաճախ այն գտնելով մահվան մեջ կամ ընդհանրապես չգտնելով։ «Գթասրտությունը փոխում է մարդուն,-գրում է Օ’Քոննորը,- և այդ փոփոխությունը տանջալի է»։

Օ’Քոննորը՝ որպես ոչ միայն կրոնական,այլև աստվածաբանական տեսանկյունից զարգացած մարդ, մարդու, հավատի, արվեստի մասին իր հայացքները փոխադրել է իր մտերիմ ընկերուհուն՝ Էլիզաբեթ (Բեթթի) Հեսթերին գրած նամակներում,որոնք մասամբ և առանց հասցեատիրոջ անունը նշելու տպագրվել են 1979թ․։ 1998թ․ Հեսթերը ընկճախտի սրման պատճառով ինքնասպան է լինում՝ իր նամակները տալով ընկերներից մեկին։ Հենց այդ ժամանակ էլ պարզ է դառնում,թե ում էին հասցեագրված Օ’Քոննորի նամակները[5]։ Ամբողջական նամակագրությունը պահպանվում է Ատլանտայի Էմորիի համալսարանի արխիվում և 2007թ․ մայիսից հասանելի է ուսումնասիրողների համար։

Ճանաչումը խմբագրել

Օ’Քոննորի հետմահու հրատարակված «Պատմվածքների լիակատար հավաքածուն»(1972)արժանացել է Ազգային գրքի կոչման։ 1983թ․ԱՄՆ-ում սահմանված է Օ’Քոննորի անվան մրցանակ՝ կարճ պատմվածքի համար։

Օ’Քոննորի պատմվածքների հիման վրա ՌԴ-ում նկարահանվել է «Դիակառք»(1990)ֆիլմը,որի գլխավոր դերակատարներն են Վ․ Տոդորովսկին և Վիա Արտմանեն․․․

Շարադրությունները կամ Երկերը խմբագրել

  • Wise Blood/ Իմաստուն արյուն վեպը (1952, Ջ․Հյուսթոնի էկրանավորմամբ՝՝ 1979)
  • A Good Man Is Hard To Find/ Լավ մարդուն գտնելը դժվար է պատմվածքներից(1955, գլխավոր նովելի էկրանավորում՝ 1992)
  • The Violent Bear It Away/ Երկնքի արքայությունը ուժով է նվաճվում (1960, վեպ)
  • Everything That Rises Must Converge/ Գագաթում բոլոր արահետները խաչվում են[en] (1965, պատմվածքներ)
  • Mystery and Manners: Occasional Prose/ Գաղտնիքներ և սովորույթներ (1969, էսսե)
  • The Habit of Being: Letters/ Գոյատևման հնար (1979, նամակներ)

Համախմբված հրատարակություններ խմբագրել

  • Collected works. New York: Library of America, 1988

Հրապարակումները ռուսերենով խմբագրել

  • Хорошего человека найти нелегко: Рассказы. М.: Прогресс, 1974 (переизд. СПб: Азбука, 2005 ISBN 5-352-01462-2)
  • Мудрая кровь. Тверь: Kolonna Publications, 2002 ISBN 5-94128-007-6, ISBN 5-94128-003-3
  • Храм духа святого. М.: Текст, 2003 ISBN 5-7516-0021-5
  • Мудрая кровь. СПб: Азбука, 2005
  • На вершине все тропы сходятся. — СПб.: Азбука, 2005. — ISBN 5-352-01380-4
  • Царство небесное силою берется. СПб: Азбука, ISBN 5-352-01445-2
  • Мудрая кровь. СПб: Азбука-Классика, 2005 (проза в одном томе) ISBN 5-352-01332-4

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. https://www.nationalbook.org/books/the-complete-stories-of-flannery-oconnor/
  5. «Flannery O'Connor's Private Life Revealed in Letters». NPR. 2007 թ․ մայիսի 12. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Asals F. Flannery O’Connor, the imagination of extremity. Athens: University of Georgia Press, 1982
  • Critical essays on Flannery O’Connor/ Ed. by Melvin J. Friedman. Boston: G.K. Hall, 1985
  • Bloom H. Flannery O’Connor. New York: Chelsea House Publishers, 1986.
  • Knechel Johansen R. The narrative secret of Flannery O’Connor: the trickster as interpreter. Tuscaloosa: University of Alabama Press, 1994
  • Flannery O’Connor: new perspectives/ Sura Prasad Rath, Mary Neff Shaw, eds. Athens: University of Georgia Press, 1996.
  • Halleran McMullen J. Writing against God: language as message in the literature of Flannery O’Connor. Macon: Mercer University Press, 1996
  • Cash J.W. Flannery O’Connor: A life. Knoxville: University of Tennessee Press, 2002.
  • Nordby Gretlund J., Westarp K.-H. Flannery O’Connor’s radical reality. Columbia: University of South Carolina Press, 2006

Արտաքին հղումներ խմբագրել