Մերի Նելլ Սթինբյորգեն (անգլ.՝ Mary Nell Steenburgen, փետրվարի 8, 1953(1953-02-08)[1][2][3][…], Newport, Արկանզաս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Մելվին և Հովարդ» (1980) ֆիլմում խաղացած դերի համար։

Մերի Սթինբյորգեն
Ծնվել էփետրվարի 8, 1953(1953-02-08)[1][2][3][…] (71 տարեկան)
ԾննդավայրNewport, Արկանզաս, ԱՄՆ[4]
ԿրթությունՀենդրիքս քոլեջ (1972)[5], North Little Rock High School? (1971)[5] և Neighborhood Playhouse թատերական դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
Մասնագիտությունհեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և ձայնային դերասանուհի
Ծնողներհայր՝ Maurice Steenburgen?[7], մայր՝ Nellie Mae Wall?[7]
Ամուսին(ներ)Մալքոլմ ՄակԴաուել և Թեդ Դենսոն
Երեխա(ներ)Չարլի ՄակԴաուել
Պարգևներ և մրցանակներ

Գործունություն խմբագրել

1972 թվականին Մերի Սթինբյորգենը տեղափոխվել է Նյու Յորք, այնուհետև սկսել է հանդես գալ թատերական բեմերում։ 1978 թվականին նա առաջին խաղացել է կինոյում, անմիջապես գլխավոր դերով՝ Ջեք Նիկոլսոնի հետ «Ուղևորվելով դեպի հարավ» ֆիլմում և առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դեբյուտի» համար։ Հաջորդ տարի նա նկարահանվել է գիտաֆանտաստիկ «Ճանապարհորդություն ժամանակի մեքենայով» ֆիլմում և իր դերի համար արժանացել է «Սատուրն» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Սթինբյորգենը «Օսկար» է ստացել իր գործունեության երրորդ կինոնկարիէ 1980 թվականի «Մելվին և Հովարդ» կատակերգությունում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում[9]։ 1983 թվականին նա խաղացել է «Կրոսս Ճիչ» ֆիլմի գլխավոր դերը, իսկ հետո հանդես է եկել «Ռեգթայմ» և «Սեքսի կատակերգությունը ամառային գիշերը» ֆիլմերում։ Դրանից հետո նա հիմնականում հաջողություններ է ունեցել հեռուստատեսությունում՝ ութսունականների կեսերից սկսած նկարահանվելով տարբեր մինի սերիալներում[9]։

1990 թվականին նկարահանվել է «Հետ դեպի ապագա 3» ֆիլմում, որը եռերգության վերջին ֆիլմն էր։ Դրանից հետո նա խաղացել է 2-րդ պլանի դերեր «Ֆիլադելֆիա» և «Նիքսոն» ֆիլմերում, ինչպես նաև 1996-1997 թվականներին իր սեփական կատակերգական «Թանաք» սերիալի գլխավոր դերն է կատարել, որը փակվել է մեկ եթերաշրջան հետո։ 2003—2005 թվականներին նա հանդես է եկել «Նոր Ժաննա Դ’Արկ» սերիալում երկրորդական դերով[9]։ 2011 թվականին նա փոքրիկ դեր է խաղացել «Սպասուհի» ֆիլմում, իսկ 2012 թվականին նա հայտնվել է «Ստուդիա 30» սերիալի մի քանի էպիզոդներում։ 2014 թվականին հայտարարվել է, որ Սթինբյորգենը միացել է «Նարնջագույնը նոր սևն է» սերիալին և կհայտնվի 3-րդ սեզոնում, որը թողարկվելու էր 2015 թվականին[10]։ 2015 թվականին միացել է «Երկիր մոլորակի վերջին մարդը» սերիալի դերասանական կազմին։

2007 թվականին Սթինբյորգենին ձեռքի փոքրիկ վիրահատություն են արել, դրանից հետո նրա հավաստիացմամբ իր մոտ հայտնվել են երաժշտական ունակություններ։ Նա 12 երգ է գրել և ուղարկել երաժշտական իրավաբանին։ Նա կեղծանուն է օգտագործել, և ի վերջո երգերը նրան բերել են Universal Music-ի հետ պայմանագրի կնքման երգեր գրելու համար։ Հաջորդ տասնամյակում նա շարունակել է զարգացնել իր նոր տաղանդը, և գրել է «Glasgow (No Place Like Home)» երգը, որը հնչում է «Վայրի վարդ» ֆիլմի ավարտին[11]։

Անձնական կյանք խմբագրել

1980 թվականին Սթինբյորգենը ամուսնացել է դերասան Մալքոլմ Մաքդաուելի հետ, և նրանք երկու երեխա են ունեցել։ 1990 թվականին նրանք բաժանվել են և հինգ տարի անց Սթինբյորգենն ամուսնացել է դերասան Թեդ Դենսոնի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1978 ֆ Ուղևորվելով դեպի հարավ Goin' south Ջուլիա Թեյթ/Մուն
1979 ֆ Ճանապարհորդություն ժամանակի մեքենայով Time After Time Էմի Ռոբինս
1980 ֆ Մելվին և Հովարդ Melvin and Howard
1981 ֆ Ռեգթայմ Ragtime Մայր
1982 ֆ Սեքսի կատակերգությունը ամառային գիշերը A Midsummer Night's Sex Comedy Էդրիան
1983 ֆ Կրոսս Ճիչ Cross Creek Մարջորի Կինան Ռոուլինգս
1985 ֆ Մի կախարդական Սուրբ Ծնունդ One Magic Christmas Ջինի Գրեյնջեր
1987 ֆ Օգոստոսյան կետեր The Whales of August երիտասարդ Սառա
1987 ֆ Ձմռան մահը Dead Of Winter
1989 ֆ Ծնող Parenthood Կարեն Բակմեն
1990 ֆ Հետ դեպի ապագա 3 Back to the Future 3 Կլարա Կլեյթոն
1991-1992 ս Հետ դեպի ապագա Back to the Future: The Animated Series Կլարա Կլեյթոն
1993 ֆ Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին What's Eating Gilbert Grape Բեթթի Կարվեր
1994 ֆ Կլիֆֆորդ Clifford Սառա Դևիս
1994 ֆ Պոնտիակ լուսին Pontiac Moon
1994 ֆ Ժառանգություն փոխանցել It Runs In The Family
1995 ֆ Փոշի Powder Ջեսսիկ «Ջեյ Սի» Կոլդուել
1995 ֆ Մարգագետնային բորբոս The Grass Harp Այդայի քույրը
1996 ֆ Գուլիվերի ճանապարհորդությունը Gulliver's Travels Մերի Գուլիվեր
2001 ֆ Կյանքը տան նման Life as a House Կոլլին Բեկ
2002 ֆ Այնպես, որ դու մեռնես Wish You We're Dead Սալլի
2003 ֆ Հույսի թերթեր Hope Springs Ջոան Ֆիշեր
2003 ֆ Էլֆեր Elf Էմիլի
2006 ֆ Ներքին կայսրություն INLAND EMPIRE Այցելու թիվ 2
2006 ֆ Մեռած աղջիկը The Dead Girl Բևերլի
2007 ֆ Անօգնական Numb դոկտոր Բլեյն
2008 ֆ Չորս Սուրբ Ծնունդ Four Christmases Մերլին, Քեյթի մայրը
2008 ֆ Խորթ եղբայրներ Step Brothers Նենսի Հաֆ-Դոբակ
2009 ֆ Էլեկտրական մշուշում In the Electric Mist Միսսիս Ռոբիշո
2009 ֆ Առաջարկություն The Proposal Գրեյս Պակստոն
2010 ֆ Մորգան ամուսինները փախուստի մեջ Did You Hear About the Morgans? Էմմա
2010 ֆ Անպիտակ աղջիկը Dirty Girl Պեգգի
2011 ֆ Սպասուհի The Help Էլեյն Սթայն
2013 ֆ Starպղպեղներ Last Vegas Դիանա
2015-2016 ս Երկիր մոլորակի վերջին մարդը The last man on earth Գեյլ Կլոսթերման
2018 ֆ Գրքերի ակումբ Book Club Քերոլ Կոլբի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=16446
  5. 5,0 5,1 http://www.encyclopediaofarkansas.net/encyclopedia/entry-detail.aspx?entryID=29
  6. The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Pas L. v. Genealogics — 2003.
  8. Encyclopedia of Arkansas — 2006.
  9. 9,0 9,1 9,2 «Mary Steenburgen- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
  10. Samantha Highfill (13 июня 2014). «'Orange is the New Black': Mary Steenburgen joins season 3». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
  11. Mary Steenburgen’s Brain ‘Became Musical’ After a ‘Strange’ Complication from a Routine Surgery
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Սթինբյորգեն» հոդվածին։