Մերի Ռիդ (անգլ.՝ Mary Reed, օգոստոսի 7, 1897(1897-08-07)[1], Sandwich, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - մարտ 1972, Պերեդելկինո, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, միջազգային իրավունքի մասնագետ, բանաստեղծ և թարգմանիչ, սոցիալիզմի ջատագով։ Վերապրել է Լենինգրադի շրջափակումը։

Մերի Ռիդ
անգլ.՝ Mary Reed
Ծնվել էօգոստոսի 7, 1897(1897-08-07)[1]
ԾննդավայրSandwich, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Վախճանվել էմարտ 1972 (74 տարեկան)
Վախճանի վայրՊերեդելկինո, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊերեդելկինոյի գերեզմանատուն[2]
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն ԱՄՆ և  ԽՍՀՄ
ԿրթությունՀարվարդի համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
 Mary Corner Reed Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մերի Ռիդ (այլ կիրառումներ)

Կենսագրություն խմբագրել

Երիտասարդություն խմբագրել

Մերի Ռիդը ծնվել է 1897 թվականին Հարվարդի համալսարանի շրջանավարտների ընտանիքում (հայրը՝ աստվածաբան, մայրը՝ քանդակագործ, հրապարակախոս և հասարակական գործիչ)։ Մանկության տարիներին ընկերություն է արել Նորբերտ Վիների և Հենրի Լոնգֆելոյի թոռան հետ։ Վիների հոր՝ ականավոր սլավոնագետ Լեո Վիների ազդեցությամբ հետաքրքրվել է ռուսական մշակույթով։ Ընդունվելով Հարվարդի կանանց քոլեջի իրավաբանական ֆակուլտետ՝ երիտասարդ ուսանողուհին հրապուրվել է կոմունիստական գաղափարներով։ 1919 թվականին Բոստոնի աշխատանքային միտինգում լսել է ԽՍՀՄ-ից նոր վերադարձած ամերիկացի լրագրող Ջոն Ռիդի բոցավառ խոսքը[3]։ 1922 թվականին Մերի Ռիդն ընդունվել է ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1923 թվականին ծնվել է նրա որդին, որին անվանել են Ջոն՝ ի պատիվ հռչակավոր ազգանվանակցի։ 1924-1926 թվականներին երիտասարդ կոմունիստն աշխատել է որպես Ինդիանապոլիսի կոմկուսի բաժանմունքի քարտուղար։

Կյանքը ԽՍՀՄ-ում խմբագրել

1927 թվականին Ռիդն առաջին անգամ մեկնել է Մոսկվա՝ որպես Daily Worker, The New Masses և The Nation ձախակողմյան հրատարակությունների թղթակից։ Հաջորդ տարի միացել է ԽՄԿԿ-ին, մինչև 1933 թվականը որպես թարգանիչ աշխատել Կոմունիստական ինտերնացիոնալի Գործկոմում (տիրապետել է ֆրանսերենին, ռուսերենին, գերմաներենին, իսպաներենին, իտալերեն), որտեղ, մասնավորապես, շփվել է Չժոու Էնլայի, Պալմիրո Տոլյատիի, Մարսել Կաշենի, Ռաբինդրանաթ Թագորի հետ[4]։

1934 թվականին Ռիդը տեղափոխվել է Լենինգրադ (ապրել է Ստրելնում, այնուհետև բնակություն հաստատել Կարավաննայա փողոցի տներից մեկում)[5], որտեղ ծանոթացել է Վերա Ինբերի և Վերա Կետլինսկայայի հետ, աշխատել որպես Պետական հրատարակչատան խմբագիր։

Պատերազմի սկսվելու հետ, որպես Ռադիոյի կոմիտեի աշխատակից, աշխատել է Օլգա Բերգգոլցի հետ (անգլերեն է թարգմանել «Նամակներ Կամային» և «Փետրվարյան օրագիր» գործերը, որոնք հրատարակվել են)։ 1941 թվականի դեկտեմբերի 19-ին թոքաբորբից մահացել է որդին՝ Ջոնը, որը էլեկտրազոդող էր Ժդանովի անվան գործարանում։ 1945 թվականին Ռիդը նամակ է գրել Ստալինին՝ բարձրացնելով իրեն անհանգստացնող հասարակական-քաղաքական խնդիրները, որից հետո նա ճնշման է ենթարկվել 58-10 հոդվածով՝ ստանալով 5 տարվա ճամբարային կյանք (այդ տարիներն անցկացրել է Յարոսլավլի շրջանում) և 2 տարով իրավունքների սահմանափակում[6]։ ԱՄՆ նախկին քաղաքացու դեմ քրեական գործի հիմնական հանցանշանը (1937 թվականից ԽՍՀՄ քաղաքացի) նրա պաշարման օրագիրն էր։

Ազատ արձակվելուց հետո կարգադրություն է ստացել բնակության նոր վայրի վերաբերյալ՝ «հատուկ բնակավայր» Ռյազանի շրջանի Տումա աշխատանքային գյուղում, որտեղ անձնագիր չունենալու և աշխատանքի բացակայության պատճառով Ռիդն ապրել է լիակատար աղքատության մեջ։ Որպես տուն ծառայել է չջեռուցվող պահեստաշենքը[7]։ 1956 թվականին գրողը վերականգնվել է, սակայն Լենինգրադ վերադառնալու թույլտվությունից չի օգտվել[8]։ 1968 թվականից սկսած Ռիդն իր կենսաթոշակի մի մասը փոխանցել է Վիետնամի օժանդակության հիմնադրամին։

1970 թվականի հոկտեմբերին, գործնականորեն կորցնելով շարժողական կարողությունը, Ռիդը տեղափոխվել է Միխայլովի տուն-ինտերնատ[9]։ 1971 թվականին անգլերեն է թարգմանել Պուշկինի «Սիբիրյան հանքաքարի խորքում» ստեղծագործությունը և ԱՄՆ-ում իր վստահված անձանց միջոցով թարգմանության պատճենն ուղարկել բանտում գտնվող Անժելա Դևիսին[10]։

Մերի Ռիդը մահացել է 1972 թվականի մարտին թոքաբորբից՝ գտնվելով Պերեդելկինոյի տուն-ինտերնատի խնամքի տակ։

 
Մերի Ռիդի գերեզմանը Պերեդելկինոյի գերեզմանատանը

Թաղված է Պերեդելկինոյի գերեզմանատանը։ Գերեզմանաքարի վրա փորագրված է ինքնադամբանականը. «Ամենակարող կյանքը հերոսների զենքն է»[7][11]։

Հրապարակումներ խմբագրել

  • Рид М. Американка в осаждённом Ленинграде // Дорога на Смоленск: американские писатели и журналисты о Великой Отечественной войне советского народа 1941—1945. М.: Прогресс, 1985. С. 125—129.
  • Рид М. Стихи (Публикация и вступительная заметка М.Сёминой, пер. с англ. Е.Шкловского) // Звезда. СПб., 2011. № 7.
  • Сёмина М. Из эпистолярного наследия Мэри Рид (1897—1972) // VII Яхонтовские чтения. Материалы межрегиональной научно-практической конференции. 16-19 октября 2012 года. Рязань, 2014. C. 164—182.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://books.google.com/books?id=tn8EAAAAYAAJ&pg=PA47&ci=150%2C312%2C359%2C73
  2. Find A Grave — 1996.
  3. Рид М. Залп «Авроры» // Приокская правда. 1970. № 262 (15290).
  4. Кислов В. Ленинградка Мэри Рид // Комсомольская правда. 1990. № 22 (19722).
  5. Сёмина М. Из эпистолярного наследия Мэри Рид (1897—1972) // VII Яхонтовские чтения. Материалы межрегиональной научно-практической конференции. 16-19 октября 2012 года. Рязань, 2014.
  6. Рид М. Стихи // Звезда. СПб., 2011. № 7.
  7. 7,0 7,1 Сёмина М. Там же.
  8. Казакова Л. Н. Американская поэтесса Мэри Рид // Материалы и исследования по рязанскому краеведению. Рязань, 2005. Т. 8.
  9. Рид М. Стихи. Там же.
  10. Шкловский Е. Свободы верная сестра // Комсомольская правда. 1972. № 41 (14327).
  11. «Московские могилы. Мэри Рид». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ռիդ (լրագրող)» հոդվածին։