Մերի Ջեֆ (անգլ.՝ Mary Jeff, ծննդյան անունը՝ Մերի Ռասել Ուաթսոն, անգլ.՝ Mary Russell Watson, 1873, Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1946 կամ 1941, Milngavie, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ակտիվիստ, քաղաքական գործիչ, որ ներգրավված է եղել Գլազգոյի վարձավճարի գործադուլում։

Մերի Ջեֆ
Դիմանկար
Ծնվել է1873
ԾննդավայրԳլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել է1946 կամ 1941
Մահվան վայրMilngavie, Դանբարտոնշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Վարձավճարի գործադուլի մասնակից Մերի Բարբուրի արձանի տեսքը դիմացից

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Մերի Ջեֆը ծնվել է 1873 թվականին Լանքշիրի Քոթբրիջ քաղաքում։ 1896 թվականին նա տեղափոխվել է Գովան և ապրել ամուսնու` նկարիչ Էնդրյու Ջեֆի և երեք որդիների հետ[1][2]։

Համայնքային ակտիվություն և քաղաքական կարիերա խմբագրել

Մերին ամուսնու հետ եղել են համայնքի ակտիվ անդամներ։ Նրանք երկուսն էլ առանցքային դերակատարություն են ունցել Գովանի վարձավճարի գործադուլում, Էնդրյուին, որպես Հարավային Գովանի վարձակալների կոմիտեի նախագահ, Մերին՝ որպես վտարման դեմ պայքարող կանանց խմբի անդամ և կազմակերպել է դատական կատարածուների դեմ պաշտպանությունը։ Այս գործունեության մեջ ներգրավված են նաև այլ կանայք, այդ թվում՝ Մերի Բարբուրը, Ագնես Դոլլանը, Մերի Լայրդը և Հելեն Քրոուֆուրդը[1][3]։ Մերի Ջեֆը եղել է Գլազգոյի հարավային արվարձան Քիննինգ պարկի Կոոպերատիվ կանանց Գիլդիայի անդամ և Գովանի պատերազմի հիշատակի կոմիտեի տիկնանց բաժնի նախագահ։ Նրա երեք որդիներից երկուսը մասնակցել են Առաջին համաշխարհային պատերազմին, և նրանցից մեկը մահացել է պատերազմում[1]։

Մերի Ջեֆը եղել է Գովանի ծխական խորհրդի անդամ։ Կյանքի վերջին տարիներին տեղափոխվել է Միլնգավի, որտեղ եղել է Միլնգավիի բոուլինգ ակումբի անդամ և Սուրբ Լուկայի Շոտլանդիայի եկեղեցու սարկավագների դասի ակտիվ անդամ[4]

Մահացել է 1941 թվականին Միլնգավիում։ Թաղված է Հին Մոնքենդյան գերեզմանատանը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Mary Jeff». Govan Press. 1922 թ․ նոյեմբերի 17.
  2. «Andrew Jeff: Ancestry.com. Scotland, National Probate Index (Calendar of Confirmations and Inventories), 1876-1936». Ancestry.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  3. Melling, Joseph (1983). Rent strikes : peoples' struggle for housing in West Scotland, 1890-1916. Edinburgh: Polygon. էջ 65.
  4. 4,0 4,1 «Death of Mrs Jeff». Milngavie and Bearsden Herald. 1941 թ․ սեպտեմբերի 6.