Մերի Ջարեդ (հոկտեմբերի 9, 1899(1899-10-09)[1] - դեկտեմբերի 12, 1993(1993-12-12)), քսաներորդ դարակեսի անգլիացի օպերային երգչուհի, որը երբեմն համարվել է մեցցո-սոպրանո, երբեմն՝ կոնտրալտո։

Մերի Ջարեդ
Ծնվել էհոկտեմբերի 9, 1899(1899-10-09)[1]
Մահացել էդեկտեմբերի 12, 1993(1993-12-12) (94 տարեկան)
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Յորքշիրի Բրոթթոն գյուղում ու սովորել երաժշտության թագավորական քոլեջում։

Օպերա խմբագրել

Կարիերան սկսել է 1929 թվականին Կովենտ գարդեն արքունական թատրոնում երկրորդական դերերգեր կատարելով։ Լաուրից Մելխիորի երաշխավորությամբ հրավիրվել է Համբուրգի օպերային թատրոն և հաջորդ երեք տարիներին մնացել այնտեղ որպես հյուր-կատարող։ Դերեգերի ցանկում էին՝ բուժքույրը Ռիխարդ Շտրաուսի «Անստվեր կինը» օպերայից և մի քանի այլ դերեր Հանս Պֆիցների և Ալբան Բերգի ստեղծագործություններից[2]։ 1933 թվականին Անգլիական ազգային օպերայում հանդես է եկել Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայից Օրփեոսի դերերգով[3]։

Կովենտ գարդենում երգել է 1933 թվականից մինչև 1939 թվականը, երբ պատերազմի սկսվելով պայմանավորված օպերան փակվել է։ Կատարել է Էրդայի դերը Վագների «Հռենոսի ոսկին» օպերայից, ինչպես նաև «Զիգֆրիդ» ու «Վալկիրիա» օպերայից Ֆրիկայի դերերգը[2]։ 1934 թվականին Ալբան Բերգի «Վոցցեկ» օպերայի՝ BBC-ի առաջին հեռարձակման ժամանակ հանդես է եկել Մարգրետի դերերգով[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո հանդես է եկել մենահամերգներով և համերգներով, 1953 թվականին վերադարձել օպերա՝ Իգոր Ստրավինսկու «The Rake's Progress» օպերայի բրիտանական պրեմիերայում կատարելով հասարակաց տան տիրուհու դերը[3]։

Համերգներ ու հետագա տարիներ խմբագրել

Համերգներում հռչակ է ձեռք բերել որպես կոնտրալտո մեներգիչ Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Մեսսիա», Բախի «Սուրբ Մատթեոսի կիրքը», Մենդելսոնի «Էլիջա» օրատորիաներում ու Բեթհովենի «9-րդ սիմֆոնիայում»։ Հայտնի էր նաև Անգելի նրա կատարումը Էդուարդ Էլգարի «Գերոնիտուսի երազը» օպերայից։ «The Times »-ի մեկնաբանության համաձայն՝ «Բոլոր այս դերերում նրա նվիրումը, անկեղծությունն ու անհատականության ջերմությունը բացահայտորեն ակնհայտ են»[2]։ 1938 թվականի հոկտեմբերի 5-ին ընդգրկվել է Ռալֆ Վոան Ուիլյամսի «Սերենադ երաժշտությանը» ստեղծագործության 16 սկզբնական կատարողների շարքում[2]։

Հանգստի անցնելուց հետո՝ 1965-1973 թվականների ընթացքում եղել է Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր[3]։ Էվա Թըրների ու Ռոյ Հենդերսոնի հետ մասնակցել է 1989 թվականին երաժշտագետ Ջոն Ստինի հեղինակած ու BBC ռադիոյով հեռարձակված «Սերենադ երաժշտությանը» ստեղծագործության 50 ամյակին նվիրված հաղորդմանը[4]։

Վախճանվել է 94 տարեկանում։

Ձայնագրություններ խմբագրել

Ջարեդի ձայնագրությունների թվում են՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 The Times (obituary), 16 December 1993
  3. 3,0 3,1 3,2 The Independent (obituary), 14 January 1994
  4. BBC Radio 4, 5 January 1989