Մերի Մակարյան
հայ հեռուստահաղորդավար, դերասան
Մերի Մակարյան (օգոստոսի 12, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հեռուստահաղորդավարուհի, լրագրող, «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասանուհի։ Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը։ Աշխատել է «Պարադիզ» ստուդիայում[1]։ «Շանթ» հեռուստաընկերությունում վարել է «Առավոտը Շանթում» հեռուստահաղորդումը, «Հ2» հեռուստաընկերությունում վարել է «Օդից փող» հեռուստախաղը։ «Արմենիա» հեռուստաընկերությունում 2011 թվականից մինչև 2013 թվականի մարտի 1-ը սերիալում խաղացել է Մերիի դերը։ Նկարահանվել է «Գնված երջանկություն» հեռուստասերիալում[2]։
Մերի Մակարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1985 (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան |
Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի |
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2011-2013 | «Դժվար ապրուստ» | Մերի |
2013-2014 | «Հարազատ թշնամի» | Լյուսի |
2015 | «Լույսի պահապանը» | Իլոնա |
2015 | «Զգուշացեք կանայք են» | Ռոզա |
2015-2017 | «Առաջնորդները» | Մարտա |
2016 | «Գնված երջանկություն» | Սերինե |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ««Հայկական վարկած», հարցազրույց Մերի Մակարյանի հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 7-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 21
- ↑ «Մերին, Մարինկան, Աբելը, Լևսը և այլ հայտնի դերասաններ՝ նոր հեռուստասերիալում»։ life.tert.am (հայերեն)։ Վերցված է 2018 թ․ մարտի 4 (չաշխատող հղում)