Մերի Բելոու (անգլ.՝ Mary Balogh,մարտի 24, 1944(1944-03-24)[1], Սուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ժամանակակից գրող, 19-րդ դարի Անգլիայի պատմության թեմայով սիրային վեպերի հեղինակ։

Մերի Բելոու
անգլ.՝ Mary Balogh
Ծննդյան անունանգլ.՝ Mary Jenkins
Ծնվել էմարտի 24, 1944(1944-03-24)[1] (79 տարեկան)
ԾննդավայրՍուոնսի, Ուելս, Միացյալ Թագավորություն
Գրական անունMary Balogh
Մասնագիտությունվիպասան և գրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Կանադա
Ժանրերսիրավեպ
Կայքmarybalogh.com

Կենսագրություն խմբագրել

Մերին ծնվել է Սուոնսիում՝ հետպատերազմյան Ուելսում՝ Արթուր և Միլդրեդ Ջենկինսների ընտանիքում։ Մեծ քրոջ՝ Մոյրիի հետ առաջվա պես պահպանվել են ընկերական և ջերմ հարաբերությունները։ Քույրն ընդամենը երկու տարով է մեծ Մերիից։ Երկուսն էլ մանուկ հասակից եղել են ֆանտազյոր, հորինող և գրքամոլ։ Քույրերը մեծացել են սիրո և քնքշության մթնոլորտում, և ծնողների շնորհիվ ստացել լավ կրթություն, չնայած նրան, որ այդ ժամանակ Բրիտանիայում կրթությունը կարևոր չէր համարվում աղջկա համար։

Գրող դառնալը Մերի Բելոուի բաղձալի երազանքն էր դեռ մանուկ հասակից, երբ նա և քույրը հորինում էին բազմաթիվ պատմվածքներ։ Բայց ուսուցչուհու աշխատանքը, այնուհետև ընտանեկան հոգսերը նրանից շատ ժամանակ էին խլում, և միայն այն ժամանակ, երբ կրտսեր դուստրը դարձավ վեց տարեկան, նա զգաց, որ արդեն բավականաչափ ժամանակ ունի սիրելի գործով զբաղվելու համար։

Մերի Բելոուն շատ էր սիրում Ջորջետ Հեյերի վեպերը[2]։ Նա լիակատար երանությամբ էր ընկղմվում այն աշխարհի մեջ, որը մինչ այդ իրեն հայտնի էր միայն Ջեյն Օստինի վեպերից։ Բելոուն գիտեր, որ եթե երբևէ ձեռնամուխ լինի գրելու, ապա իր գրքերում կվերստեղծի ռեգենտության ժամանակաշրջանի Անգլիայի ռոմանտիկ աշխարհը։

Գործունեություն խմբագրել

Կրթություն ստանալուց հետո Մերին Կիպլինգում (Կանադայի Սասկաչևան նահանգ) համաձայնագիր ստորագրեց ուսուցչուհու աշխատանքի համար։ Այստեղ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ ֆերմեր Ռոբերտ Բելոուին (այնուհետև դարձել է շտապ օգնության վարորդ)։ Նրանք ունեն երեք երեխա։ Ավագ դուստրը՝ Ժակլինը, մոր քարտուղարուհին է[3]։

Մերին իր առաջին վեպը՝ «A Masked Deception»-ը («Խաբուսիկ դիմակ»), գրել է խոհանոցի սեղանի մոտ, երբ ընտանիքը ընթրիքից հետո պտտվում էր նրա շուրջը։ Գիրքն ավարտել է երեք ամիս անց, և տպագրել 1985 թվականին։ Այս վեպի համար Մերի Բելոուն արժանացել է «Romantic Times» պատվավոր մրցանակին՝ որպես տարվա լավագույն նոր գրող։

1988 թվականին ավարտեց ուսուցչուհու աշխատանքը՝ կենտրոնանալով գրական կարիերայի վրա։ Դրան հաջորդեցին շատ վեպեր և տարատեսակ մրցանակներ, և ներկայումս Մերի Բելոուն ավելի քան ութսուն վեպերի հեղինակ է և ժանրի ճանաչված դասական։

Ջորջետ Հեյերի ստեղծագործությունների հանդեպ սերը չէր կարող չարտացոլվել նրա ստեղծագործություններում, որոնցում հաճախ է անդրադարձել տղամարդու և կնոջ միջև ֆիզիոլոգիական և սեռական հարաբերություններին։ Բելոուի նախընտրած սյուժետային սխեման բռնի կամ ֆիկտիվ ամուսնությունն է, որի մեջ մտնելով՝ զույգը սկզբում օտարացում է զգում, այնուհետև տոգորվում է փոխադարձ զգացմունքներով։

Ստեղծագործություններ խմբագրել

Տարի Հայերեն թարգմանություն Անգլերեն անվանում Շարք Ընդհանուր նկարագրություն
1985 «Խաբուսիկ դիմակ» A Masked Deception

(Desire After Dark)

Մարգարետը՝ նոր կոմսուհի Բրեմպտոնը, ցերեկը օրինակելի կին է, իսկ գիշերը դառնում է նենգ հրապուրող։ Նրա ամուսին Ռիչարդը փորձում է ամեն ինչ պարզել։
1985 «Կրկնակի բախում» The Double Wager Չարճճի Հենրիետա Տելանտը թեթևամտորեն գրազ է գալիս իր սիրելի ձիու վրա, որ կստիպի գոռոզ դուքս Էվերսլիին վեց շաբաթվա ընթացքում իրեն ամուսնության առաջարկություն անել։ Միևնույն ժամանակ դուքսը գրազ է գալիս, որ իր համար հարսնացու կգտնի մեկ ամսվա ընթացքում։
1985 «Պատահական հանդիպում» A Chance Encounter Պատահական հանդիպում Էլիզաբեթ Ռոսիթերը տանջվում է կոտրված սրտից և համբավի կորստից։ Այդ պատճառով լքում է Լոնդոնը և ստանում ընկերակցուհու պաշտոն։ Ի դժբախտություն նրա՝ այդ նույն վայրերում է հայտնվում նրա կործանման պատճառը՝ Ռոբերտ Դեննինգը, դուքս Հետերինգտոնը։
1986 «Կարմիր վարդ» Red Rose Կոմս Էյմորը ստիպված է ամուսնանալ Ռոզմարի Դեյսիի հետ, այլապես Ռոզմարին երբեք չի կարողանա ամուսնանալ։ Զույգը սկզբում խոր ատելություն է տածում միմյանց հանդեպ, այնուհետև համակվում է կրքով՝ հասկանալով, որ երկուսն էլ պաշտում են երաժշտությունը:
1986 «Ժամադրությունների վայրը» The Trysting Place Լորդ Ուեյթ Լեդի Ֆելիսիթի Վրենը անցյալում ամուսնացել էր պարտքի պատճառով։ Այժմ նա այրի է, և ուզում է փայլուն ամուսնություն ունենալ։ Խնդրում է իր ընկեր և հարևան Թոմ Ռասսելի օգնությունը՝ չհասկանալով, որ հենց նա է իր փեսացուն։
1986 «Առաջին ձնծաղիկը» The First Snowdrop Ձնհալ

(Ֆրեյզեր)

Վիկոնտ Մերրիկը անզգուշորեն արատավորել է միամիտ Էնն Պերիշին և ստիպված է նրա հետ ամուսնանալ։ Նա պսակադրվում է, բայց այլևս չի կարողանում ապրել նրա հետ և տեսնել նրան։ Մեկ տարի անց իր պապիկի տանը առաջին հայացքից հմայվում է չքնաղ անծանոթուհու գեղեցկությամբ։
1987 «Անտառային փերի» The Wood Nymph Պատահական հանդիպում

Էլիզաբետ Ռոսսիտերի մերժված երկրպագուն՝ Ուիլյամ Մեյնվարինգը ուղևորվում է դեպի իր կալվածք։ Անտառում հանդիպում և գայթակղում է Հելեն Ուեյդին։

1987 «Հավատարիմ սիրտը» The Constant Heart Ռեբեկկա Շոուն՝ կոտրված սրտով աղջիկը, նշանված է Ֆիլիպ Էվերետտի հետ և խաղաղ կյանք է ակնկալում։ Բայց վերադառնում է նրա նախկին սիրեցյալ Քրիստոֆեր Սինկլերը։
1987 «Նուրբ նվաճում» Gentle Conquest Ջորջիանա Բատլերի և ամաչկոտ դուքս Չարտլիի հաշվարկով ամուսնությունը համերաշխ չի ընթանում, և Ջորջիանան ծրագիր է մշակում, թե ինչպես հրապուրել ամուսնուն։
1988 «Սրտի գաղտնիքները» Secrets of the Heart Սառա Ֆեյֆիլդը և դուքս Կրենվելը սիրելով ամուսնանում են, սակայն առաջին ամուսնական գիշերը Սառան ստիպված է լինում ամուսնուն հայտնել իր սոսկալի գաղտնիքը։ Հրապարակային մեծ սկանդալից հետո նրանց ամուսնությունը ավարտվում է։ Մի քանի տարի անց նրանք նորից հանդիպում են Բաթում։
1988 «Անընդունելի առաջարկություն» An Unacceptable Offer Տգեղ և աղքատ Ջեյն Մետյուսը չէր ակնկալում հաջող ամուսնության ունենալ, քանի դեռ վիկոնտ Ֆերֆաքսը նրան առաջարկություն չարեց։ Նա իրեն անարժան համարեց և մերժեց նրան։ Այժմ Ֆերֆաքսի խնդիրն է համոզել աղջկան։
1988 «Նողկալի կառավարիչ» The Ungrateful Governess Մի անգամ՝ գիշերը, դուքս Ռեզերֆորդը գրադարանում փորձում է գայթակղել Ջեսսիկա Մուրին, ինչի արդյունքում Ջեսսիկան կորցնում է իր աշխատանքը։ Ռեզերֆորդը առաջարկում է նրան դառնալ իր սիրուհին, բայց նա չի համաձայնում, և ստանալով Ռեզերֆորդի տատիկի աջակցությունը՝ Ջեսսիկան պատրաստվում է դաս տալ նրան։
1989 «Վտանգավոր

դիմակահանդես»

Daring Masquerade Նիկոլաս Սեյտոնը ավազակ է ներկայանում և սխալ կնոջ առևանգում։ Հաջորդ անգամ նոր անունով պատահաբար հանդիպում է այդ կնոջը։
1989 «Նվեր երիցուկերից» A Gift of Daisies Լեդի Ռեյչել Պալմերը նշանված է, բայց հոգևորական Դեյվիդ Հոուվերը, ով մտադիր էր ողջ կյանքն ապրել ճգնակեցությամբ, հմայված է նրանով։
1989 «Կներես, սիրելիս» The Obedient Bride Արաբելլա Ուիլսոնը, հաշվարկով ամուսնանալով, մտադիր է օրինակելի կին լինել վիկոնտ Աստորի համար, քանի դեռ չի իմանում, որ նա սիրուհի ունի։ Դրանից հետո նրա վարքը փոխվում է։
1989 «Սև անձրևանոցով լեդին» Lady with a Black Umbrella Դեյզի Մորրիսոնը, գիշերը մնալով հյուրանոցում, տեսնում է, թե ինչպես են ավազակները հարձակվում ջենտլմենի վրա, և նրանց ծեծում է անձրևանոցով։
1989 «Ոսկե ցանց» The Gilded Web Ռեյնիի ընտանիքը Դուքս Էմբերլին իր լոնդոնյան տանը՝ մահճակալի վրա կապված, հայտնաբերում է Ալեքսանդրա Պարնելլին։ Նա կարծում է, որ պարտավոր է ամուսնանալ այդ աղջկա հետ, քանի որ իր կրտսեր եղբոր հիմար կատակը վարկաբեկել է նրան։
1990 «Գարնան խոստումը» A Promise of Spring Ռեյնիի ընտանիքը Պարոն Պերրի Լեմպմենը ամուսնանում է իր հանկարծամահ պաստոր ընկերոջ քրոջ հետ։ Գրեյս Հովարդը նրանից մեծ է 10 տարով։ Բացի այդ, պարզվում է, որ նա անցյալով կին է, մերժված իր ընտանիքի կողմից։ Ամուսնությունից հետո նրանք գնում են աղջկա հոր հետ հաշտվելու։
1990 «Սիրո ցանց» Web of Love Ռեյնիի ընտանիքը Վաթերլոյի կռվում կորցնելով ամուսնուն՝ Էլեն Սիմփսոնը սփոփանք է գտնում նրա ընկերոջ՝ լորդ Դոմինիկ Էդենի գրկում։ Այնուհետև նրան սկսում է տանջել մեղքի զգացումը։
1990 «Ամբարտավան գեղեցկուհին» The Incurable Matchmaker Դիանա Ինգրեմը առաքինի է և գեղեցիկ։ Մարկիզ Քենվուդը գրազ է գալիս, որ կհրապուրի նրան մի ամսվա ընթացում։
1990 «Գայթակղության ցանցը» Devil’s Web Ռեյնիի ընտանիքը Մեդլին Ռեյնին և Ջեյմս Պարնելլը՝ «Ոսկե ցանց»-ի և «Սիրո ցանց»-ի երկրորդական կերպարները, վաղուց հետաքրքրվում էին միմյանցով։ Բայց Ջեյմսը ուղևորվում է Կանադա և զբաղվում է մորթու առևտրով։ Երբ վերադառնում է, Մեդլինը փորձում է համոզել իրեն, որ ինքն անտարբեր է Ջեյմսի հանդեպ։
1990 «Հաճելի անակնկալ» An Unlikely Duchess Ջոզեֆինա Միդլթոնը, ով պետք է հաշվարկով ամուսնանա անառակ դուքս Միտֆորդի հետ, որոշում է փախչել։ Փախուստի ժամանակ նրան անախորժություններից փրկում է Պոլ Վիլյերսը, ով դառնում է նրա ընկերը։ Նա չգիտի, որ հենց Վիլյերսն է իր փեսացուն։
1991 «Մի փոքր կախարդանք» A Certain Magic Էլիս Պենհելլոուն և Պիրս Վեստհևենը միշտ ընկերներ են եղել, քանի դեռ նա խորհուրդ չէր խնդրել հարսնացու ընտրելու վերաբերյալ։ Այնժամ աղջիկը հասկանում է, որ սիրում է այդ տղային, բայց հնարավոր է, որ արդեն շատ ուշ է իր զգացմունքները արտահայտելու համար։
1991 «Ձյունաթույր հրեշտակ» Snow Angel Այրի Ռոզամունդա Հանթերն ու կոմս Ուետերբին, հանկարծակի վրա հասած վատ եղանակին վաղանցիկ կապի մեջ են մտնում՝ կարծելով, որ այլևս երբեք չեն հանդիպի։ Որոշ ժամանակ անց պարզվում է, որ դուքսը Ռոզամունդայի բարեկամուհու փեսացուն է։
1991 «Գաղտնի մարգարիտը» The Secret Pearl Դուքս Ռիջուեյը և Ֆլեր Համիլթոնը բախվում են Դրուրի-Լեյն թատրոնի խուլ անկյուններում, և նա սպասարկում է դքսին իբրև անբարոյական կին։ Հաջորդ անգամ նրանք տեսնում են միմյանց իր կնոջ տանը, ընդ որում, նա իր աղջկա տնային դաստիարակչուհին էր։
1991 «Իդեալական ամուսնություն» The Ideal Wife Իդեալական կին,

Չար հրեշտակ

Դուքս Սեվերնը ցանկանում է ամուսնանալ Անգլիայի ամենահասարակ և ձանձրալի կնոջ հետ։ Աբիգայլ Գարդիները նրան հրավիրում է իր տուն, ընդ որում ներկայանում է որպես մոխրագույն մուկ։
1991 «Սուրբ Ծննդյան դենդին» Christmas Beau Ջուդիտ Իստոնը անցյալում լքել է մարկիզ Դենբոյին։ Այժմ նա այրի է երկու երեխաների հետ, և Դենբոն Սուրբ Ծննդյան օրը հրավիրում է նրան իր կալվածք՝ մտածելով վրեժ լուծել։
1992 «Կեղծ նշանդրություն» A Counterfeit Betrothal Լորդ Յենտ Դուքս և դքսուհի Կլիֆտոնները շատ տարիներ ապրում են անջատ, քանի դեռ նրանց աղջկա՝ Սոֆիի անհամապատասխան նշանադրությունը խախտելու անհրաժեշտությունը չի մտերմացնում նրանց։ Նրանք չգիտեն, որ հենց այդ նպատակով է կազմակերպված այդ կեղծ նշանադրությունը։
1992 «Անխոհեմ թեթևսոլիկը» The Notorious Rake Լորդ Ուեյթ Լորդ Էդմոնդ Ուեյթը և «կապույտ գուլպա» Մերի Մորնինգտոնը վրա հասած վատ եղանակի ժամանակ տրվում են մեղքին, ինչից հետո բաժանվում են։ Բայց Էդմոնդը չի կարողանում մոռանալ նրան, իսկ Մերին սկսում է հավատալ, որ նա այնքան էլ չար չէ, ինչպես ասում են։
1992 «Նվիրիր ինձ բոլոր առավոտները» Beyond the Sunrise Առաջին անգամ հանդիպելով Անգլիայում՝ Ջոանան և Ռոբերտը սիրեցին իրար, սակայն մի շարք պատճառներով նրանք չէին կարող միասին լինել։ Այժմ նրանք նորից հանդիպեցին Իսպանիայում՝ պատերազմի ժամանակ, ընդ որում, երկուսն էլ լրտես են։
1992 «Ծննդյան օրերի խոստում» A Christmas Promise Դուքս Ֆելլոդենը և Էլեանոր Տրեսոնը ատում են միմյանց առաջին հայացքից, քանի որ դուքսը պարտավոր է փողի համար ամուսնանալ ածխավաճառի աղջկա հետ։ Էլեանորը վրեժ է նախապատրաստում՝ Սուրբ Ծննդյան օրը հրավիրելով իր բոլոր գռեհիկ և աղմկոտ հարազատներին։
1993 «Ընդդեմ ճակատագրին» Deceived Մի դիմակավորված տղամարդ հարսանիքից առաջ Սուրբ Գևորգի եկեղեցու աստիճաններից առևանգում է լեդի Էլիզաբետ Ուորդին։ Գլխին հասցրած հարվածի արդյունքում առաջանում է հիշողության կորուստ, և նրան ասում են, որ ինքն ամուսնացած է։
1993 «Սիրային սոնատ» A Precious Jewel Իդեալական կին,

Չար հրեշտակ

Ջերալդ Սթեփլթոնը՝ Պիրսցիլա Ունտվորտի բորդելի մշտական հաճախորդը, նրան իր սիրուհին է դարձնում և արդյունքում նրա նկատմամբ սկսում է զգացմունքներ տածել։
1994 «Ջուլիային սիրահետելով» Courting Julia Հրապուրում Համաձայն Ջուլիայի խնամակալ պապիկի կտակի՝ իր հինգ հարազատներից նա, ով կարժանանա աղջկա ձեռքին, կստանա ժառանգություն։ Չորսը նրան առաջարկություն են անում, իսկ հինգերորդը՝ դուքս Բիկոնսվուդը, չգիտես ինչու՝ ոչ։
1994 «Կլարայի հետ պարելով» Dancing with Clara Հրապուրում Ֆրեդերի Սալլիվանը ուղևորվում է Բատ, որպեսզի հարուստ կին գտնի։
1994 «Զգացմունքների փոթորկում» Tangled Լեդի Ռեբեկկա Կարդվելլի ամուսինը մահացել է Ղրիմյան պատերազմի ժամանակ, և նա դառնորեն հիասթափված է, որ իր ամուսնու խորթ եղբայր Դեյվիդը ողջ է մնացել։ Դեյվիդը խնդրում է նրա ձեռքը։
1994 «Հավատա քո սրտին» Tempting Harriet Հրապուրում Հասարակ ընկերակցուհի լինելով՝ Հարրիետ Պոուպը մերժեց դուքս Տենբիի անպարկեշտ առաջարկությունը։ Վեց տարի անց նա հարուստ այրի է և մտադիր է հրապուրել նրան։
1994 «Սիրող սիրտը» Dark Angel Չար հրեշտակ Ջենիֆեր Ուինվուդը ժամանում է Լոնդոն՝ սպասելով, որ նշանադրությունից հինգ տարի անց վերջապես կամուսնանա իր շիկահեր հարևանուհու հետ։ Բայց իր թշնամի Գաբրիելը՝ դուքս Տորնխիլլը, ով թուխ է և նման սատանայի, նպատակադրված է նրանից վրեժ լուծել, և դրա համար սիրահետում է իր հարսնացուին։
1994 «Ծննդյան օրերի նվեր» Christmas Belle Ձնհալ

(Ֆրեյզեր)

Ջեկ Ֆրեյզերը Ծննդյան տոների ժամանակ տեղափոխվում է իր տատիկի տուն։ Նրան այնտեղ սպասում է մի աղջիկ, ում հետ բոլորը ուզում էին իրեն ամուսնացնել։ Հյուրերին զվարճացնելու համար հրավիրված է դքսուհի Վաչերոն, ով անցյալում հայտնի դերասանուհի Իզաբելլա Ջիլեե էր՝ իր նախկին սիրուհին, ով 9 տարի առաջ լքել է նրան՝ առանց որևէ բառ ասելու։
1994 «Կախարդական գիշեր» Longing Շերոն Ջոնսը՝ հանքահորի տիրոջ ապօրինի աղջիկը, կրթություն էր ստացել մասնավոր դպրոցում։ Նա ամուսնացել է հանքափորի հետ, աշխատել հանքահորերում, իսկ նրա մահից հետո կապ է ունեցել մեկ այլ վալլիյցու հետ և մասնակցել անգլիացիների դեմ աշխատավորների շարժմանը։ Անգլիացի հողագործներից մեկը՝ մարկիզ Կրեյլը, տեղափոխվում է Ուելս, և նա դառնում է նրա աղջկա տնային դաստիարակչուհին։
1995 «Լորդ Կերյուի հարսնացուն» Lord Carew’s Bride Չար հրեշտակ Սամանտան՝ Ջեննիֆեր Ուինվուդի զարմուհին, վերջինիս փեսացուի ինտրիգներից տառապելով՝ վեց տարի գնում է պարահանդեսներ, բայց հրաժարվում է ամուսնանալ, քանի որ սիրտը կոտրված է։ Քաղաքից դուրս հյուրընկալվելու ժամանակ նա մտնում է օտար կալվածք, որտեղ հանդիպում է կաղ մարկիզ Կերյուին, ում դնում է հասարակ ճարտարապետի տեղ։
1995 «Անսիրտը» Heartless Մարլոու և Կենդրիկ Լյուկ Կենդրիկը՝ դուքս Հերնդոնը, դավաճանված է եղբոր կողմից, լքված է հարսնացուի կողմից, և փախչում է Փարիզ։ Տասը տարի անց վերադառնում է տուն։
1996 «Հանրաճանաչ հերոսուհին» The Famous Heroine Չար հրեշտակ Պարոն Ֆրենսիս Նելլերը՝ Սամանտայի մերժված երկրպագուն և փիրուզե ֆրակների սիրահարը, օգնում է վաճառականի աղջիկ Կորա Դաունսին հայտնի դառնալ, ով գետից փրկել էր իր ընկեր դքսի տղային։
1996 «Իրական սեր» Truly Կոմս Պենդերինի և Մարգջեթ Էվենսի երեխաները ընկերներ էին, բայց այժմ նա ատում է կոմսին՝ մեղադրելով իր ամուսնու մահվան և ուելսյան գյուղի բնակիչների ճնշման համար։ Կոմսը փորձում է որևէ բան անել և դիմակ կրելով օգնում է հեղափոխության ժամանակ։ Էվենսը տարվում է խորհրդավոր անծանոթով։
1996 «Փետուրներով գլխարկը» The Plumed Bonnet Չար հրեշտակ Կոմս Բրիջվոտերը իր կառքով տանում էր Սթեֆանի Գրեյին, ով սարսափելի գլխարկ էր կրում։ Նա մտածում է, որ Սթեֆանին անբարոյական է և ընտանիքի դրության մասին նրա պատմությունները լսում է քմծիծաղով, քանի դեռ չի հասկանում, որ նա ճիշտ է ասում, իսկ ինքը նրան վարկաբեկել է։
1997 «Առեղծվածային լեդին» Indiscreet Առեղծվածային լեդին

(Հայտնության հեծյալները)

Վիկոնտ Ռոուլին քաղաքից դուրս գտնվող կալվածքում ծանոթանում է այրի Քեթրին Ուինթերսի հետ, ով վաղուց ապրում է գյուղում և ինչ-որ գաղտնիք ունի, և ապարդյուն փորձում է նրան գայթակղել։
1997 «Ժամանակավոր կինը» The Temporary Wife Մարկիզ Ստանտոնը, իր ատելի հոր կողմից  կալվածք գալու և նրա ընտրած աղջկա հետ ամուսնանալու հրամանը ստանալով, հայտարարությամբ տնային դաստիարակչուհու է փնտրում, արագ նրա հետ նշանվում է և գնում հոր կալվածք, որպեսզի փչացնի ամբողջ ընտանիքնի տրամադրությունը։
1997 «Հոգու երաժշտությունը» Silent Melody Մերլոու և Կենդրիկ Լեդի Էմիլի Մարլոուն երբեք չէր կարողանում մոռանալ Հնդկաստան գնացած Էշլի Կենդրիկին։ Այժմ նա վերադարձել է ամուրի և հարուստ։
1997 «Ծննդյան տոների հարսնացուն» A Christmas Bride Իդեալական կին,

Չար հրեշտակ

Իր վաճառական հորը գոհացնելու համար Էդգար Դաուսը պատրաստվում է ամուսնանալ արիստոկրատուհու հետ, բայց հանկարծ սիրահարվում է իր հասակակից այրուն։
1998 «Առաջին սիրո լույսը» Unforgiven Առեղծվածային լեդին

(Հայտնության հեծյալները)

Մայրա Հեյզը տեղեկանում է, որ իր առաջին սեր դուքս Կեննետ Վուդֆոլլան, ով սպանել է իր եղբորը, ութ տարի բացակայությունից հետո վերադարձել է։
1998 «Երազների գողը» Thief of Dreams Կասսանդրա Հեվլոկը՝ կոմսուհի Ուորտինգը, անհամբերությամբ սպասում էր իր քսանմեկամյակին։ Պարահանդեսի ժամանակ հայտնվում է մի անծանոթ, ով պնդում է, որ Կասսանդրայի հանգուցյալ հոր ընկերն է։
1998 «Անդիմադրելի» Irresistible Առեղծվածային լեդին

(Հայտնության հեծյալները)

Այրի Սոֆիա Արմիտիջը Գայդ այգում զբոսնելիս հանդիպում է երեք ընկերներին, որոնց հետ շփվել էր Նապոլեոնյան պատերազմի ժամանակ, երբ իր ամուսինը ողջ էր։
1998 «Վերջին վալսը» The Last Waltz Ջերալդ Պերսին՝ Ուոնստեդի նոր կոմսը, վերադառնում է Կանադա՝ իր նստավայր Տորնվուդ Հոլլում բնակվելու համար։ Բայց նախկին տիրոջ այրին մինչև այժմ էլ ապրում է այնտեղ իր երկու երեխաների հետ, ընդ որում, դա այն կինն է, ով անցյալում լքել է նրան ավելի հարուստ զարմիկի համար։
1999 «Գիշեր սիրո համար» One Night for Love Գիշեր սիրո համար Մայոր Նևիլ Ուայթը՝ Նյուբերիի լորդը, հապճեպ ամուսնանում է իր սերժանտի աղջկա՝ Լիլի Դոյլի հետ, իսկ հաջորդ օրը Լիլին սպանված է։ Վերադառնալով Անգլիա՝ նա պատրաստվում է նորից ամուսնանալ, բայց հանկարծ պարզվում է, որ Լիլին ողջ է։
2000 «Ավելի, քան սիրուհի» More than a Mistress

Դադլի

Ջեն Ինգլեբին միջամտում է դուելին, և Ջոսլին Դադլինի՝ Տրեշեմի դուքսի ոտքը խոցում փամփուշտով։ Նա կորցնում է դերձակի աշխատանքը և նոր աշխատանք է պահանջում դքսից։ Դուքսը նրան սիրուհու աշխատանք է առաջարկում։
2001 «Սիրո մեջ վարպետը» No Man’s Mistress Դադլի

Լորդ Ֆերդինանդ Դադլին ժամանում է Պինվուդ Մինոր՝ պահանջելով այն որպես իր սեփականություն։ Նրան ընդդիմանում է ցասումնալից Վիոլա Տորնխիլյուն, ով հրաժարվում է տեղափոխվել։

2002 «Անմոռանալի ամառը» A Summer to Remember Գիշեր սիրո համար Խորանի մոտ իրեն լքելուց մեկ տարի անց, Լորեն Էդժենուորտին ապրում է Լոնդոնում՝ հորաքրոջ մոտ։ Քրիստոֆեր Բատլերը՝ Ռևենսբերգի կոմսը, հորից հրաման է ստանում ներկայանալ իր կալվածք, որպեսզի նրա ընտրությամբ ամուսնանա, և կոմսը անհապաղ հարսնացու է փնտրում, որպեսզի ամուսնանա հակառակ հոր կամքի։ Նա գրազ է գալիս, որ Լորենը կհամաձայնվի։
2003 «Փոքր-ինչ ամուսնացած» Slightly Married Բեդվիններ Բեդվին եղբայրներից երկրորդը՝ Էյդանը, ով բրիտանական բանակի գնդապետ էր, իր մահացող ծառայակցին խոստանում է հոգ տանել նրա քրոջ մասին։ Գալով Անգլիա՝ նա հասկանում է, որ դրա համար նա պետք է ամուսնանա նրա հետ։
2003 «Փոքր-ինչ արատավոր» Slightly Wicked Բեդվիններ Եղբայրներից երրորդը՝ Ռաննուլյֆը, գնում է տատիկի մոտ, որպեսզի ամուսնանա տատիկի խնամած աղջկա հետ։ Ճանապարհին նա իր հետ բերում է կարմրահեր Ջուդիտին, ով, իմանալով, որ իրեն ընկերակցուհու ձանձրալի կյանք է սպասվում, տրվում է նրան՝ դերասանուհի ձևանալով։
2003 «Փոքր-ինչ սկանդալային» Slightly Scandalous Բեդվիններ Բեդվինների ավագ քույրը՝ Ֆրեյան, առաջին հայացքից հակակրում է մարկիզ Հոլլմերին և Բատում նրա համար անհավանական սկանդալներ կազմակերպում։
2004 «Փոքր-ինչ գայթակղված» Slightly Tempted Բեդվիններ Բեդվինների փոքր քույրը՝ Մորգանը, Վաթերլոյի նախօրյակին գտնվում է Բրյուսելում և կապվում սխալ կավալերի հետ, ով իր ավագ եղբոր ոխերիմ թշնամին էր։
2004 «Փոքր-ինչ մեղսագործ» Slightly Sinful Բեդվիններ Բեդվինների կրտսեր եղբայրը՝ Ալլենը, վիրավորվում է Վաթերլոյի ճակատամարտի ժամանակ։ Արթնանալով բորդելում՝ նա համաձայնվում է օգնել պատահարի աղջիկներին։
2004 «Փոքր-ինչ վտանգավոր» Slightly Dangerous Բեդվիններ Բեդվինների ավագ եղբայրը՝ դուքս Վուլյֆրիկը, սիրահարվում է անհավատալիորեն կենսուրախ մի այրու։
2006 «Պարզապես անմոռանալի» Simply Unforgettable Միսս Մարտինի դպրոցը,

Բեդվիններ

Ուսուցչուհի Ֆրենսիս Ալլարդը և Լուսիուս Մարշալլը՝ վիկոնտ Սինկլերը, փոթորիկի ժամանակ սիրով են զբաղվում, ինչից հետո կինը մերժում է ամուսնանալու առաջարկը։
2006 «Պարզապես սեր» Simply Love Միսս Մարտինի դպրոցը Միսս Մարտինի դպրոցի երկրորդ ուսուցչուհին՝ Աննա Ջուելը, ով միայնակ մայր էր, ամռանը պատահաբար հանդիպում է ղեկավար դուքս Բյուկասլին, ով Իսպանիայի դեմ պատերազմի ժամանակ կորցրել էր ձեռքը և հաշմանդամ դարձել։
2007 «Պարզապես կախարդանք» Simply Magic Միսս Մարտինի դպրոցը Միսս Մարտինի դպրոցի երրորդ ուսուցչուհին ուղևորվում է վիկոնտեսա Ֆրենսիսի մոտ, որտեղ հանդիպում է ծայրաստիճան գրավիչ տղամարդու, ում ազգանունը նրան սաստիկ վախեցնում է։
2008 «Պարզապես կատարելություն» Simply Perfect Միսս Մարտինի դպրոցը Միսս Մարտինը գործուղվում է Լոնդոն և հանկարծ հանդիպում մարկիզին ու մի մարդու իր՝ թվացյալ մոռացված անցյալից։
2009 «Սկզբում ամուսնությունը» First Comes Marriage Հաքսթեբլ ընտանիքը Գավառ է գալիս հարուստ ազնվական, ով մտադիր է շուտափույթ ամուսնանալ։ Գավառի ողջ հասարակությունը հիացմունքի մեջ է, և միայն երիտասարդ այրի Վանեսսա Հաքսթեբլն է Էլլիոտ Ուոլլեսի հայտնվելը աղետ համարում, քանի որ այդ թեթևսոլիկը դառնալու էր իր ավագ քրոջ ամուսինը։ Վանեսսան պատրաստ է անձնազոհության և որոշում է իր քրոջ փոխարեն ամուսնանալ Էլլիոտի հետ։ Վերջիվերջո, նա մեծ կին է ու գիտի, որ օրինական ամուսնությունը դժվար թե երջանկություն բերի։
2009 «Անհնար է դիմանալ գայթակղությանը» Then Comes Seduction Հաքսթեբլ ընտանիքը Ջասպեր Ֆինլին՝ բարոն Մոնֆորը, ով լոնդոնյան ամենահայտնի թեթևսոլիկն էր, գրազ է գալիս, որ մի օրում կարող է գայթակղեցնել անմեղ գեղեցկուհի Կետրին Հաքսթեբլին։ Սակայն ամեն ինչ չի ընթանում իր մտածածի պես։ Մեծ սկանդալ է բարձրանում, և հիմա Ջասպերը ստիպված է ամուսնանալ Քեթրինի հետ, այլապես բոլոր բարձրաշխարհիկ հյուրատների դռները նրա առջև մեկընդմիշտ կփակվեն։ Քեթրինը համաձայնվում է գնալ պսակադրության մի մարդու հետ, ում իրական զգացմունքներ տածելու անընդունակ է համարում։
2009 «Վերջապես եկավ սերը» At Last Comes Love Հաքսթեբլ ընտանիքը Ծայրահեղ թեթևսոլիկ և կնամոլ Դունկան Պեննետորնը՝ դուքս Շերինգֆորդը, պետք է անհապաղ ամուսնանա, այլապես նրան կզրկեն մեծ ժառանգության իրավունքից։ Բայց ո՞ր աղջիկը կհամաձայնվի իր կյանքը կապել այսպիսի տղամարդու հետ․ միայն Մարգարետ Հաքսթեբլը, ում հաջող ամուսնության ոչ մի շանս չէր մնացել։ Սակայն ամուսնության առաջարկության ժամանակ Մարգարետը Դունկանին երկընտրանքի առջև է կանգնեցնում՝ համաձայնվելով նրա կինը դառնալ միայն այն պարագայում, եթե դուքսը մինչ հարսանիքը կարողանա գրավել իր սիրտը։
2009 «Գրավիչ հրեշտակը» Seducing An Angel Հաքսթեբլ ընտանիքը Երիտասարդ այրի Կասսանդրա Բելմոնտը, հուսահատության մեջ ընկնելով, որոշում է դառնալ «կիսաշխարհի աղջիկ» և գնում է ունևոր մարդու հաշվին ապրելու։ Կասսանդրայի պայմանները այսպիսին են. նրա հովանավորը պետք է լավը լինի և պատկանի հասարակության բարձր խավերին։ Պահանջներին ամբողջապես համապատասխանում է Սթիվեն Հաքսթեբլը՝ կոմս Մերտոնը։ Հենց նրան էլ Կասսանդրան մտադիր է հմայել։
2009 «Դասի խնդիր» A Matter of Class
2010 «Գաղտնի գործ» A Secret Affair Հաքսթեբլ ընտանիքը
2011 «Վաղ թե ուշ» The Secret Mistress Դադլի
2012 «Առաջարկ» The Proposal The Survivors' Club
2013 «Պայմանավորվածություն» The Arrangement The Survivors' Club
2013 «Սիրահարը» The Suitor The Survivors' Club
2014 «Փախուստ» The Escape The Survivors' Club
2014 «Միայն զարմանալի է » Only Enchanting[4] The Survivors' Club
2015 «Միայն մի խոստում» Only a Promise The Survivors' Club
2015 «Միայն մի համբույր» Only a Kiss The Survivors' Club
2016 «Միայն սիրելի» Only Beloved The Survivors' Club
2016 «Ինչ-որ մեկը սիրում է » Someone to Love Westcott Family
2017 «Ինչ-որ մեկը պահում է» Someone to Hold Westcott Family
2017 «Ինչ-որ մեկն ամուսնանում է» Someone to Wed Westcott Family
2018 «Ինչ-որ մեկը մտահոգվում է » Someone to Care Westcott Family

Մրցանակներ խմբագրել

«Romantic Times Career Archivement Award» մրցանակ (լավագույն հեղինակ) Հաղթող

  • 1988-1989 - «Regency Romance» կատեգորիայում
  • 1992-1993 - «Regency short story» կատեգորիայում

«Romantic Times Rewiewer’s Choice Award» մրցանակ (լավագույն վեպ ) Հաղթող

  • 2001 - «More than a Mistress» «Historical romance of the year» կատեգորիայում
  • 2003 - «Slightly scandalous» «Best Regensy-set Historical Romance» կատեգորիայում
  • 2006 - «Simply Love» «Historical romance of the year» կատեգորիայում

Անվանակարգեր խմբագրել

  • 1995 - «Heartless» «Historical romance of the year» կատեգորիայում
  • 2007 - «Simply Magic» «Historical romance of the year» կատեգորիայում
  • 2007 - «Simply Perfect» «Historical romance of the year» կատեգորիայում
  • 2010 - «A Secret Affair» «Best Regency-Set Historical Romance» կատեգորիայում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. Faircloth, Kelly (2015 թ․ սեպտեմբերի 17). «The Regency Romance: How Jane Austen (Kinda) Created a New Subgenre». Jezebel. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  3. Contemporary authors, vol. 161, Gale Research Co., 1998
  4. http://www.marybalogh.com /onlyenchant.html

Արտաքին հղումներ խմբագրել