Մերիոն Բուլթոն Սթրաուդ (անգլ.՝ Marion Boulton Stroud, մարտի 22, 1939(1939-03-22), Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - օգոստոսի 22, 2015(2015-08-22), Northeast Harbor), ամերիկացի հեղինակ ու թանգարանի տնօրեն, որը հատկապես ակտիվ է եղել ժամանակակից արվեստին աջակցելու հարցում։ Եղել է Ֆիլադելֆիայի Գործվածքների արհեստանոցի և թանգարանի հիմնադիրն ու տնօրենը, ինչպես նաև Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի հոգաբարձուն և ակտիվ աջակիցը[2]։ Հայտնի էր նաև «Քիփի» անունով[3]։

Մերիոն Բուլթոն Սթրաուդ
Դիմանկար
Մերիոն Բուլթոն Սթրաուդը 2014 թվականի հունվարին
Ծնվել էմարտի 22, 1939(1939-03-22)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 22, 2015(2015-08-22) (76 տարեկան)
Մահվան վայրNortheast Harbor
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունChatham Hall? և Փենսիլվանիայի համալսարան
Մասնագիտությունֆոնդապահ և արվեստագետ
Զբաղեցրած պաշտոններթանգարանի տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ

Անձնական կյանք խմբագրել

Ծնվել է 1939 թվականի մարտի 22-ին և եղել ծերունական բժշկության ռահվիրա Մորիս Վիսթար Սթրաուդ 3-ի (1913–1990) և նրա առաջին կնոջ միակ երեխան[4][5][6]։ Ամուսնացել է Քլինթոն Դառլինգթոն Սվինգլի (1928–2013)[7] հետ 1980 թվականի փետրվարի 20-ին Տեխասի Նակոդոչես շրջանում[8]։

Գործունեություն խմբագրել

Բուլթոն Սթրաուդն ավարտել է Փենսիլվանիայի համալսարանն արվեստի պատմության մագիստրոսի կոչումով[9]։ Ավարտելուց հետո իր առաջին աշխատանքն ստացել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում՝ որպես արվեստի վաճառքի և վարձույթի գծով տնօրեն։ Նա մեկ սենյակում բնակվել է այդ հաստատության ապագա տնօրեն Աննա դ'Հառնոնկուրի հետ[2]։

Բուլթոն Սթրաուդը Prints in Progress համայնքային կազմակերպության գեղարվեստական ղեկավարն էր և 1971-1977 թվականներին դասավանդում էր երեխաներին[2]։ Նաև հիմնադրել է Acadia Summer Arts Program (կամ «Kamp Kippy») միջազգային գեղարվեստական վերլուծական կենտրոնը Մեն նահանգի Մաունթ Դեզերթ կղզում[2][10]։

 
Ֆիլադելֆիայի գործվածքների արհեստանոցը և թանգարանը

1977 թվականին Ֆիլադելֆիա քաղաքում հիմնել է Գործվածքների արհեստանոցը, որպես ստուդիա, որտեղ նկարիչները կարող էին ուսումնասիրել անծանոթ մեթոդներ, մասնավորապես՝ գործվածքային արվեստը[11][12]։ Նրա նպատակն էր «ուսումնասիրել, ազատություններ ձեռք բերել, լինել նոր դիզայնի ստուդիա և լաբորատորիա, որը չի խոչընդոտվում կանոններով և նախադեպերով»[13]։ Նկարիչներին հրավիրում էին մասնակցելու «առանց նախապես մտածելու իրենց անելիքի մասին»[14]։ 1978 թվականին իր զարմիկ Պատերսոն Սիմսի օգնությամբ Բուլթոն Սթրաուդը երկու շաբաթով հյուրընկալել է 22 նկարիչների[14]։

Ժամանակի ընթացքում երկու շաբաթը դարձել է երկու տարի։ Հրավիրյալների թվում էին ճարտարապետներ, քանդակագործներ, նկարիչներ և արհեստավորներ։ Հյուրընկալվել են հարյուրավոր նկարիչներ[13], որոնց թվում՝ Ռոբերտ Վենտուրին, Լուիզա Բուրժուան, Կլես Օլդենբուրգը, Լոռնա Սիմփսոնը և այլք[10][14][15]։

Նյութերի և պատրաստի աշխատանքների հավաքածուն աճել է, և 1996 թվականին արվեստանոցն ընդլայնվել է՝ դառնալով Գործվածքների արհեստանոց և թանգարան[14]։

Բուլթոն Սթրաուդը կազմակերպում էր ցուցահանդեսներ, դասախոսություններ կարդում և գրում ու խմբագրում հրապարակումներ գործվածքների արհեստանոցի և թանգարանի համար։

Եղել է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի հոգաբարձու[9], նաև աշխատել Արվեստների ազգային նվիրատվության և Փենսիլվանիայի արվեստի խորհրդի կազմում[2]։ Ուիթնիի ամերիկյան արվեստի թանգարանի ազգային կոմիտեի հիմնադիր անդամ էր[16]։

Պարգևներ խմբագրել

1988 թվականին ընտրվել է Ամերիկյան արհեստների խորհրդի պատվավոր գործընկեր[17]։ 2006 թվականին նահանգապետ Էդ Ռենդելը նրան ճանաչել է «Փենսիլվանիայի հարգարժան դուստրերից» մեկը[18] և նա ստացել է Մենի նահանգապետի Սկոուհեգան «արվեստին և արվեստագետներին բացառիկ ծառայության» համար տրվող մրցանակը[2][9][19]։

Մահ խմբագրել

Բուլթոնը մահացել է 2015 թվականի օգոստոսի 22-ին Մեն նահանգի Նորթիսթ Հարբոր գյուղում[10]։ 2016 թվականին նրա արվեստի հավաքածուի մեծ մասը (այդ թվում՝ Ջորջիա Օ’Քիֆի չորս գործ) հանվել է վաճառքի, որի հասույթն ուղղվելու էր Մարիոն Բուլթոն «Քիպի» Սթրաուդ հիմնադրամին՝ գործվածքների արհեստանոցին և թանգարանին շարունակական աջակցություն ցույց տալու նպատակով[20]։ Նրա հավաքածուն պարունակում էր շուրջ 1,500 արվեստի ստեղծագործություն, որոնց թվում՝ Ջորջիա Օ’Քիֆի, Հենրիետա Շորի, Մարդսեն Հարթլիի, Ջորջ Վեսլի Բելոուսի, Արթուր Դոուվի, Ջոզեֆ Ստելլայի ու Էնդի Ուորհոլի աշխատանքները[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.craftcouncil.org/resources-programs/acc-awards/college-of-fellows
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «30 Anniversary Gala Benefit Program» (PDF). ArtTable. 2011 թ․ ապրիլի 16. էջ 51. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  3. Hirsch, Faye (2010 թ․ ապրիլի 6). «A Life in Smoke and Thread». Art in America. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  4. Cipriano, Ralph (1990 թ․ մայիսի 3). «Dr. Morris W. Stroud 3d, A Pioneer In Geriatric Care». The Philadelphia Inquirer. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  5. «Dr. Morris Stroud, 76, Specialist in Geriatrics». The New York Times. 1990 թ․ մայիսի 5. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  6. «Morris Wistar III STROUD». Surname Index. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  7. «Clinton Darlington Swingle (May 15, 1928 – January 27, 2013)». The Fabric Workshop and Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  8. «Clinton Swingle». Marriage and Divorce Records. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  9. 9,0 9,1 9,2 Cascone, Sarah (2015 թ․ օգոստոսի 27). «Tributes Pour in for Beloved Art Patron Marion 'Kippy' Boulton Stroud, Who Tragically Took Her Own Life». Artnet News. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  10. 10,0 10,1 10,2 Salisbury, Stephan (2015 թ․ օգոստոսի 26). «Marion 'Kippy' Stroud, Fabric Workshop founder, dies at 76». The Philadelphia Inquirer. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  11. Fleeson, Lucinda (1992 թ․ դեկտեմբերի 4). «The Art Of Crafts The Fabric Workshop, Celebrating Its 15th Anniversary, Has Let Artists Run Wild With Their Imaginations On Cloth, Metal – Even Toilet Paper». The Philadelphia Inquirer. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  12. «Our History». Fabric Workshop and Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  13. 13,0 13,1 Jackson, Lesley (2007). Twentieth-Century pattern design : textile & wallpaper pioneers. New York: Princeton Architectural Press. էջ 192. ISBN 9781568987125. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Rush, Michael (2003 թ․ փետրվարի 2). «Starting with Fabric, Branching into Everything». The New York Times. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  15. «Robert Venturi, Denise Scott Brown & Associate». The Fabric Workshop and Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  16. Whitney Museum of American Art (2015 թ․ օգոստոսի 26). «MARION Boulton STROUD (1939–2015)». The New York Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  17. «American Craft Council College of Fellows». American Craft Council. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  18. «PA Governor Rendell, First Lady to Recognize Eight Distinguished Daughters of Pennsylvania». PR Newswire. 2006 թ․ հոկտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  19. «Marion Stroud (1939–2015) Obituary». The New York Times. 2015 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  20. 20,0 20,1 Salisbury, Stephan (2016 թ․ ապրիլի 12). «Part of Kippy Stroud's art collection will be sold to support Fabric Workshop and Museum». The Philadelphia Inquirer. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.