Մերին և Մաքսը (մուլտֆիլմ)

«Մերին և Մաքսը» (անգլ.՝ Mary and Max)  ավստրալիացի ինքնուրույն անիմատոր Ադամ Էլիոտի տրագիկոմեդիայի ժանրի պլաստիլինե տիկնիկներով անիմացիոն ֆիլմն է։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է :en:2009 Sundance Film Festival կինոփառատոնի բացմանը[9]։ 2009 թվականի հունիսին ֆիլմը Ֆրանսիայի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում շահել է Անսի մրցանակ։ 250 լավագույն ֆիլմեր`ըստ IMDb վարկածի ցանկում ֆիլմը զբաղեցրել է 179-րդ տեղը՝ 2017 թվականի մայիսի դրությամբ[10]։

Մերին և Մաքսը
անգլ.՝ Mary and Max
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհումորային դրամա և մուլտֆիլմ
Թեմաաուտիզմ[1], քոփինգ[1], կապվածություն[1], pen pal?[1], ընկերություն[1], միայնություն[1], սոցիալական ներառականություն[1], հարբեցողություն[1], հոգեկան առողջություն[1], գյուղականություն[1], urbanity?[1], intergenerationality?[1] և Interculturality?[1]
Գործողության վայրՆյու Յորք[1] և Mount Waverley?[1]
Դարաշրջան1980-ականներ[1], 1970-ականներ[1] և 1990-ական թվականներ[1]
ՌեժիսորԱդամ Էլիոթ
ՍցենարիստԱդամ Էլիոթ
ՀնչյունավորումBethany Whitmore?, Թոնի Քոլլեթ[2], Ֆիլիպ Սեյմուր Հոֆման[2], Էրիկ Բանա[2], Բարի Համֆրայս[2], Christopher Massey?, John Flaus?, Molly Meldrum? և Renée Geyer?
ՊատմողԲարի Համֆրայս
ՊրոդյուսերMelanie Coombs?
Բեմադրող նկարիչԱդամ Էլիոթ
ԵրաժշտությունDale Cornelius?
ՕպերատորGerald Thompson?
ԽմբագիրBill Murphy?
Երկիր Ավստրալիա[3]
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորIcon Productions և Նեթֆլիքս
Տևողություն90 րոպե
Թվականհունվարի 15, 2009[4], սեպտեմբերի 30, 2010 և օգոստոսի 26, 2010[3]
ԱռաջադրումAFI Members' Choice Award?, AACTA Award for Best Production Design?, AACTA Award for Best Film?, AACTA Award for Best Original Screenplay?, AACTA Award for Best Film?[5], AACTA Award for Best Original Screenplay?[5] և AACTA Award for Best Production Design?[5]
Պարգևներ
Բյուջե8 240 000 A$[6]
Շահույթ1 725 381 $[7] և 1 444 617 A$[8]

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1976-ից 1994 թվականներին։ Ֆիլմը պատմում է երկու ընկերների՝ 8-ամյա միայնակ աղջկա՝ Մերիի, որն ապրում էր Մաունթ Վեյվերլիում՝ Մելբուրն (Ավստրալիա) և 44-ամյա նյույորքցի հրեա աթեիստ, գիրությամբ և Ասպերգերի համախտանիշով տառապող Մաքսի 18 տարի ընթացող նամակագրական կապի մասին[11]։ Ֆիլմի ուշադրության կենտրոնում նամակներն են, որոնք գրում են Մերին և Մաքսը (8-ից 26 և 44-ից 62 տարեկան հասակում), և նրանց ու նրանց շրջապատող մարդկանց կյանքի պատմությունները։

Նախնական մակագրերում նշվում է, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։

Թեմաներ

խմբագրել

Ֆիլմը բազմաթիվ թեմաներ է շոշափում՝ ներառելով երեխաների նկատմամբ անտարբերությունը, մենակությունը, խտրականությունը, համասեռամոլությունը, սեռական դաստիարակությունը, ալկոհոլիզմը, կլեպտոմանիան, աուտիզմը (մասնավորապես Ասպերգերի համախտանիշը, որով տառապում է Մաքսը), ճարպակալումը, ինքնասպանությունը, ընկճախտը, վախերը։ Այս բոլոր թեմաների քննարկման ժամանակ առկա է նաև հումորային մոտեցումը[12]։

Դերերի կրկնօրինակում

խմբագրել

Երաժշտություն

խմբագրել

Ֆիլմում օգտագործվում է 20-րդ դարի երաժշտական հավաքածու։ Ամենանշանավոր հատվածներից է Սիմոնա Ջեֆսայի, «Perpetuum Mobile», «Prelude and Yodel» խմբերի, Բերտ Քեմֆերտի և նրա նվագախմբի, Նանա Մուսկուրիի Դեյլ Կորնելիուսի[13], Լերոյ Անդերսոնի կատարմամբ երաժշտությունները[14]։

Քննադատների կարծիքներ

խմբագրել

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել[15][16][17]։ Ֆիլմերի տեսությամբ զբաղվող Rotten Tomatoes կայքը ֆիլմը գնահատել է՝ որպես 96 % հաջողված[18]։

«Մերին և Մաքսը» ավստրալիական առաջին անիմացիոն ֆիլմն է, որի շահույթը գերազանցել է մեկ միլիոն դոլարը[19]։

Ֆիլմն Օտտավայի միջազգային փառատոնում արժանացել է գրան պրիի՝ որպես 2009 թվականի լավագույն անիմացիոն ֆիլմ[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Mary and Max — 2009.
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  4. Mary and MaxGoogle.
  5. 5,0 5,1 5,2 https://www.aacta.org/aacta-awards/awards-history/2009/loadwinners/feature-film-2
  6. Mary and Max // Time Out — 1968. — ISSN 1711-7976; 1719-4164
  7. Mary and Max — 1999.
  8. https://web.archive.org/web/20110218045303/http://film.vic.gov.au/resources/documents/AA4_Aust_Box_office_report.pdf
  9. Michael Jones (2008 թ․ նոյեմբերի 19). «'Mary and Max' to open Sundance» (անգլերեն). Variety. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «Top Rated Movies Top 250 as voted by IMDb Users» (անգլերեն). 21 декабря 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Archie Thomas (2008 թ․ հոկտեմբերի 1). «Philip Seymour Hoffman joins 'Mary'» (անգլերեն). Variety. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. Mary and Max — Film Reviews — Film — Entertainment — theage.com.au
  13. «Dale Cornelius» (անգլերեն). Native Tongue Music Publishing. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին.
  14. «Sydney Alpha Ensemble» (անգլերեն). Australian Music Centre. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)(չաշխատող հղում)
  15. «At the Movies: Mary And Max». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 9-ին.
  16. ITFS — Festival of Animated Film Stuttgart 2010 — Press reports Արխիվացված 2010-05-08 Wayback Machine
  17. Stale Popcorn: Review: Mary and Max
  18. «Mary and Max Movie Reviews, Pictures — Rotten Tomatoes». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  19. Glenn Dunks (2009 թ․ ապրիլի 20). «Mary and Max Makes a million» (անգլերեն). Stale Popcorn. Վերցված է 2009 թ․ ապրիլի 20-ին.
  20. Ottawa International Animation Festival | Oct. 20-24, 2010 — About OIAF 10

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերին և Մաքսը (մուլտֆիլմ)» հոդվածին։