Մերզա Գյուլա

հունգարահայ հայագետ, հասարակական գործիչ

Մերզա Գյուլա (Միրզայան Հուլիոս, հունգ.՝ Merza Gyula, փետրվարի 25, 1861(1861-02-25)[1], Կլուժ-Նապոկա, Ռումինիա - դեկտեմբերի 15, 1943(1943-12-15)[1], Կլուժ-Նապոկա, Ռումինիա), հունգարահայ հայագետ, հասարակական գործիչ։

Մերզա Գյուլա
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1861(1861-02-25)[1]
ԾննդավայրԿլուժ-Նապոկա, Ռումինիա
Մահացել էդեկտեմբերի 15, 1943(1943-12-15)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԿլուժ-Նապոկա, Ռումինիա
ԳերեզմանHazsongard cemetery
Քաղաքացիություն Ռումինիա
Մասնագիտությունլրագրող, ազգագրագետ և ազգագրագետ
 Gyula Merza Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Մերզա Գյուլայի և Բայոր Անդորի շիրիմը

Մերզա Գյուլան ծնվել է Ռումինիայի Կլուժ քաղաքում։ Սովորել է Կլուժի և Վիեննայի համալսարաններում, ստացել բժշկական, այնուհետև՝ տնտեսագիտական կրթություն։ Բազմիցս այցելել է Վենետիկի Մխիթարյաններին, որտեղ զբաղվել է հայագիտությամբ։ Աշխատակցել է Գեռլայի «Արմենիա» հունգարերեն, Բուխարեստի «Արարատ» ռումիներեն հայագիտական ամսագրերին, խմբագրել «Էրդեյ» հունգարերեն թերթը։ Մեծ ջանքեր է գործադրել Տրանսիլվանիայի հայկական եպիսկոպոսությունը վերականգնելու (1930) համար։ Կլուժի Ազգագրական թանգարանի հիմնադիրներից և առաջին ղեկավարներից է։ Հրատարակել է բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հոդվածներ, որոնք մեծ նշանակություն են ունեցել հունգարահայերի ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, հունգարացիներին հայ մշակույթին և պատմությանը ծանոթացնելու գործում։ Առանձին գրքերով հրատարակվել են Մերզայի հունգարերեն «Հայ եպիսկոպոսությունը» (1896), «Տրանսիլվանիայի հայերի ապագան» (1896), «Հայկական խաչը» (1903), «Հայերի Տրանսիլվանիա գաղթելու պատմություն» (1913) և այլ աշխատությունները։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Հունգարերեն է թարգմանել Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Մերզայի արխիվը պահվում է Կլուժ-Նապոկայի պետական արխիվում և Սուրբ Անդրեաս եկեղեցում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC09732/10386.htm
  2. «Մերզա Գյուլայի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 491  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերզա Գյուլա» հոդվածին։