Մերդոք մարզադաշտ (անգլ.՝ Murdock Stadium), մարզադաշտ, որ գտնվում է ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Տորանս քաղաքում։ Մարզադաշտը նախատեսված է ֆուտբոլային (սոքերի) և ամերիկյան ֆուտբոլի հանդիպումների անցկացման համար։ Տեղավորում է շուրջ 12 100 հանդիսականի։

Մերդոք մարզադաշտ
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունԿալիֆոռնիա
Երկիր ԱՄՆ
Հիմնադրված1958
Բացված1958
ՍեփականատերԷլ Քամինո քոլեջ
Տարողություն12 127
Տնային թիմLos Angeles Aztecs
Քարտեզ
Քարտեզ

Մարզադաշտը այժմ սպասարկում է Տորանսի Էլ Քամինո քոլեջի ամերիկյան ֆուտբոլի թիմի հանդիպումները և այլ սպորտային միջոցառումներ։ Որոշ ժամանակ սպասարկել է «Լոս Անջելես Ացտեկս» ֆուտբոլային ակումբի և Միացյալ Նահանգների հավաքականի հանդիպումները։

Մարզադաշտն իր անվանումն ստացել է ի պատիվ Էլ Քամինո քոլեջի հիմնադիր տնօրեն Ֆորեսթ Գ. Մերդոքի։

Միջազգային հանդիպումներ խմբագրել

Ամսաթիվը 1-ին թիմը Հաշիվը 2-րդ թիմը Մրցաշարը Հանդիսական
19 մայիսի 1985 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1 ։ 0 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 1985 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 6 115
1989 մայիսի 13 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1 ։ 1 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 1989 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 10 000

Արտաքին հղումներ խմբագրել