Մերգելյան կամավորական ջոկատ

«Մերգելյան», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ 1989-1992 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի (Շուռնուխ) ինքնապաշտպանական և Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ազատագրական մարտերին։ Հրամանատարը եղել է Ա. Հարությունյանը։ 1992 թվականից ջոկատի ազատամարտիկները ներառվել են տարբեր կամավորական ջոկատների և ՊԲ ստորաբաժանումների կազմում։

Մերգելյան կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1992
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։