Մերաբ Արչիլի Կոկոչաշվիլի (վրաց.՝ მერაბ კოკოჩაშვილი, 21 մարտի, 1935, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)[1]։

Մերաբ Կոկոչաշվիլի
վրաց.՝ მერაბ კოკოჩაშვილი
Ծնվել էմարտի 21, 1935 (89 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրաստան
Ազգությունվրացի
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան
Պարգևներ
IMDbID 0463761

Կենսագրություն խմբագրել

Մերաբ Կոկոչաշվիլին ծնվել է 1935 թվականի մարտի 21-ին Թբիլիսիում։ 1958 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Գ. Շիրոկովի արվեստանոց)։ 1960 թվականին նկարահանել է «Մի բակի մյուսը» ֆիլմը։ 1970-ական թվականների սկզբին դասավանդել է «Վրացֆիլմ» կինոստուդիային կից դերասանական խմբակում։ 1976 թվականից «Վրաստանի հեռուստաֆիլմ» ընկերության գեղարվեստական ղեկավարն է։ 1989 թվականից դասավանդել է Թբիլիսիի պետական համալսարանում։ Պրոֆեսոր է, կինոյի կառուցվածքի ու լեզվի լաբորատորիայի վարիչ։

Մերաբ Կոկոչաշվիլին 1979 թվականին արժանացել է Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ 1983 թվականին՝ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

  • 1957 - Հին տաշտակ (կարճամետրաժ)
  • 1960 - Մի բակից մյուսը
  • 1962 - Արձակուրդ
  • 1965 - Միխա (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում)
  • 1967 - Մեծ կանաչ հովիտ
  • 1973 - Բարի ճանապարհ
  • 1976 - Գագաթ
  • 1984 - Կիզիչ ամառվա երեք օր
  • 2000 - Տապան
  • 2003 - Վարիացիաներ «Օթելլոյի» թեմայով
  • 2004 - Ուսուի (կարճամետրաժ)
  • 2008 - Ուրախության տուն (վավերագրական)

Սցենարիստ խմբագրել

  • 1965 - Միխա (նովել «Անցյալի էջեր» կինոալմանախում)
  • 1973 - Բարի ճանապարհ
  • 1984 - Կիզիչ ամառվա երեք օր
  • 2000 - Տապան

Դերասան խմբագրել

  • 1942 - Գեորգի Սաակաձե - Պաատա, Գեորգիի որդին
  • 1969 - Մի՛ վշտանա - պորուչիկ Ալեքս Իշխելի
  • 1976 - Գագաթ

Պարգևներ խմբագրել

  • Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1983)
  • Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան մրցանակ (1987)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մերաբ Կոկոչաշվիլին kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել