Մետա Ուորլդ Փիս
Մետա Ուորլդ Փիս (անգլ.` Metta World Peace, ծնված որպես` Ռոնալդ Ուիլյամ Արտեստ կրտսեր (Ronald William Artest, Jr.), նոյեմբերի 13, 1979 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և ռեփեր։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Նյու Յորք Նիքս» ակումբում։ Խաղում է ծանր և թեթև հարձակվողների դիրքում։ Մինչև 2011 թվականի սեպտեմբերը հայտնի է եղել որպես Ռոն Արտեստ, որից հետո օրինական կերպով անվանափոխվել է Մետա Ուորլդ Փիս[1]:
![]() Metta World Peace | ||
![]() | ||
Ակումբ | ![]() | |
---|---|---|
Դիրքը | Թեթև հարձակվող/ ծանր հարձակվող | |
Համար | № 51 | |
Ի ծնե տրված անունը | Մետա Ուորլդ Փիս Metta World Peace | |
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 13, 1979 (41 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Հասակ | 2,01 մ | |
Քաշ | 118 կգ | |
Դպրոց | Լա Սալլե ակադեմիա (Նյու Յորք) | |
համալսարան | Սուրբ Հովհաննես (1997–1999) | |
Դրաֆթի տարի | 1999 / ռաունդ` 1 / ընտր.` 16-րդ | |
Դրաֆթ ակումբ | Չիկագո Բուլս | |
Կարիերայի պատմություն
| ||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
2004 թվականին հաղթել է NBA-ի տարվա պաշտպանի մրցանակը՝ անունը դրոշմելով լիգայի պատմության լավագույն պաշտպանական ունակություններ ունեցող մարզիկների ցուցակում։ Նույն թվականին Ուորլդ Փիսը աչքի է ընկնում նաև կարգապահական խնդիրներով՝ «Փեյսերս»-«Փիստոնս» հանդիպման ժամանակ կռվի բռնվելով դետրոյթցի երկրպագուների հետ, ինչի համար որակազրկվում է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ուորլդ Փիսն, ընդհանուր առմամբ, աչքի է ընկել բռնկուն բնավորությամբ։
«Լոս Անջելես Լեյքերսի» կազմում մեկ անգամ դարձել է NBA-ի գավաթակիր (2010)։
Որպես ռեփեր՝ 2006 թվականի հոկտեմբերին թողարկել է իր առաջին և թերևս միակ հիփ-հոփ ալբոմը՝ «My World» անվամբ։
Մասնակցություն է ունեցել ամերիկյան «Երբ պարում են աստղերը» պարային հեռուստաշոուի 13-րդ եթերաշրջանում՝ մրցակցությունից դուրս մնալով առաջին իսկ շաբաթում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Բոլչ Բեն (սեպտեմբերի 16, 2011)։ «Մենք ունենք համաշխարհային խաղաղություն. Ռոն Արտեստը որոշում է փոխել անունը»։ «Լոս Անջելես Թայմս»։ Վերցված է հոկտեմբերի 5, 2011(անգլ.)
Արտաքին հղումներԽմբագրել
Մետա Ուորլդ Փիս Վիքիպահեստում |