Մետաղագործների ռազմական փառքի թանգարան (Նիժնի Տագիլ)
Մետաղագործների ռազմական փառքի թանգարան (ռուս.՝ Музей боевой славы металлургов), Երկրորդ համաշխարհային պատերազմին տագիլցիների մասնակցությանն ու Մեծ հաղթանակին նվիրված փոքր թանգարան Նիժնի Տագիլ քաղաքում։ Գտնվում է Նիժնի Տագիլի Տագիլստրոյևսկի շրջանում՝ Մետաղագործների փողոցի 1/1 հասցեում։ Թանգարանը «Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատ» թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի հետ միասին համարվում է «Եվրազ Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատ» թանգարանային-ցուցահանդեսային կենտրոնի մաս[1][2]։
Մետաղագործների ռազմական փառքի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սվերդլովսկի մարզ |
Վայր | Նիժնի Տագիլ |
Հիմնադրվել է | 1971 |
Կայք | nizhniy-tagil.tvoyaspravka.ru/company/muzey_boevoy_slavy_metallurgov_v_g._nizhniy_tagil |
Նկարագրություն
խմբագրելԹանգարանը գտնվում է «Զինվոր-մետաղագործների հուշահամալիր» պիլոնի ներսում, որը գտնվում է Մետաղագործների մարտական փառքի հրապարակում՝ Մետաղագործների մշակույթի պալատի տարածքում՝ մուտքը՝ Մետաղագործների փողոցից։ Թանգարանի շենքը կառուցվել է խորհրդային մոնումենտալիզմի ոճով և իրենից ներկայացնում է մեծ զանգվածային ուղղանկյուն աշտարակ, որի պատերը բոլոր կողմերից պատված են թուջե հուշատախտակներով, որոնց վրա գրված են զոհված զինվորներ-մետաղագործների անունները։ Շենքի անկյուններում կան սաղավարտներով խորհրդային զինվորների թուջե խորաքանդակներ։ Անկյունների յուրաքանչյուր խորաքանդակը կշռում է 15 տոննա։
Թանգարանի մոտ կան հուշահամալիր շենքեր, որոնք իրենց մեջ են ներառում, այդ թվում և թանգարանի շենքը, կոթողը, պատերազմում զոհված մետաղագործների հիշատակի հավերժական կրակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի երկու թնդանոթների հուշարձաններ։ Թանգարանն այս կառույցների հետ միասին համարվում է Մետաղագործների ռազմական փառքի համալիրի մի մասը։
Թանգարանի մուտքը դուրս է գալիս հրապարակի ստորին թատերահարկ, որտեղ հիմնական թատերահարկում թանգարանային շենքի կողմերում կան երկու մեծ աստիճանահարթակներ։ Հրապարակի ներքին և վերին հարթակների ծառուղին տանում է դեպի Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի մշակույթի տուն։
Պատմություն
խմբագրելՖաշիստական Գերմանիայի դեմ Հայրենական պատերազմի հաղթանակի պատվին թանգարան ստեղծելու գաղափարն առաջ է եկել Մեծ հաղթանակի 20-ամյակի տոնակատարությանը (1965) Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հանդիպման ժամանակ։ Գաղափարին իրենց աջակցությունն են բերել կուսակցության, արհմիության, կոմերիտմիության անդամները։
Թանգարանը կառուցվել է Նիժնի Տագիլի մետաղագործական կոմբինատի աշխատակիցների կողմից։ Հատկանշական է, որ շինարարության համար օգտագործված բոլոր շինանյութերը (մարմարից մինչև չուգուն) արտադրվել են Նիժնի Տագիլում։
1971 թվականին թանգարանի կառուցումն ավարտվել է և այն բացվել է։
Ցուցադրություն
խմբագրելԹանգարանում ներկայացված են զենքեր, համազգեստ, զինվորների և թիկունքի աշխատողների կենցաղային իրեր, պատերազմի տարիներին Նիժնի Տագիլյի գործարանների արտադրանքների նմուշներ։ Պատերի վրա պատերազմի հերոսների բազմաթիվ լուսանկարներ են, բազմաթիվ արխիվային տվյալներ (հիմնականում այդ տարիների փաստաթղթեր և նամակներ)։
Թանգարանի ցուցադրությունը բաժանված է երեք մասի։
Թանգարան այցելում են ամբողջական դասարաններով և այնտեղ բաց դասեր անցկացնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «История Нижнего Тагила: 20 век». historyntagil.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Заводы Нижнего Тагила». historyntagil.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.