Մեսրոպ Ճանաշյան
Մեսրոպ Գևորգի Ճանաշյան (հունվարի 11, 1908[1], Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 13, 1974[1], Վենետիկ, Իտալիա), գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ։
Մեսրոպ Ճանաշյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 11, 1908[1] |
Ծննդավայր | Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 13, 1974[1] (66 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մուրադ-Ռափայելյան վարժարան (1927) |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ |
Աշխատավայր | Բազմավեպ |
ԿենսագրությունԽմբագրել
Սկզբնական կրթությունն ստացել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ Այնուհետև սովորել է Մխիթարյան միաբանության դպրոցում (1923-1927), Հռոմի Ա․ Անսելմոսի համալսարանի փիլիսոփայության (1928-1931) և աստվածաբանության (1931-1935) ֆակուլտետներում։ Մխիթարյան միաբանության անդամ 1931 թվականից։ 1937 թվականին տեղափոխվել է Փարիզ, դասավանդել հայկական վարժարաններում։ 1939-1942 թվականներին եղել է Վենետիկի վարժարանի տնօրենը, 1942 թվականից, որոշ ընդմիջումներով՝ «Բազմավեպ»-ի խմբագիրը, 1955-1969 թվականներին՝ նաև տպարանապետը։ 1953 թվականին Ճանաշյանը հրատարակել է «Պատմություն արդի հայ գրականության» մեծածավալ աշխատության 1-ին հատորը, 1973 թվականին՝ «Հայ գրականության նոր շրջանի համառոտ պատմությունը»։ Առանձին գրքերով լույս է ընծայել «Լորդ Բայրոնը Սբ․ Ղազարում» (ֆրանսիա 1960), «Սայաթ-Նովա» (1964), «Սբ․ Ներսես Շնորհալիի շարականները» (1973) և այլ գրական ուսումնասիրություններ։ Տպագրել է «Հոգետավիղ» (1954), «Լուսաղբյուր» (1960), «Մեսրոպական» (1963, նվիրված Մեսրոպ Մաշտոցին), «Փշրված քնար» (1973, նվիրված Պ․ Դուրյանին) բանաստեղծությունների ժողովածուները։ Կազմել է «Ծաղկաքաղ արդի հայ գրականության» (հստոր 1-2, 1957-1960) հատընտիրը, «Հայկական մանրանկարչություն» (1966) ալբոմը (արվեստաբան Մ․ Տեր-Ներսեսյանի առաջաբանով)։
ԵրկերԽմբագրել
- Փոլ Վալերի եւ իր բանաստեղծութիւնը, Վնտ., 1947:
- Հ. Արսէն Ղազիկեան եւ իր թարգմանութիւնները, Վնտ., 1974.
ԳրականությունԽմբագրել
- Տեր-Ներսեսյան Ն., Խմբագրապետը, «Բազմավեպ», 1974, համար 1-2։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 63)։ |