Մեսրոպ Գրիգորյան

հայագետ, եկեղեցական գործիչ, եպիսկոպոս

Մեսրոպ Գրիգորի Գրիգորյան (Գևորգ Յումուրթաճյան, (հոկտեմբերի 25, 1932(1932-10-25)[1], Հալեպ - հունվարի 14, 2017(2017-01-14)[2], Ավստրիա), հայագետ, եկեղեցական գործիչ, եպիսկոպոս (1986)։ Փիլիսոփայության և արվեստագիտության դոկտոր (1964)։ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր (1986)։

Մեսրոպ Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 25, 1932(1932-10-25)[1]
ԾննդավայրՀալեպ
Մահացել էհունվարի 14, 2017(2017-01-14)[2] (84 տարեկան)
Մահվան վայրԱվստրիա
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան (1946) և Դարհեմի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր և արվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունհայագետ և կրոնական ծառայող
ԱշխատավայրՀովակիմյան-Մանուկյան վարժարան
Զբաղեցրած պաշտոններեպիսկոպոս
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մեսրոպ Գրիգորյանը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 25-ին, Գրիգոր և Երանուհի Գրիգորյանների ընտանիքում, Հալեպում։ 1939-1946 թվականներին նախնական կրթություն է ստացել Հալեպի Հայկազյան հայկական վարժարանում։ 1946-1947 թվականներին սովորել է Հալեպի Բեթել վարժարանում, 1947- 1953 թվականներին՝ Անթիլիասի դպրեվանքում։ 1961 թվականին ավարտել է Դարհեմի համալսարանը։ 1952 թվականին Դերենիկ եպիսկոպոս Փոլադյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ, 1953 թվականի հուլիսին՝ Դերենիկ Փոլադյանի ձեռամբ ձեռնադրվել կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Մեսրոպ։ 1953 թվականի հոկտեմբերից մինչև 1956 թվականի ամառ Անթիլիասի դպրեվանքում դասավանդել է հայոց պատմություն, գրաբար և մատենագրություն, միաժամանակ պաշտոնավարել է որպես գրադարանի փոխտնօրեն, ձեռագրատան գլխավոր պատասխանատու և տպարանի տեսուչ։ 1956 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ «Կիլիկիո կաթողիկոսության` Անթիլիասի ձեռագրերի ընդարձակ նկարագրությունները» թեմայով և Աստվածածնի վերափոխման տոնին վարդապետական աստիճան է ստացել` ձեռամբ Տեր Խադ արքեպիսկոպոս Աջապահյանի։ 1956-1957 թվականներին եղել է Անկախ Միաբանության դպրեվանքի տեսուչ։ Տեսչության ընթացքում ուսանողների հետ Բիքվայայից բռնի հեռացվել է, ապա հաստատվել Բեյթ Մերի գյուղում` հայ ազգայինների հովանավորությամբ մեկ տարի ևս շարունակելով դպրեվանքի դասերը և տեսչությունը։ 1957 թվականից մինչև 1958 թվականի դեկտեմբեր Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանում դասավանդել է կրոն, գրաբար և մատենագրություն։ 1957-1958 թվականներին եղել է «Սփյուռք» շաբաթաթերթի հիմնադիրներից և հրատարակիչներից։ 1959-1961 թվականների ուսման տարիներին, եղել է Վիեննայի այցելու հոգևոր հովիվ։ 1962 թվականից եղել է ավտրիահայ թեմի առաջնորդ։ 1964 թվականի աշնանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ձեռամբ Վազգեն Ա կաթողիկոսի, ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան։ 1964-1974 թվականներին եղել է Մայր Աթոռի պաշտոնական ներկայացուցիչը ԵՀԽ-ում։ 1969 թվականին պաշտոնապես նշանակվել է «Պրո Օրիենտեի» աստվածաբանական խորհրդատու և Մայր Աթոռի ներկայացուցիչ։ 1980 թվականին Վազգեն Ա կողմից նշանակվել է Կանոնադրության հանձնախմբի անդամ։ 1982 թվականին եղել է Վիեննայի համալսարանի բյուզանդագիտական ֆակուլտետի հայոց պատմության և հայ հին մատենագրության պատմության դասախոս[3]։ 1986 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Երկար տարիներ գործակցել է «Հանդես ամսօրյա» ամսագրին։

Ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմությանը, մատենագիտությանը[4]։

Պարգևներ խմբագրել

  • Արքության պատիվ (60-ամյակի առթիվ, 1992)։
  • Ս. Ներսես Շնորհալի շքանշան, 2002։
  • Ս. Սահակ-Ս. Մեսրոպ շքանշան (քահանայական ձեռնադրության 50-ամյակի առթիվ), 2003։

Երկեր խմբագրել

  • Ստեփանոս Սիւնեցի, 1958։
  • Հայկական համայնքի մասնակցությունը Օսմանյան կայսրության Արևելյան Անատոլիայի և Սիրիայի հանրային կյանքին. 1860-1908, 1964 (անգլերեն)։
  • Նոր նիւթեր և դիտողություններ հրատարակիչ Վանանդեցւոյ մասին, 1969։
  • Կոստանդնուպոլսի գրավումը 1453 թվականին. հայկական հայեցակետը, 1981 (գերմաներեն)։
  • Ֆրանց Վերֆել և Կոմիտաս, 1999 (գերմաներեն)։
  • Հայ եկեղեցին 2003 (գերմաներեն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9180
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, էջ 313, 2005։
  4. «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Գրիգորյան, Մեսրոպ Գրիգորի, 1932- (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2020 թ․ մարտի 4-ին.