Մեսրոպյան դպրոցներ (Մեսրոպյան վարժարաններ), 5-րդ դարում Հայաստանում Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած հայկական դպրոցները։ Առաջին անգամ Մեսրոպ Մաշտոցը դպրոց հիմնել է դանիելյան գրերը Հայաստան բերվելուց հետո (մոտ 404 թվականին)։ Հայկական գրերի գյուտից (405-406 թվականներ) հետո նա եռանդուն աշխատանք է ծավալել՝ Արևելյան, ապա Արևմտյան Հայաստանում դպրոցներ հիմնել, դասավանդման օրինակ տվել։ Դասավանդվել են հայոց լեզու, հայոց երգ, երաժշտություն, գրչության արվեստ, կրոնական և աշխարհիկ առարկաներ ևն։ Մեսրոպյան դպրոցներից մի քանիսը վերաճեցին համալսարանների, նույն սկզբունքներով հիմնվեցին նոր համալսարաններ։ 19-րդ դարում Հայաստանում և հայկական գաղթավայրերում, ինչպես և այժմ Սփյուռքում մի շարք հայկական դպրոցների տրվել է "Մեսրոպյան վարժարան" անունը։

Հայոց այբուբեն
"Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև" , հեղինակ`Արա Սարգսյան, ճարտարապետն է` Ռ. Ջույհակյանը։ Ստեղծվել է 1943 թվականին, տեղադրվել է 2002 թվականին Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 472