Մենտոր
Մենտոր (հին հունարեն՝ Μέντωρ)[2], հին հունական դիցաբանության մեջ Ալկիմոսի որդին, Ոդիսևսի ընկերը։ Տրոյայի դեմ արշավանքի մեկնելիս, Ոդիսևսը նրան էր հանձնարարել հոգալ իր տան մասին։ Մենտորը դաստիարակել է Ոդիսևսի որդուն՝ Տելեմաքոսին և հակահարված տվել Պենելոպեի փեսացուներին։ Աթենաս աստվածուհին Ոդիսևսին, Տելեմաքոսին կամ Պենելոպեին օգնելու նպատակով հաճախ ընդունում էր Մենտորի կերպարանքը[3]։ Որպես Մենտոր, Աթենասը քաջալերում էր Տելեմաքոսին պայքարել մոր փեսացուների դեմ և ճանապարհ ընկնել պարզելու, թե ինչ է պատահել հորը։ Երբ Ոդիսևսը վերադառնում է Իթակե, Աթենասը մեկ անգամ ևս հայտնվում է նրա պալատում՝ Մենտորի կերպարանքով։ Մենտորի անունով է կոչվել 1984 թվականին հայտնաբերված մի աստերոիդ։
Մենտոր | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Ներկայացված է | Ոդիսական |
Սեռ | արական |
Մասնագիտություն | գրող |
Mentor[1] Վիքիպահեստում |
Մենտորություն խմբագրել
Որպես Տելեմաքոսի դաստիարակ և խորհրդատու, Մենտորը նրան հաճախ էր աջակցում խորհուրդներով և խրատներով և օգնում դուրս գալ անելանելի իրավիճակներից։ Այսպես «Մենտոր» անունը փոխաբերաբար օգտագործվում է որպես հասարակ անուն՝ «խորհրդատու», «ղեկավար» և «պատանեկության դաստիարակ» նշանակությամբ այն մարդկանց բնորոշելու համար, ովքեր կիսվում են իրենց գիտելիքներով և փորձով՝ ավելի անփորձ աշխատակիցների կամ գործընկերների հետ։ Մենտոր անունը լայն ճանաչում գտավ 17-րդ դարի ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ֆենելոնի «Տելեմաքոսի արկածները» չափածո վեպի (1699 թ.)[4] միջոցով։ Գրքի գլխավոր հերոսը Մենտորն է։ 18-րդ դարում գիրքը լայն ճանաչում է ձեռք բերում և Մենտոր անվան ժամանակակից գործածությունն առաջացել է հատկապես այդ գրքի շնորհիվ[4]։
Գրականության մեջ խմբագրել
- «Դարձեք, խնդրեմ, իմ Մենտորը», (Պուշկին «Պետրոս Մեծի արաբը»)
- «Մեր Մենտորը, հիշեցեք նրա թասակը, խալաթը, ցուցամատը, ուսուցման բոլոր հատկանիշները», (Գրիբոյեդով «Խելքից պատուհաս»)
- «Ինչպես ինձ զզվեցրիք ձեր մենտորյան տոնով», (Լեսկով «Անտեսվածները»)[5]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://commons.wikimedia.org/wiki/Category:Mentor
- ↑ Online Etymology Dictionary - Mentor
- ↑ Homer. Odyssey, Book II, Lines 255 and 268.
- ↑ 4,0 4,1 Roberts, Andy. (1999) "The origins of the term mentor". History of Education Society Bulletin, No. 64, November 1999, p. 313–329.
- ↑ Բոտվիննիկ, Կոգան, Ռաբինովիչ, Սելեցկի, Դիցաբանական բառարան, Երևան, «Լույս», 1985, էջ 155։
Արտաքին հղումներ խմբագրել
- http://www.tarntercum.ru/2015/01/blog-post_19.html
- Homer’s Mentor: Duties Fulfilled or Misconstrued—An on-line version of Andy Roberts' paper (see the References section)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենտոր» հոդվածին։ |