Մենթոս (ռուս.՝ Ме́нтос), դրաժե ծամելու համար։ «Մենթոս» ապրանքանիշը պարունակում է «Պերֆետտի Վան Մելե» ընկերությանը։ Դրաժեն առաջին անգամ արտադրվել է Հոլանդիայում, 1950-ական թվականների սկզբին։ Ունի սեղմված օվալի ձև, արտաքինից պատված է չոր, համեղ շերտով, որի տակ գտնվում է ծամվող զանգվածը։ Սովորական տուփի մեջ կա 14 կոնֆետ։ «Մենթոս» ապրանքանիշով հիմա նաև արտադրվում են մի քանի տեսակի մաստակներ։

Մենթոսը և Կոլան խմբագրել

 
Կոլա+Մենթոս

Սովորական մենթոսը Կոկա Կոլայի կամ այլ գազավորված ըմպելիքի մեջ հայտնվելու դեպքում, տեղի է ունենում ըմպելիքի գազի արտազատում, որն էլ առաջացնում է փրփուր։ Հատկանշական է, որ թթվահիմնային ռեակցիան այդ գործընթացին չի մասնակցում։ Փրփուրի առաջացման պատճառը դրաժեի մակերեսի անհարթություններն են, որոնք ծառայում են կենտրոններ ածխածնի երկօքսիդի արտազատման համար։ Գործընթացը նաև ուժեղացնում է ըմպելիքի մեջ եղած հավելումները՝ ասպարտամը (շաքարի փոխարինիչ)։ Շաքարի փոխարինիչը փոքրացնում է հեղուկի մակերևութային լարվածությունը, որը խթանում է գազի արտազատմանը։ Այլ բաղադրիչներ ևս պատճառ են հանդիսանում գազի արտազատման համար՝ նատրիումի բենզոատը (կոնսերվանտ) և կոֆեինը Կոկա Կոլայում, գումմիարաբիկը և դոնդողը մենթոսում։ Ավելի ուժեղ փրփրուր է առաջանում դիետիկ կոլայով և առանց գլազորի մենթոլով (ավելի անհարթ և ծակոտկեն)։ Լրացուցիչ հետազոտություններ ցույց են տվել, որ ռեակցիան պայմանավորված է կոնֆետի ֆիզիկական և ոչ թե քիմիական հատկություններով[1]։. Ներկայումս, Կոկա Կոլայի շատրվանի ռեկորդը 9 մետր է։ Ռեկորդը սահմանվել է «Լեգենդի կործանողներ» հաղորդաշարի հաղորդավարներ Ջեյմ Հայդեմանի և Ադամ Սեվիրջի կողմից[2]։.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մենթոս» հոդվածին։