Մեյ Մարթին (անգլ.՝ Mae Martin;մայիսի 2, 1987(1987-05-02), Տորոնտո, Կանադա), կանադացի կատակերգու և դերասանուհի[3][4][5][6][7]։ Մեյը երկու Canadian Comedy Awards մրցանակ ունի որպես «The Young and the Useless» խմբի անդամ[8][9]։ Մարթինը Channel 4-ի և Նեթֆլիքսի «Լավ զգալ» (անգլ.՝ Feel Good) հեռուստասերիալի համահեղինակը և դերասանուհին է։

Մեյ Մարթին
Մեյ Մարթին (2015)
Ծննդյան թիվ՝մայիսի 2, 1987 (36 տարեկան)
Ծննդավայր՝Տորոնտո, Օնտարիո, Կանադա[1]
Ազգություն՝կանադացի
Քաղաքացիություն՝ Կանադա[2]
 Միացյալ Թագավորություն[2]
Մասնագիտություն՝Կատակերգու, դերասանուհի, սցենարիստ
IMDb։ID 1543343
maemartin.net

Կարիերա խմբագրել

Մարթինի կարիերան սկսել է Կանադայում, որտեղ Մեյն ընդգրկվել է «The Young and the Useless» կատակերգական խմբի կազմում[8]։ 16 տարեկանում Մեյը դարձել է երբևիցե ամենաերիտասարդ արտիստ, ով առաջադրվել է Թիմ Սիմսի Sims Encouragement Fund Award-ի համար[10]։

Մարթինի աշխատանքը Կանադայում ներառել է նաև «Բարոնուհի ֆոն Սքեթչ շոու» կատակերգական սերիալի սցենարը[11]։ Մեյը երկու անգամ հաղթել է Canadian Screen Award մրցանակն այն աշխատանքի համար, որը նա կատարել է այս սերիալի թիմի հետ միասին[12]։

2011 թվականին Մարթինը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա և այդ ժամանակից ի վեր շրջագայել է մի շարք շոուներով և մասնակցել Edinburgh Fringe փառատոնին[10]։ Մարթինի 2015 թվականի շոուն անվանվել է «Mae Martin:Us» (անգլ. թարգմանաբար՝ «Մեյ Մարթին․ Մենք»)[6]։

Մեյը մասնակցել է բրիտանական հեռուստատեսության և ռադիոյի տարբեր ծրագրերին[10]։ Ռադիոյում Մարթինը ներկայացրել է «Mae Martin's Guide to 21st Century Sexuality»-ն (անգլ. թարգմանաբար՝ «Մեյ Մարթինի դասը 21-րդ դառի սեռականությանը») BBC Radio 4-ով և մասնակցել նույն ռադիոկայանի «The Now Show»-ին (անգլ. թարգմանաբար՝ «Ներկայիս շոուն»)[13]։ 2018 թվականից ի վեր Մեյը դարձել է Radio 4-ի GrownUpLand փոդքասթի համահաղորդավարուհի, որը ստեղծվել է միլլենիալների համար[14]։ 2018 թվականի մայիսին Մեյը դեբյուտել է Նեթֆլիքսի հատուկ թողարկմանը, որը Աշխարհի կատակերգուների հավաքածուի մասն էր։

2020 թվականին Մեյը դարձել է Channel 4-ի և Նեթֆլիքսի «Լավ զգալ» (անգլ.՝ Feel Good) կատակերգական հեռուստասերիալի դերասանուհի և համահեղինակ[15]։

Անձնական կյանք խմբագրել

Մարթինի հայրը Ջեյմս Չաթոն է՝ նախկին մանկական դերասանն, ով հայտնվել է Փիթեր Բրուքի «Ճանճերի տիրակալ» ֆիլմում[16]։ Մեյը հանդիպել է ինչպես տղամարդկանց, այդպես էլ կանանց հետ, և ինքն իրեն բիսեքսուալ կամ լեսբուհի է համարում[17][18][19][20]։ Մեյը նախկինում կախվածություն է ունեցել թմրանյութերից և մի քանի անգամ հայնտվել է վերակենդանացման բաժնում[21]։ Նա այս պատմություններն օգտագործում է որպես իր ստենդ-ափների հիմք[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alexander, Ella. «Meet Mae Martin: The comedian redefining the modern love story». Harper's Bazaar. Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին.
  2. 2,0 2,1 https://find-and-update.company-information.service.gov.uk/officers/44ckyzKGbsRHky6V7jKfb5fVjew/appointments
  3. Dessau, Bruce (2016 թ․ հունիսի 2). «Mae Martin comedy review seriously funny tales of tinder and turnons». London Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «Horrible Histories up for an Emmy». Chortle.co.uk. 2016 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Joe Lycett (presenter) Matt Stronge (producer) (2016 թ․ հոկտեմբերի 6). It's Not What You Know S04E03 (radio). London: BBC Radio 4. Event occurs at 4:17. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 Alexander, Ella (2016 թ․ մայիսի 17). «Mae Martin's Guide to 21st Century Sexuality». Glamour. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. Martin, Mae (2016 թ․ մայիսի 27). «Mae Martin solves London's problems». Time Out. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. 8,0 8,1 «CBC leads Comedy Award Nominations». The Globe and Mail. 2009 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. Smith, Dominic (2013 թ․ ապրիլի 26). «Mae Martin». The Argus. Brighton. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Mae Martin». IMDb.
  11. "'Baroness von Sketch Show' Co-Creator Carolyn Taylor Finds the Funny in Life's Absurdities". ET Canada, August 15, 2017.
  12. "Canadian Screen Awards 2017: Baroness von Sketch Show, Orphan Black big winners". CBC News, March 8, 2017.
  13. «The Now Show». 48. Սերիա 1. London: BBC Radio 4. մարտի 4, 2016. Վերցված է մարտի 19, 2017-ին.
  14. «GrownUpLand - GrownUpLand - BBC Radio 4». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.
  15. @netflix (February 18, 2020). «Mae Martin created and stars in Feel Good, a semi-autobiographical exploration of love, addiction, and sexuality that you really won't want to miss» (Թվիթ) – via Թվիթթեր.
  16. «Mae Martin: 'I like to do shows that open a dialogue'». Evening Standard (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  17. "Mae Martin's candid bid to make sexuality 'one less thing kids worry about'". The Guardian, November 10, 2016.
  18. "Mae Martin: 'I like to do shows that open a dialogue'". GO London, August 8, 2017.
  19. «Mae Martin's Twitter Profile». Twitter. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  20. «Guilty Feminist Podcast, episode 196». YoutTube. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  21. 21,0 21,1 Gilbey, Ryan (2017 թ․ օգոստոսի 15). «Edinburgh star Mae Martin: 'I had a breakup and noticed how similar it felt to getting off drugs'». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյ Մարթին» հոդվածին։