Մեյսալուն Համուդ

հունգարական ծագումով պաղեստինցի-իսրայելցի կինոռեժիսոր

Մեյսալուն Համուդ (եբրայերեն՝ מייסלון חמוד‎, 1982, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարական ծագումով պաղեստինցի-իսրայելցի կինոռեժիսոր։ Նրա «Բար Բահար» (Միջև) ֆիլմը 2016 թվականի Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի ժամանակ Միջազգային Ասիական ֆիլմի Պրեմիերայի համար արժանացել է NETPAC մրցանակի։

Մեյսալուն Համուդ
Դիմանկար
Ծնվել է1982
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Իսրայել և  Հունգարիա
Կրոնիսլամ
ԿրթությունԵրուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
 Maysaloun Hamoud Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մեյսալուն Համուդը ծնվել է 1982 թվականին Բուդապեշտում՝ պաղեստինցի ծնողների ընտանիքում։ Նա մեծացել է Բուդապեշտում, ապա ընտանիքը տեղափոխվել է Բեեր Շևա, Իսրայել[1]։ Նա Երուսաղեմի հրեական համալսարանում ուսումնասիրել է մերձավոր արևելյան հետազոտություններ[2]։ 2004 թվականին ընդունվել է Թել-Ավիվի Մինշարի արվեստի դպրոց՝ կինեմատոգրաֆիա սովորելու համար[3][4][5]։

Համուդը Իսրայելի քաղաքացի է[6]։

Կարիերա խմբագրել

Համուդն ավարտելուց հետո դարձել է ուսուցիչ։

2010 թվականին Համուդը նկարահանել է «Առավոտվա զգայարան» կարճամետրաժ ֆիլմ, որը հիմնված է պաղեստինցի բանաստեղծ Մահմուդ Դարվիշի «Մոռացության հիշողություններ» (1987) ստեղծագործության վրա։ Ֆիլմում բանաստեղծը ձգտում է շարունակել իր սուրճի և ծխախոտի ամենօրյա նորման Բեյրութի պաշարման վերջին օրը։

Մինշարի արվեստի դպրոցում Համուդի ուսուցիչներից էր իսրայելցի ռեժիսոր Շլոմի Էլկաբեցը։ Համուդը իր «Բար Բահարը» ֆիլմի գաղափարը զարգացրել է իր ուսուցչի ղեկավարությամբ և աջակցությամբ[7]։

Աշխատություններ խմբագրել

  • (2010) «Առավոտվա զգայարանը» (կարճամետրաժ ֆիլմ)
  • (2016) «Միջև» (ֆիլմ)[8]

Մրցանակներ խմբագրել

Նրա «Բար Բահար» («Միջև») ֆիլմը 2016 թվականի Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի ժամանակ Միջազգային Ասիական ֆիլմի Պրեմիերայի համար արժանացել է NETPAC մրցանակի[9]։ Այն նաև արժանացել է երեք այլ մրցանակների, այդ թվում՝ 2016 թվականին Սան Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ Սեբաստիանի մրցանակի

2017 թվականին Համուդը Կաննի կինոփառատոնում Իզաբել Հյուպպերի կողմից ստացել է «Կանայք Երիտասարդ տաղանդների շարժման մեջ» մրցանակին.[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Joanna Kakissis (2017 թ․ մարտի 26). «New Film Spotlights Palestinian Women Navigating Life 'In Between' Cultures». NPR. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Sacha Kester (2017 թ․ նոյեմբերի 11). «Vijf redenen waarom u Maysaloun Hamoud moet leren kennen». De Volkskrant (հոլանդերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «La jeune réalisatrice palestinienne Maysaloun Hamoud visée par une fatwa». Le Point (ֆրանսերեն). 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. Nirit Anderman (2016 թ․ սեպտեմբերի 27). «'In Between,' About Three Palestinian Israelis Living in Tel Aviv, Dazzles San Sebastian Film Festival». Haaretz. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Nosheen Iqbal (2017 թ․ սեպտեմբերի 28). «How sex, drugs and politics earned In Between's director a fatwa». The Guardian. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Hannah Brown (2017 թ․ նոյեմբերի 18). «Coping with attacks and insults». Jerusalem Post. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. Delphine Veaudor (2017 թ․ ապրիլի 11). «Cinéma. Maysaloun Hamoud : "Je voulais que mon film soit un miroir de la société arabe israélienne"». Courrier International (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Nana Asfour (2018 թ․ հունվարի 10). «Where Can Women Make Movies? The Middle East». The New York Times.
  9. Norman Wilner (2016 թ․ սեպտեմբերի 18). «TIFF 2016: and the winners are...». Now Toronto. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Pat Saperstein (2017 թ․ մայիսի 15). «Isabelle Huppert Honored With Cannes Women in Motion Award». Variety. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել