Մեյեր Հովարդ Աբրամս
Մեյեր Հովարդ Աբրամս (անգլ.՝ Meyer Howard Abrams, հուլիսի 23, 1912[1][2][3], Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - ապրիլի 21, 2015[1][2][3], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[7]), ամերիկացի պատմաբան և գրականության տեսաբան։ Համարվում է անգլիական ռոմանտիզմի հետազոտության մասնագետ։
Մեյեր Հովարդ Աբրամս անգլ.՝ Meyer Howard Abrams | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1912[1][2][3] Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 21, 2015[1][2][3] (102 տարեկան) Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրական քննադատ, գրող, համալսարանի դասախոս, ոչ գեղարվեստական գրող, լրագրող, գրականագետ և literary scholar |
Հաստատություն(ներ) | Կոռնելի համալսարան |
Գործունեության ոլորտ | Գրականության պատմություն, գրականագիտություն[4] և ռոմանտիզմի գրականություն[4] |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Մագդալենայի քոլեջ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][4] |
Գիտական ղեկավար | Այվոր Արմսթրոնգ Ռիչարդս |
Հայտնի աշակերտներ | Հարոլդ Բլում |
Պարգևներ |
Կենսագրություն և կարիերա Խմբագրել
Մեյեր Հովարդ Աբրամսը ծնվել է ԱՄՆ-ում բելառուսական Գրոդնո քաղաքից ներգաղթած հրեաների ընտանիքում։ Հայրը ներկարար Իոսիֆն էր իսկ մայրը՝ Սառա Շաներսը։ Հովարդ Աբրամսը 1934 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։ Դրանից անմիջապես հետո՝ հընթացս 1934 թ.-ից 1935 թվականներին սովորում է Քեմբրիջի համալսարանում։ Այստեղ նրա անմիջական ղեկավարն է եղել Այվոր Արմսթրոնգ Ռիչարդսը։ 1940 թվականին Մեյերը Հարվարդում ստանում է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է Հարվարդի համալսարանի փսիխոակուստիկ լաբորատորիայում։ 1945 թվականին Մեյեր Հովարդ Աբրամսը դառնում է Կոռնելի համալսարանի պրոֆեսոր։ 1963 թվականից Ամերիկայի արվեստի և գիտության ակադեմիայի անդամ է եղել[8]։
Մեյեր Հովարդ Աբրամսն իր մահկանացուն կնքել է 2015 թվականի ապրիլի 21-ին՝ 102 տարեկան հասակում։
Աշխատություններ Խմբագրել
Աբրամսի առավել հայտնի ստեղծագործություններից է 1953 թվականին գրված «Հայելի և լուսամփոփ. Ռոմանտիկ տեսություն և քննադատական ավանդույթ»։ Այս գրքում հեղինակը հանգամանորեն ներկայացնում է հեղինակների ինքնագիտակցության անցումը ռոմանտիզմից դեպի միմեսիս։ Հեղինակի ընտիր ստեղծագործություններն ու հրապարակումները ներկայացվում են ստորև.
- The Mirror and the Lamp: Romantic Theory and the Critical Tradition (1953) 978-0-19-501471-6
- The Poetry of Pope: a selection (1954) 978-0-88295-067-9
- Literature and Belief: English Institute essays, 1957. (1957) editor 978-0-231-02278-1
- A Glossary of Literary Terms (1957; 9th ed. 2009) 978-1-4130-3390-8
- English Romantic Poets: modern essays in criticism (1960) 978-0-19-501946-9
- The Norton Anthology of English Literature (1962) founding editor, many later editions
- The Milk of Paradise: the effect of opium visions on the works of DeQuincey, Crabbe, Francis Thompson, and Coleridge (1970) 978-0-374-90028-1
- Natural Supernaturalism: Tradition and Revolution in Romantic Literature (1971) 978-0-393-00609-4
- The Correspondent Breeze: essays on English Romanticism (1984) 978-0-393-30340-7
- Doing Things with Texts: essays in criticism and critical theory (1989) 978-0-393-02713-6
- The Fourth Dimension of a Poem and Other Essays (2012) 978-0-393-05830-7
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ M.H. Abrams, 102, Dies; Shaped Romantic Criticism and Literary ‘Bible’ - The New York Times
- ↑ http://www.amacad.org/publications/BookofMembers/ChapterA.pdf
Գրականություն Խմբագրել
- High romantic argument: essays for M.H. Abrams/Lawrence Lipking, ed. Ithaca: Cornell UP, 1981
Արտաքին հղումներ Խմբագրել
- Մեյեր Հովարդ Աբրամս (անգլ.)
- Կառնելի համալսարանը Մեյեր Հովարդ Աբրամսի մասին (անգլ.)
- "The Johns Hopkins Guide to Literary Theory & Criticism" entry Archived 2005-12-18 at the Wayback Machine. Short informative text on him.
- M.H. Abrams reads poetry aloud at the National Humanities Center(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մեյեր Հովարդ Աբրամս կատեգորիայում։ |