Մեճիտ-էոզիվ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Ամասիայի գավառում։ 1915 թվականին ուներ մոտ 200 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, ինչպես նաև արհեստներով, առևտրով։

Կար եկեղեցի և վարժարան։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, բնակիչները ողջակիզվել են թուրք ջարդարարների կողմից։ Միայն մի քանի հոգու է հաջողվել փրկվել և անցնել Արևելյան Հայաստան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 453