«Մեղրը գլխում» (գերմ.՝ Honig im Kopf), ռեժիսոր և սցենարիստ Թիլ Շվայգերի գերմանական տրագիկոմեդիան, թողարկվել է 2014 թվականին։ Գերմանիայում ֆիլմը դարձել է տվյալ ժամանակաշրջանի վարձույթի առաջատարը, կինոթատրոններում հավաքելով ավելի քան 7 միլիոն հանդիսատես[6]։

Մեղրը գլխում
գերմ.՝ Honig im Kopf
Երկիր Գերմանիա
Ժանրկինոկատակերգություն և դրամա
Թվականդեկտեմբերի 15, 2014 և դեկտեմբերի 25, 2014[1][2][3]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԹիլ Շվայգեր[4][3]
ՊրոդյուսերԹիլ Շվայգեր և Թոմաս Զիքլեր
Սցենարի հեղինակԹիլ Շվայգեր
ԴերակատարներԴիտեր Հալերվորդեն, Էմմա Շվայգեր, Թիլ Շվայգեր, Ժանետ Հայն, Կատարինա Տալբախ, Թիլո Պրյուկներ, Մեհմեթ Կուրտուլուշ, Պասկուալե Ալեարդի, Յան Յոզեֆ Լիֆերս, Ֆարի Յարդիմ, Դար Սալիմ[5], Տոբիաս Մորետտի[5], Կլաուդիա Միխելսեն[5], Anneke Kim Sarnau?[5], Նիլս Բրունո Շմիդտ[5], Լիլի Լիֆերս[5], Մաթիաս Կեբեռլին[5], Վիոլետա Շուրավլով[5], Կյարա Շորաս[5], Արնել Տաչի[5], Քլելիա Սարտո[5], Կառլո Լյուբեկ[5], Կրիստիան Մարտինեկ[5], Լուկա Զամպերոնի[5], Թիմ Վիլդե[5], Kasem Hoxha?[5], Դորոտեյա Վալդա[5] և Թոմաս Ֆելեն[5]
ՕպերատորMartin Schlecht?
ԵրաժշտությունԴիրք Ռայխարդ և Մարտին Տոդշարով
ՄոնտաժConstantin von Seld?
Տևողություն139 րոպե
Պաշտոնական կայքէջ
Ֆիլմի սցենարիստ, ռեժիսոր, ինչպես նաև Նիկո Ռոզենբախի դերակատար

Ֆիլմի անվանումը փոխաբերություն է, որի օգնությամբ գլխավոր հերոսը նկարագրում է իր վիճակը, պատասխանելով՝ «Ի՞նչ ես դու զգում, երբ ամեն ինչ մոռանում ես» հարցին։

Սյուժե խմբագրել

Կնոջ մահը վատ է անդրադարձել նախկին անասաբույժ Ամանդուս Ռոզենբախի վրա։ Նրա մոտ սկսում է զարգանալ Ալցգեյմերի հիվանդությունը, որի պատճառով հերոսը անընդհատ հայտնվում է անհարմար իրավիճակներում։ Ամանդուսի որդին՝ Նիկոն որոշում է հորը տանել իր տուն։ Նիկոյի կինը՝ Սառան դեմ է այդ որոշմանը, ի տարբերություն նրա դստեր՝ Թիլդայի, ով սիրում է պապին և ցանկանում է օգնել նրան հաղթահարել հիվանդությունը։

Հոր մասնակցությամբ մշտական միջադեպերը և նրա ոչ ադեկվատ վարքագիծը ստիպում են Նիկոյին մտածել նրան ծերանոց ուղարկելու գաղափարի շուրջ։ Սակայն Թիլդան խնդրի լուծման այլ տարբերակ է գտնում և պապի հետ փախչում է Վենետիկ, որտեղ երիտասարդ Ամադուսը կնոջ հետ անցկացրել էին մեղրամիսը։ Նպատակին հասնելու ճանապարհին հերոսները հանդիպում են մի շարք խոչընդոտների, որոնք բարի և գթասիրտ մարդկանց օգնությամբ կարողանում են հաղթահարել։

Նիկոն և Սառան փախստականների հետևից ուղևորվում են Իտալիա և փորձում են գտնել Ամանդուսին և Թիլդային։ Վենետիկի ռոմանտիկան արթնացնում է ամուսինների մարած կիրքը, բայց Ամանադուսին՝ իր երիտասարդության քաղաքում գտնվելու փաստը չի բուժում. մի պահ նա չի ճանաչում Թիլդային։

Վերադառնալով տուն, ընտանիքը շարունակում է խնամել Ամանադուսին, բայց արդյունքում հիվանդությունը խլում է նրա կյանքը։

Դերերում խմբագրել

Դիտեր Հալլեֆբորդեն Ամանդուս Ռոզենբախ
Էմմա Շվայգեր Թիլդա Ռոզենբախ
Թիլ Շվայգեր Նիկո Ռոզենբախ
Ժանեթ Հայն Սառա Ռոզենբախ
Կանարինա Թալբախ Վիվիան
Թիլո Պրյուկներ Բժիշկ Էլերս
Մեհմետ Կուրտլուս Բժիշկ Խոլստ
Վիոլետա Շուրավլով միանձնուհի
Պասկալ Ալեարդի ոստիկան
Յան Յոզեֆ Լիֆերս Սերժ
Ֆարի Յարդիմ Էրդալ
Կլաուդիա Միխելսեն վանքի մայրապետը
Լիլի Լիֆերս Սմյուլլա
Սամուել Ֆինցի մատուցող
Ուդո Լինդենբերգ կամեո

Վարձույթ խմբագրել

Ֆիլմի պրիմերան կայացել է 2014 թվականի դեկտեմբերի 25-ին, Գերմանիայում։ Առաջին շաբաթվա ընթացքում «Մեղրը գլխումը»-ն դիտել են ավելի քան 1 միլիոն հանդիսատես և ավելի քան 7 միլիոն ամբողջ վարձույթի ընթացքում։ Այսպիսով, այն դարձել է 2014 թվականի գերմանական ամենահայնի ֆիլմը, և ընդգրկվել է գերմանական կինոյի պատմության ամենահաջողակ ֆիլմերի տասնյակում[6][7]։

Քննադատություն խմբագրել

Կինոքննադատների մեծ մասը բավականին դրական ընդունեցին ֆիլմը, ֆիլմի առավելությունների մեջ նշելով գլխավոր դերերը մարմնավորած դերասանների լավ խաղը, սյուժեի զարգացման տեմպը և դինամիկան, ինչպես նաև հումորի և ողբերգության հաջող համադրությունը, որը օգտագործվում է Ալցգեյմերի հիվանդության թեման բացահայտելու համար[8][9][10]։

Բացի այդ, ֆիլմը արժանացել է նաև բացասական գնահատականների։ Բացասական քննադատություն է առաջացրել մասնավորապես անտեղի կատակները, սյուժեի հեքիաթային լինելը, և թույլ մոնտաժը[11][12][13]։

Մրցանակներ խմբագրել

  • 2015 — Deutscher Filmpreis նրցանակ՝ տարվա ամենադիտված ֆիլմին
  • 2015 — CIVIS Medienpreis՝ «լավագույն կինոֆիլմ» կատեգորիայում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել