Մեղվաբուծությունը Հայաստանում
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մեղվաբուծությունը Հայաստանում ունի դարերի պատմություն։ Հայաստանը համարվում է Մեղվաբուծության հնագույն կենտրոններից մեկը։ Մեղվաբուծության զարգացմանը նպաստել են բնակլիմայական բարենպաստ պայմանները, հնագույն ժամանակներից հայկական դեղին և լեռնային գորշ մեղուների ցեղերի ու նրանց խառնացեղերի առկայությունը։ 1904 թվականին Հայաստանի ներկայիս տարածքում կար 18 հազար, 1918-1920 թթ.-ին՝ 15-16 հազար մեղվաընտանիք։
Մեղվաբուծության զարգացման համար 1931 թվականին Երևանում հիմնադրվել է Այսրկովկասյան (1933 թվականից՝ Հայկական) մեղվաբուծության գոտիական, 1958 թվականին՝ փորձնական կայանը, 1960-ական թվականների վերջերից՝ Մեղրու մեղվաբուծարանը (հայկական դեղին մեղվի ցեղի մայրեր բուծելու համար) և գորշ (Տավուշ) մեղուների արգելոցները։ 1970-1980-ական թվականներին ստեղծվել են Նաիրիի մեղվամայրատոհմաբուծարանը, միջտնտեսական ձեռնարկություններ (Կապանում, Ապարանում և Ախուրյանում), Գորիսի և Աշտարակի մեղվաբուծական տնտեսությունները, 1988 թվականին՝ «Նեկտար» մեղվաբուծական արտադրագիտական միավորումը, 1997 թվականից՝ Բալբաս ցեղի ոչխարներ (Ամասիա) «Արարատ Հոլդինգ Արմենիա» ընկերության Սպիտակի խոզաբուծական տնտեսությունում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի «Մուլտի Ագրո» ԳԱԿ-ի մեղվաբուծական ԳՀ կայանը։ Բնակչության 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով Հայաստանը աշխարհում առաջիններից է։ 2011 թվականին Հայաստանում կար 250 հազար մեղվաընտանիք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |