Մեհրանգիզ Դովլաթշահի

Մեհրանգիզ Դովլաթշահի (դեկտեմբերի 13, 1919(1919-12-13), Սպահան, Իրան - հոկտեմբերի 1, 2008(2008-10-01), Փարիզ, Իլ-դը-Ֆրանս), իրանցի սոցիալական ակտիվիստ և քաղաքական գործիչ։ Փահլավիների կառավարման շրջանում եղել է Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը Դանիայում։ Երեք անգամ ընտրվել է խորհրդարանի պատգամավոր։

Մեհրանգիզ Դովլաթշահի
Mehrangiz Dowlatshahi.jpg
 
Կուսակցություն՝ Rastakhiz Party?
Կրթություն՝ Հումբոլդտի համալսարան և Հայդելբերգի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող և դիվանագետ
Ծննդյան օր դեկտեմբերի 13, 1919(1919-12-13)
Ծննդավայր Սպահան, Իրան
Վախճանի օր հոկտեմբերի 1, 2008(2008-10-01) (88 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ, Իլ-դը-Ֆրանս
Քաղաքացիություն Flag of Iran.svg Իրան

Վաղ կյանք և կրթությունԽմբագրել

Դովլաթշահին ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 13-ին Սպահանում[1]։ Ընտանիքը Քերմանշահի մարզում խոշոր հողատեր էր[2]։ Նա մեջլիսի անդամ և կալվածատեր Մուհամեդ Ալի Միրզայի դուստրն էր[3][4]։ Եղել է Ղաջարիների դինաստիայի ներկայացուցիչ[1]։ Նրա մայրը Հիդայաթ Քուլի Խանի դուստր Ախթար օլ-Մուլկն էր[1]։ Մեհրանգիզը Ռեզա շահի չորրորդ կնոջ՝ Էսմաթ Դովլաթշահիի զարմուհին էր[5]։

Մեհրանգիզը սովորել է Գերմանիայում և բակալավրի աստիճան ստացել Բեռլինի համալսարանում[1]։ Հայդելբերգի համալսարանում ստացել է հասարակական-քաղաքական գիտությունների դոկտոր-պրոֆեսորի աստիճան[3]։

ԳործունեությունԽմբագրել

Դովլաթշահին աշխատել է բանտարկյալների աջակցող գործունեություն ծավալող հասարակական կազմակերպություններում[6]։ Նա հիմնադրել է Ռահ-ե Նո (Նոր ուղի) կազմակերպությունը, որը հետագայում դարձել է Կանանց միջազգային ձեռնարկամիավորման մաս[6]։ Ընկերությունն առաջակում էր կանանց վերապատրաստում և հասարակական հատվածում կանանց հավասար իրավունքների պաշտպանություն[3]։ Մեհրանգիզը երիտասարդների իրազեկմանն ուղղված միջոցառումներ է կազմակերպել նաև հարավային Թեհրանում[6]։ 1951 թվականին Դովլաթշահին և ակտիվիստ Սաֆեյեհ Ֆիրուզը հանդիպել են Մոհամմադ Ռեզա Փահլավի շահին՝ քննարկելու կանանց ընտրական իրավունքները Իրանում[7]։ Նա եղել է Իրանի կանանց կազմակերպության (ԻԿԿ) միջազգային հարցերով խորհրդատվական հանձնաժողովի տնօրենը[8]։ 1973-1976 թվականներին եղել է Կանանց միջազգային խորհրդի նախագահը[9]։

1963-1975 թվականներին ընտրվել է որպես Իրանի խորհրդարանի (մեջլիս) առաջին կին անդամ[8]։ Երեք անգամ եղել է մեջլիսում Քերմանշահի ներկայացուցիչը[10] 1967 թվականին նա զգալիորեն նպաստել է «ընտանեկան պաշտպանության մասին օրենքի» քննարկման, իսկ 1974 թվականին դրա ընդլայմանն ու տարածմանը[10]։ Նա առաջին անգամ զբաղեցրել է նաև կանանց գործերի նախարարի պաշտոնը[11]։ Մեհրանգիզը եղել է նաև կայսերական Իրանի առաջին կին դեսպանը Դանիայում[11]։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 1975 թվականին[12]։

Վերջին տարիներ և մահԽմբագրել

Դովլաթշահիի Դանիայում Իրանի դեսպան եղած ժամանակաշրջանում Իրանում բռնկվում է իսլամական հեղափոխությունը։ Այդ շրջանում նա լքում է երկիրը և հաստատվում Փարիզում[6]։ 2002-ին հրատարակել է «Հասարակությունը, կառավարությունը և իրանցի կանանց շարժումը»[6]։ Մեհրանգիզը մահացել է 2008 թվականի հոկտեմբերին Փարիզում[6]։

Մրցանակներ և պարգևներԽմբագրել

  •   Դաննեբրոգի անվան Մեծ Խաչ պատվո շքանշան (1979 թվական փետրվարի 14)[1]։

1997 թվականին ԱՄՆ-ի Իրանցի կանանց ուսումնասիրությունների հիմնադրամի կողմից ճանաչվել է տարվա կին[13]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «The Qajar Dynasty (Dowlatshahi, Jalali)»։ Royal Ark։ Վերցված է օգոստոսի 5, 2013 
  2. «Centers of Power in Iran»։ CIA։ May 1972։ Վերցված է օգոստոսի 5, 2013 
  3. 3,0 3,1 3,2 «Sex equality still elusive: feminist»։ The Age։ նոյեմբերի 6, 1973։ Վերցված է հուլիսի 30, 2013 
  4. «Dolatshahi, Mehrangiz»։ Harvard University։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-22-ին։ Վերցված է հուլիսի 30, 2013 
  5. Camron Michael Amin (դեկտեմբերի 1, 2002)։ The Making of the Modern Iranian Woman: Gender, State Policy, and Popular Culture, 1865-1946։ University Press of Florida։ էջ 115։ ISBN 978-0-8130-3126-2։ Վերցված է օգոստոսի 5, 2013 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Nazy Kaviani (հոկտեմբերի 28, 2008)։ «Mehrangiz Dolatshahi»։ Iranian։ Վերցված է հուլիսի 30, 2013 
  7. Ali Akbar Mahdi (October 2004)։ «The Iranian Women’s Movement: A Century Long Struggle»։ The Muslim World 94։ Վերցված է դեկտեմբերի 7, 2013 
  8. 8,0 8,1 «Oral History interview of Mehrangiz Dowlatshahi»։ Foundation for Iranian Studies։ Bethesda, MD, USA։ Արխիվացված է օրիգինալից մարտի 24, 2010-ին։ Վերցված է հուլիսի 30, 2013 
  9. «About us»։ International Council of Women։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 9, 2013-ին։ Վերցված է հուլիսի 30, 2013 
  10. 10,0 10,1 «Mehrangiz Dolatshahi, who struggled for the ratification of the "Family Support Law" in 1967»։ The Feminist School։ հոկտեմբերի 23, 2008։ Վերցված է հուլիսի 30, 2013 
  11. 11,0 11,1 Darius Kadivar (սեպտեմբերի 6, 2010)։ «Mehrangiz Dolatshahi First Woman Ambassador of Imperial Iran (1960)»։ Iranian։ Վերցված է հուլիսի 30, 2013 
  12. Official Report of Debates. Volume II։ Council of Europe։ էջ 681։ GGKEY:49S8UY2XXFL։ Վերցված է հուլիսի 30, 2013 
  13. «The Woman of the Year. Past awardees»։ IWSF։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-12-ին։ Վերցված է հուլիսի 30, 2013