Մեհո Կոդրո (բոս․՝ Meho Kodro, հունվարի 12, 1967(1967-01-12)[1][2][3], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն), հարավսլավցի և բոսնիացի ֆուտբոլիստ, հարձակվող, այժմ՝ մարզիչ։ Կենան Կոդրոյի հայրը։

Football pictogram.svg
Մեհո Կոդրո
Քաղաքացիությունը Flag of Yugoslavia (1992–2003); Flag of Serbia and Montenegro (2003–2006).svg Հարավսլավիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1967(1967-01-12)[1][2][3] (54 տարեկան)
Ծննդավայր Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն
Հասակ 188 սանտիմետր
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
1980—1985 Հարավսլավիա Բլագաժ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1985—1991 Հարավսլավիա Վելեժ 129 (48)
1991—1995 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 129 (73)
1995—1996 Իսպանիա Բարսելոնա 32 (9)
1996—1999 Իսպանիա Տեներիֆե 72 (18)
1999—2000 Իսպանիա Դեպորտիվո Ալավես 30 (5)
2000—2001 Իսրայել Մակկաբի (Թել Ավիվ) 6 (1)
Ազգային հավաքական
1991—1992 Հարավսլավիա Հարավսլավիայի հավաքական 2 (0)
1996—2000 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական 13 (3)
Մարզչական կարիերա
2006 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ գլխ. մարզչի օգնական
2008 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական
2008—2010 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ երիտ. մարզիչ
2010—2013 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ Բ
2014—2015 Բոսնիա և Հերցեգովինա Սարաևո
2017—2018 Շվեյցարիա Սերվետ
2020—ներկա Շվեյցարիա Ստադ Լոզան Ուշի
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

1985 թվականին Մեհո Կոդրոն իր նորամուտը նշել է «Վելեժ» ակումբում։ Հարավսլավիայի Առաջին լիգայի առաջին երկու մրցաշրջաններում նա ընդամենը 14 հանդիպում է անցկացրել։ Սակայն այնուհետև դարձել է մեկնարկային կազմի խաղացող և մասնակցել 1985/86 թվականների Հարավսլավիայի գավաթի խաղարկության հաղթանակին[4]։

Հարավսլավիայի կազմալուծումից հետո՝ 1991 թվականին, նա տեղափոխվել է Իսպանիա, որտեղ միացել է «Ռեալ Սոսիեդադին»։ Սան Սեբաստիանի թիմի կազմում Կոդրոն անցկացրել է 4 մրցաշրջան՝ յուրաքանչյուրում խփելով առնվազն 10 գոլ։ 1993/94 մրցաշրջանում նա խփել է 23 գոլ[5], իսկ հաջորդում՝ 25[6]՝ Լա Լիգայի ռմբարկուների ցուցակում զբաղեցնելով համապատասխանաբար երրորդ և երկրորդ տեղերը[7]։

1995 թվականին Մեհոյին ձեռք է բերել «Բարսելոնան»։ Կապտանռնագույնների կազմում նա անցկացրել է 32 խաղ, խփել 9 գոլ, բայց մրցաշրջանի ավարտից և Յոհան Կրոյֆին հեռացնելուց հետո նա վաճառվել է «Տեներիֆեին»։ Այնտեղ Կոդրոն անցկացրել է 3 մրցաշրջան՝ մինչև 1999 թվականը, երբ թիմը դուրս է մնացել Պրիմերայից[6]։

Հետագայում Կոդրոն մեկական մրցաշրջան է անցկացրել «Դեպորտիվո Ալավեսում» և «Մակկաբիում» (Թել Ավիվ), որից հետո ավարտել է խաղացողի կարիերան[6][4]։

Կարիերա ազգային հավաքականումԽմբագրել

1991 թվականի սեպտեմբերի 4-ին Մեհո Կոդրոն իր նորամուտն է նշել Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում Շվեդիայի հետ ընկերական խաղում։ Հարավսլավիայի կազմալուծումից հետո նա սկսել է խաղալ Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում, որում անցկացրել է 13 խաղ և խփել 3 գոլ[6]։

Մարզչական կարիերաԽմբագրել

Մարզչական կարիերան Մեհո Կոդրոն սկսել է 2006 թվականին՝ միանալով «Ռեալ Սոսիեդադի» մարզչական շտաբին։ 2008 թվականի հունվարի 5-ին նա նշանակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ այն բանից հետո, երբ Բոսնիայի ֆուտբոլի ֆեդերացիան ընդունել է նրա պայմանները և խոստացել լիարժեք անկախություն ֆուտբոլային հարցերում։ Սակայն շուտով ամեն ինչ փոխվել է. Կոդրոն հրաժարվել է գլխավորել ազգային հավաքականը Իրանի հետ ընկերական խաղում, քանի որ ֆեդերացիան այդ խաղը նշանակել էր առանց իր իմացության, և հեռացվել է աշխատանքից։ Նա հասցրել է անցկացնել ընդամենը 2 ընկերական հանդիպում[8]։

2008 թվականի ամռանը նա վերադարձել է Սան Սեբաստիան որպես պատանեկան թիմերի մարզիչ, երկու տարի անց նշանակվել է «Ռեալ Սոսիեդադ Բ»-ի գլխավոր մարզիչ[9]։

2014/15 մրցաշրջանում Կոդրոն եղել է «Սարաևո» ակումբի գլխավոր մարզիչը, 2016/17 մրցաշրջանում՝ շվեյցարական «Սերվետի» գլխավոր մարզիչը, իսկ 2020 թվականից նույն երկրի «Ստադ Լոզան Ուշի» ակումբի գլխավոր մարզիչն է[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 «Meho Kodro - Player profile»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-26 
  5. «La Liga Top Scorers - 1993-1994»։ www.free-elements.com։ Վերցված է 2021-05-26 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Strack-Zimmermann Benjamin։ «Meho Kodro»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-26 
  7. «La Liga Top Scorers - 1994-1995»։ www.free-elements.com։ Վերցված է 2021-05-26 
  8. «Мехо Кодро - биография, карьера, рейтинг | Футбол Топ.ру»։ www.footballtop.ru։ Վերցված է 2021-05-26 
  9. 9,0 9,1 «Meho Kodro - Manager profile»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2021-05-26 

Արտաքին հղումներԽմբագրել