Մեհենդակ Մելիքյան

հայ փիլիսոփա
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մեհենդակ Արտաշեսի Մելիքյան (դեկտեմբերի 24, 1919(1919-12-24)[1], Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] - մայիսի 12, 1993(1993-05-12), Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981), փիլիսոփայություն գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969), ԽՄԿԿ անդամ (1944)։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին» (1941-1945)։

Մեհենդակ Մելիքյան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1919(1919-12-24)[1]
Ալեքսանդրապոլ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
Մահացել էմայիսի 12, 1993(1993-05-12) (73 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1950)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1969)
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան Կարմիր Աստղի շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանում։ 1939 թվականին Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի ուսանող Մեհենդակ Մելիքյանը մեկնել է բանակ, 1941-1945 թվականներին մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին»։ Զորացրվելուց հետո ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950)։ 1950 թվականին ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում, միաժամանակ խմբագրել «Երևանի պետական համալսարան» թերթը։ 1953 թվականին Մելիքյանը ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի ասիստենտ էր։ Պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը՝ 1958-1962 թվականներին վարել է ԵՊՀ գիտահետազոտական բաժնի վարիչ պաշտոնը, իսկ 1967-1973 թվականներին, որպես պրոռեկտոր, ղեկավարել հրատարակչության և արտասահմանյան ուսանողների հետ տարվող աշխատանքները։

1970-1983 թվականներին եղել է ԵՊՀ պատմական մատերիալիզմի, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի վարիչ, 1983-1986 թվականներին՝ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին դեկան, 1986-1991 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ Գլխավորապես զբաղվել է ազգային հարցի հիմնախնդիրներով։

1971-1985 թվականներին խորհրդային գիտնականների պատվիրակությունների կազմում մասնակցել է ԳԴՀ-ում, Հունգարիայում, Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում, Չեխոսլովակիայում կազմակերպված փիլիսոփայական գիտաժողովների։

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական տասը ատենախոսություն։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով և մեկ տասնյակից ավելի մեդալներով[2]։

Երկեր խմբագրել

  • «Կապիտալիզմի մնացուկները մարդկանց գիտակցության մեջ և նրանց հաղթահարման ուղիները», Երևան, 1955։
  • «Հայ ազգի կազմավորման և նրա սոցիալիստական վերափոխման հարցի շուրջը», Երևան, 1957։
  • «Սոցիալիզմը և ազգերը», Երևան, 1969։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 389.
  2. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 408-409։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեհենդակ Մելիքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 389