Մեծ եգիպտական թանգարան

թանգարան Եգիպտոսում

Մեծ եգիպտական թանգարան, թանգարան Գիզայում (Եգիպտոս), բացումը կլինի 2018 թվականին։ Այն քաղաքի նոր գլխավոր հատակագծի մասն է կազմում, նրա մակերեսը կկազմի 50հա։ 2002 թվականի հունվարի 5-ին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը թանգարանի հիմքում դրել է առաջին քարը։ Թանգարանի շինարարության արժեքը մոտ 550 միլիոն դոլար է։

Մեծ եգիպտական թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան, թանգարանի շենք և հնագիտական թանգարան
Երկիր Եգիպտոս
ՏեղագրությունԱլ-Գիզա
ՎայրԳիզա
ՀասցեEl Remayah Sq., Cairo-Alex. Road, Giza և ميدان الرماية ، طريق القاهرة الإسكندرية الصحراوي ، الجيزة
Հիմնադրվել է2021 և 1902[1]
Կայքgem.gov.eg
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի հեռավորությունը Գիզայի բուրգերից կազմում է մոտ 2 կմ։

Թանգարանի ճարտարապետական կառուցվածքը և դիզայնը որոշվել են 2002 թվականի հունվարի 7-ին կազմակերպված մրցույթի արդյունքում։ Կազմակերպիչները ստացել են 1557 նախագիծ աշխարհի 82 երկրներից։ Մրցույթի երկրորդ փուլում ընտրվել են 20 նախագիծ, 2003 թվականի հունիսի 2-ին հրապարակվել է հաղթողի անունը։ Հաղթողն է դարձել իռլանդական «Heneghan Peng» ընկերությունը Դուբլինից։ Թանգարանի սրահները կլիեն եռանկյունաձև` բուրգաձև տանիքով։ Պատերը կլինեն կիսաթափանցիկ քարից։ Գլխավոր մուտքի մոտ կցուցադրվեն ամենախոշոր ցուցանմուշները։

2010 թվականի փետրվարի 2-ին Եգիպտոսի ղեկավարությունը պայմանագիր է կնքել «Hill International» ընկերության հետ, որի մասնագետները կվարեն շինարարության կառուցողական և կազմակերպական ապահովումը[2]։ Շինարարության 550 միլիոն դոլարից 300 միլիոնը ֆինանսավորվում է միջազգային համագործակցության Ճապոնական բանկի կրեդիտի հաշվից, մնացած գումարը Հնությունների գլխավոր խորհրդի և այլ միջազգային ֆոնդերի նվիրատվությունների հաշվից[3]:.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. «Hill International-Led Joint Venture Selected as Project Manager for the Grand Egyptian Museum». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «World news and international headlines - The National». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ եգիպտական թանգարան» հոդվածին։