Մեծ անկում
Մեծ անկում. ինչպես են քայքայվում ինստիտուտներն ու կործանվում տնտեսությունները (անգլ.՝ The Great Degeneration: How Institutions Decay and Economies Die), բրիտանացի պատմաբան Նիլ Ֆերգյուսոնի գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել է 2013 թվականին։ Գրքում հեղինակը պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տնտեսական և քաղաքական գերակայությունն արագորեն մարում է։ Նա այն կարծիքին է, որ Արևմուտքն անկում է ապրում[1]։
Մեծ անկում անգլ.՝ The Great Degeneration: How Institutions Decay and Economies Die | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Նիլ Ֆերգյուսոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Ալեն Լեյն |
Հրատարակման տարեթիվ | 2013 |
Ֆերգյուսոնի պնդմամբ՝ «ինստիտուցիոնալ հիվանդությունն» է, որ սպառնում է Արևմուտքի 500-ամյա զարգացմանը[2]։ Financial Times-ի գրաքննադատ Սեմյուել Բրիտանը նշել է, որ գիրքն ապահովում է «ինֆորմատիվ և հաճելի ընթերցանություն»[3]։
Գիրքը 2020 թվականին Newmag հրատարակչության կողմից թարգմանվել և լույս է տեսել հայերեն[4]։
Նկարագրություն
խմբագրելԳրքում հեղինակը փորձում է հասկանալ, թե ինչու են հարուստ երկրներն անկում ապրում։ Նրա կարծիքով՝ դրա նախանշաններն այսօր ամենուր են. տնտեսական աճի դանդաղում, կործանարար պարտքեր, աճող անհավասարություն, ծերացող բնակչություն, հակասոցիալական վարք։ Գրքում Նիլ Ֆերգյուսոնը առաջ է քաշում այն միտքը, որ արևմտյան ինստիտուտներ այսօր քայքայվում են։
Ֆերգյուսոնն այն կարծիքին է, որ արևմտյան ժողովրդավարությունն այսօր խզել է սերունդների միջև եղած համաձայնությունը, քանի որ հաջորդ սերունդներին մարդկությունը թողնում է պարտքի մեծ բեռ։ Ըստ նրա՝ շուկաների բնականոն զարգացումը խեղվում է չափազանց բարդ կարգավորումների պատճառով, եղած խնդիրները լուծելու փոխարեն դրանք ի հայտ են բերում նորերը։ Բացի այդ, Ֆերգյուսոնը պնդում է, որ իրավունքի գերակայությունը վերաճում է իրավաբանների գերիշխանության ու քաղաքացիական հասարակությունը դարձել է ոչ քաղաքացիական, մարդիկ էլ ծուլաբար ակնկալում են, որ իրենց բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը։
Արևմուտքի՝ երբեմնի գերիշխող քաղաքակրթության հետընթացը կանգնեցնելու համար Ֆերգյուսոնը զգուշացնում է՝ պետք է հերոսական առաջնորդություն և արմատական բարեփոխում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Great Degeneration: How Institutions Decay and Economies Die». Times Higher Education. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «The Great Degeneration: How Institutions Decay and Economies Die». The Independent Institute. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Brittan, Samuel (2012 թ․ նոյեմբերի 11). «A call to the west in its last-chance saloon». Financial Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 4,0 4,1 info@f-s.am, FutureSystems. «Մեծ անկում». Newmag Publishing House. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.