Մեծ Հայք կամավորական ջոկատ (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեծ Հայք կամավորական ջոկատ (այլ կիրառումներ)

«Մեծ Հայք», կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում։ 1989-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Եղեգնաձորի (Արենի), Վարդենիսի (Շորժա), Գորիսի (Տեղ), Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Կոթի, Շավարշավան) և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի (Հակոբ Կամարի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականին ընդգրկվել է «Արծիվ-մահապարտներ» գումարտակի առաջին դասակում Գագիկ Մինասյանի հրամանատարությամբ։

Մեծ Հայք կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՄեծ Հայք
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով պարգևատրվել է 18, Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության համար» մեդալով 6, զոհվել է 4 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։