Բացել գլխավոր ցանկը

Միացյալ Թագավորության մշակույթ

Միացյալ թագավորության մշակույթը հարուստ է և բազմազան։ Բազմաթիվ գործոններ են ազդել մշակույթի վրա՝ կղզիական բնույթի պետություն լինելը, պետության պատմությունը որպես արևմտյան դեմոկրատիայի առաջատար և ռազմաքաղաքական նշանակալից երկիր, ինչպես նաև այն հանգամանքը, որ պետությունը ձևավորվել է չորս առանձին պետությունների հաշվին, որոնցից յուրաքանչյուրը պահպանել է իր ավանդույթները, սովորությունները և սիմվոլները։ Բրիտանական կայսրության ազդեցության շնորհիվ իր հերթին տարածում է գտել նաև լեզուն և մշակույթը նրա նախկին գաղութներում՝ ներառելով Ավստրալիան, Կանադան, Հնդկաստանը, Իռլանդիան, Նոր Զելանդիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։