Մեխակ Ալեքսեյի Արզումանյան (հունիսի 19, 1982, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Խորհրդային Ադրբեջան, ԽՍՀՄ), Փ/Ծ գեներալ-մայոր, Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն[1]։

Մեխակ Արզումանյան
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն
 
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր հունիսի 19, 1982(1982-06-19) (41 տարեկան)
Ծննդավայր Ստեփանակերտ, Արցախ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

  • 1989-1999 թվականներին սովորել է ք.Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 միջնակարգ դպրոցում։
  • 2002 թվականին ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի հեռակա ուսուցման ՆԶՊ և ֆիզկուլտուրայի բաժինը և 2007 թվականին ավարտել այն։
  • 2008-2010 թվականներին սովորել է ՌԴ ԱԻՆ քաղպաշտպանության ակադեմիայում[2]։

Զինվորական ծառայություն խմբագրել

  • 2000-2002 ժամկետային պարտադիր զինվորական ծառայության է անցել ՊԲ շարքերում։

Կարիերա խմբագրել

  • 2003 թվականին աշխատանքի է անցել ԱՀ ԱԻՊԾ-ում (նախկինում՝ ԱԻՎ), որպես փրկարար։
  • 2005 թվականին նշանակվել է ջոկի հրամանատար։ 2010-ին՝ խմբի հրամանատար։
  • 2011 թվականին նշանակվել է Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար։
  • 2020 թվականի հունիսի 2-ին նշանակվել է փրկարար ուժերի վարչության պետ։
  • 2020 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ԱԻՊԾ տնօրենի հրամանագրով, նշանակվել է տնօրենի տեղակալ։
  • 2021 թվականին ԱՀ նախագահի հրամանագրրով գնդապետ Մեխակ Արզումանյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն[3]։
  • 2023 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ շնորհվել է Փ/Ծ գեներալ մայորի կոչում։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • 2012 թվականին պարգևատրվել է «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով։
  • 2014 թվականին ԱՀ վարչապետի կողմից պարգևատրվել է «Վարչապետի հուշամեդալ»-ով։
  • 2016 թվականին մասնագիտական տոնի կապակցությամբ ԱՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։
  • 2016 թվականին ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։
  • 2017 թվականին ԱՀ ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել է «Անվեհեր փրկարար» գերատեսչական մեդալով։
  • 2020 թվականին ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
  • 2021 թվականի հոկտեմբերի 30-ին ԱԻՊԾ ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ Հայաստանի ոստիկանության պետի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
  • 2022 թվականի հոկտեմբերի 26-ին Փրկարարի մասնագիտական տոն օրվա, ինչպես նաև բարձր կարգապահության և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու առթիվ անձնակազմին խրախուսելու նպատակով Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 503 հրամանով պարգևատրել է «ՊԲ հուշամեդալով»։
  • 2022 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի թիվ 3261-Ա հրամանով` Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով
  • 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հրամանով՝ պարգևատրվել է «За участие в миротворческий миссии в Нагорном Карабахе» մեդալով։
  • 2022 թվականի հոկտեմբերի 30-ին «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահի թիվ 25-26 հրամանով 44-օրյա պատերազմի և հետպատերազմյա ժամանակաընթացքում որոնողափրկարարական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և միության հետ սերտ համագործակցելու համար պարգևատրվել է «ԱՆՄԱՀ ԶԻՆՎՈՐ» հուշամեդալով[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կենսագրություն». rs-nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի կենսագրականը». aravot.am.
  3. «Նախագահ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  4. «ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի և փրկարար ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցել են մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից։». ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.