Մելֆի
Մելֆի (իտալ.՝ Melfi), համայնք Իտալիայում, որը տեղակայված է Բազիլիկատա մարզում՝ Պոտենցա գավառում[2], Մոնտե-Վուլտուրա հրաբխի ստորոտին, 531 մետր բարձրության վրա:
Մելֆի | |||
Melfi | |||
Երկիր | ![]() | ||
---|---|---|---|
Մարզ | Բազիլիկատա | ||
Գավառ | Պոտենցա | ||
Մակերես | 206,23 կմ² | ||
ԲԾՄ | 532±1 մետր | ||
Բնակչություն | ▲17 878 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0972 | ||
Փոստային ինդեքսներ | 85025 | ||
Ավտոմոբիլային կոդ | PZ | ||
Պաշտոնական կայք | comune.melfi.pz.it | ||
| |||
Քաղաքը գոյություն է ունեցել դեռևս Հին Հռոմի ժամանակաշրջանում: Նորմանդացիները՝ Գվիսկարի ղեկավարությամբ ետ են նվաճել բյուզանդացիներից և դարձրել Ապոuլիա դքսության մայրաքաղաք: Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենը այստեղ է կառուցել իր ամենասիրելի ամրոցը, որտեղ էլ ընդունել են Մելֆական սահմանադրությունը:
Շտաուֆեններից հետո քաղաքը կորցրել է իր քաղաքական նշանակությունը: Այն կառավարել են Կարաչոլո ընտանիքը, Ֆիլիբեր դե Շալոնը, Դորիան և Սիցիլական Բուբոնները: Հին կառուցապատումը հիմնականում ավերվել է երկրաշարժերի պատճառով (ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել 1851 թվականին): Պահպանվել են Շտաուֆենների ամրոցը և ռոմանական մայր տաճարը (XII—XIII դդ):
Քաղաքի բնակչությունը կազմում է 17138 մարդ՝ 2004 թվականի տվյալներով, իսկ բնակչության խտությունը՝ 79 մարդ/կմ2: Զբաղեցնում է 205.15 կմ2 տարածք: Փոստային ինդեքսը 85025 է: Հեռախոսի կոդը՝ 0972:
Բնակավայրի հովանավորը համարվում է սբ. Ալեքսանդրը: Քաղաքի տոնը ամեն տարի նշվում է փետրվարի 9-ին:
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Istat.
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Potenza»։ Վերցված է 2017 հունիսի 28