Մելքոն Տիրացույան

հայ նկարիչ

Մելքոն Ղազարոսի Տիրացույան (1837, Կոստանդնուպոլիս - 1904, Կոստանդնուպոլիս), հայ գեղանկարիչ։

Մելքոն Տիրացույան
Ի ծնեՄելքոն Ղազարոսի Տիրացույան
Ծնվել է1837
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել է1904
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1850-1857 թվականներին սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ Երկար տարիներ նկարչություն է դասավանդել Կոստանդնուպոլսի և Քաղկեդոնի հայկական դպրոցներում։ Գործերից են՝ «Հովհաննես Մկրտչի քարոզը», «Սուրբ Ղուկասը», «Գրիգոր Լուսավորիչ», «Դոկտոր Սիմոնով»։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[1][2]։

Մատենագրություն խմբագրել

Հ. Ն. Տիրացույան, Մելքոն Տիրացույան, «Բազմավեպ», 1905, N 1:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մելքոն Տիրացույանի ստեղծագործություններից Հայաստանի ազգային պատկերասրահում
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան