Մելիք Խաչիկի Աղաբեկյան (ուկրաիներեն՝ Мелік Хачикович Агабекян), հունիսի 26, 1947(1947-06-26), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ հայ ուկրաինացի նկարիչ, Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ (1986)[1]։

Մելիք Աղաբեկյան
ուկրաիներեն՝ Мелік Хачикович Агабекян
Ի ծնեԱղաբեկյան Մելիք Խաչիկի
Ծնվել էհունիսի 26, 1947 (76 տարեկան)
ԾննդավայրՍուխում
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և համալսարանի դասախոս
ՈւսուցիչՍարգիս Մուրադյան և Էդուարդ Իսաբեկյան
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն

Կենսագրություն խմբագրել

Աղաբեկյանը ծնվել է 1947 թվականի հունիսի 26-ին Սուխումում[2]։ Ամուսնացել է 1973 թվականին[3]։ 1973-1974 թվականներին դասավանդել է գեղարվեստի պետական քոլեջում։ 1980 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, որտեղ սովորել է Էդուարդ Իսաբեկյանի և Սարգիս Մուրադյանի ղեկավարությամբ։ 1980-1982 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1982 թվականից սկսած յոթ տարի եղել է «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի գեղարվեստական խմբագիրը։ 1986 թվականից Ուկրաինայի նկարիչների ազգային միություն անդամ է։ 1990-1992 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Շախտյորսկ քաղաքի (Դոնեցկի մարզ, Ուկրաինա[2]) թիվ 6 դպրոցում։ 1981-1985 թվականներին նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Հայաստանում։ Իսկ 1992-1997 թվականներին ցուցադրվել են նաև Դոնեցկի[2] արվեստի ցուցահանդեսներում։

Ստեղծագործությունները խմբագրել

  • «Լավերի կիրճը» (ռուս.՝ «Ущелье Хорошие» (1979))
  • «Հարսանիք Լենինականում» (ռուս.՝ «Свадьба в Ленинакане» (1980))
  • «Երիտասարդ հիմնադիրներ» (ռուս.՝ «Молодые литейщики» (1981))
  • «Նատյուրմորտ կակտուսի հետ» (ռուս.՝ «Натюрморт с кактусами» (1985))
  • «Վերադարձ» (ռուս.՝ «Возвращение» (1985))
  • «Ինքնապաշտպանություն» (ռուս.՝ «Автопортрет» (1986))
  • «Ա․ Ծառուկյանի դիմանկարը» (ռուս.՝ «Портрет А. Царукян» (1986))
  • «Սկիզբ» (ռուս.՝ «Начало» (1987))
  • «Սբ. Առաքյալոց եկեղեցի» (ռուս.՝ «Церковь св. Апостолов» (1988))
  • «Ձմեռ։ Արևի օր» (ռուս.՝ «Зима. Солнечный день» (1992))

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Агабекян Мелік Хачикович - Енциклопедія Сучасної України» (ua). esu.com.ua. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 «Армянский художник Агабекян Мелик Хачикович (artist Aghabekyan Melik Khachikovich)» (ռուսերեն). socrealizm.com.ua. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.
  3. Noev Kovcheg Media. «Мир через призму искусства» (ռուսերեն). noev-kovcheg.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 15-ին.