Մելիք-Եգանյաններ
Մելիք-Եգանյաններ, Մելիք - Ավանյաններ, մելիքական տուն Արցախի Դիզակ գավառում։ Հիմնադիրը Դիզակի մելիք Եգանն է։ Ենթադրվում է, որ սերում էին IX դարի Արցախի իշխան Եսայի Ապումուսեի տոհմից։ XVIII դարի 1-ին կեսին Դիզակի մելիք Եգանը կարևոր դեր է կատարել հայաբնակ տարածքների ազատագրման և ինքնավարության վերականգնման (Խամսայի մելիքություններ) պայքարում, Նադիր շահի կողմից ստացել խանի տիտղոս։ Նրա հետնորդները՝ Դիզակի տերերը Մելիք-Եգանյաններ են կոչվել նրա անունով։ Մելիք-Եգանյանների աթոռանիստն էր Տող (Դող) ավանը։ Արցախը Ռուսաստանին միացվելուց (1813 թվական) հետո Մելիք-Եգանյանները զրկվել են մելիքական իրավունքներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 387)։ ![]() |
Աղբյուրներ
խմբագրել- Մելիք Եգանի ընդունարանի մուտքի վիմագիր արձանագրությունը Արխիվացված 2020-11-13 Wayback Machine
- Խամսայի մելիքությունների իրավունքներն ու պարտականությունները