Մելիքսեթ Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մելիքսեթ Գևորգի Մելքոնյան (դեկտեմբերի 16, 1932, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1994[1]), հայ գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1975 թվականից։
Մելիքսեթ Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1932 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | 1994 |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրականագետ և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1955) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Բանվոր և ՀԿԿ |
Մելիքսեթ Մելքոնյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՄելիքսեթ Մելքոնյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 16-ին, Լենինականում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1955-1957 թվականներին աշխատել է Ալավերդու «Պղնձի ֆրոնտում», իսկ 1958-1961 թվականներին՝ Լենինականի «Բանվոր» թերթերի խմբագրություններում։ 1961-1966 թվականներին դասախոս, ապա հրահանգիչ էր ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեում։ 1966-1969 թվականներին եղել է «Լենինականյան կյանք» ռադիոհաղորդումների խմբագրության պատասխանատու խմբագիր, իսկ 1969-1972 թվականներին ՀԽՍՀ Նախարարների խորհրդի Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում աշխատել է որպես խմբագիր։ 1972 թվականին «Մկրտիչ Արմենի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1973-1980 թվականներից աշխատել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում՝ որպես ավագ գիտաշխատող։ 1980 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ՝ որպես սոցիալիստական ազգերի զարգացման և մերձեցման խորհրդի գիտական քարտուղար։ Արժանացել է ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության համամիութենական դիպլոմի (1980)՝ հռետորական արվեստին նվիրված աշխատությունների համար[2]։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Մելիքսեթ Մելքոնյանը մահացել է 1994 թվականին։ Թաղված է Երևանում՝ Նուբարաշենի գերեզմանատան պանթեոնում[1]։
Երկեր
խմբագրել- Մկրտիչ Արմեն, Երևան, «Գիտելիք», 1970 էջ։
- Հայր ու որդի, Երևան, «Հայաստան», 1973, 58 էջ։
- Մարդու ժպիտը, Երևան, «Հայաստան», 1974, 35 էջ։
- Հռետոր դառնում են... Երևան, «Գիտելիք», 1977, 48 էջ։
- Հրեղեն խոսքի ուժը, Երևան, «Գիտելիք», 1979, 50 էջ։
- Ոչ միայն հացիվ, Երևան, «Սովետական գրող», 1987, 332 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «The memorial of Melqonyan Meliqset (Մելիքսեթ Մելքոնյան Գեվորգի) buried at Yerevan's Nubarashen cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 306-307։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիքսեթ Մելքոնյան» հոդվածին։ |