Մեժգորիե (Բաշկորտոստան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեժգորիե

Մեժգորիե (ռուս.՝ Межгорье), փակ քաղաք Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստանի Հանրապետությունում։ Տեղակայված է Ուրալյան լեռների հարավում՝ Յամանտաու լեռան մոտակայքում՝ Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայից 200 կմ դեպի հարավ-արևելք։ Բնակավայրի հարավային մասերով հոսում է Կամա գետի առուն հանդիսացող Ինսեր գետը։

Քաղաք
Մեժգորիե
Межгорье
Դրոշ Զինանշան
Flag of Mezhgorie (Bashkortostan).png Coat of Arms of Mezhgorie (Bashkortostan).png

Mezhgorye, Republic of Bashkortostan.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԲաշկորտոստանի
Քաղաքային շրջանЗАТО город Межгорье
ՔաղաքապետՎիկտոր Պանչենկո
Հիմնադրված է1979 թ.
Առաջին հիշատակում1979
ԲԾՄ500 մ
Բնակչություն16 275[1] մարդ (2015)
Ազգային կազմՌուսներ, բաշկիրներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլն
Կրոնական կազմՈւղղափառ, սուննի մուսուլմաններ և այլն
ՏեղաբնականունՄեժգորեցիներ
Ժամային գոտիUTC+5
Հեռախոսային կոդ34781
Փոստային ինդեքս453571, 453570
Փոստային ինդեքսներ453570–453571
Պաշտոնական կայքmezhgorie.ru
##Մեժգորիե (Բաշկորտոստան) (Ռուսաստան)
Red pog.png
##Մեժգորիե (Բաշկորտոստան) (Բաշկորտոստան)
Red pog.png

Հիմնադրվել է 1979 թվականին՝ սկզբնապես կրելով Ուֆա-105 (Уфа-105) և Բելորեցկ-16 (Белорецк-16) անվանումները։ 1995 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ և անցել ներկայիս անվանը։

Մուտքը դեպի քաղաք առանց համապատասխան թույլտվության արգելված է։ Քաղաքում ազատ ելումուտ կատարալու իրավունքը պատկանում է միայն կառավարության ներկայացուցիչներին։ Ենթադրվում է, որ քաղաքի տակ գտնվում է լայնամասշտաբ գաղտնի կառույց, որտեղ իրականացվում են միջուկային ծրագրեր ու նախագծեր[2][3][4]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել