Մեթյու Բեյր (անգլ.՝ Matthew Bair, հունիսի 2, 1987(1987-06-02), Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ[1][2]), առավել հայտնի է Մեթյու Կոմա (անգլ.՝ Matthew Koma) անվամբ, ամերիկացի երգիչ, երգահան, դիջեյ և ձայնագրման պրոդյուսեր։

Մեթյու Կոմա
Ի ծնե անունանգլ.՝ Matthew Bair
Նաև հայտնի է որպեսMatthew Koma
Ծնվել էհունիսի 2, 1987(1987-06-02) (36 տարեկան)
Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրատենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլInterscope Records
ԿրթությունSeaford High School?
Կայքmatthewkoma.com

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1987 թվականի հունիսի 2-ին և մեծացել է Նյու Յորք նահանգի Լոնգ Այլենդ կղզում[3]։ Ունի հրեական արմատներ։ Սովորել է Սիֆորդի ավագ դպրոցում[4]։

Երաժշտական կարիերա խմբագրել

Ոգեշնչվելով Էլվիս Կոստելլոյով, Բրյուս Սպրինգստինով և Ստեֆան Ջենկինսով, Կոման իր երաժշտական կարիերան սկսել է փանկ ռոք ժանրում ստեղծագործելով, իսկ հետագայում անցում է կատարել ժանրային խառնուրդների՝ փոփ երաժշտությունից և հիփ հոփից մինչև EDM[3]։ Նախկինում Կոման համագործակցել է Hardwell-ի, Zedd-ի, Միրիամ Բրայանտի, Սեբաստիան Ինգրոսսոյի, Ալեսսոյի, Tiësto-յի, Vicetone-ի և Ռայան Թեդերի հետ[5]։

Կոմային նկատել է Ջիմմի Այվինը, իսկ «She» երգի ակուստիկ տարբերակի ձայնագրությունն լսելուց հետո Կոման պայմանագիր է կնքել Interscope Records լեյբլի հետ[6]։ Ավելի ուշ՝ 2012 թվականի մայիսին նա թողարկել է իր դեբյուտային՝ «Parachute» մինի ալբոմը, որի չորս երգերը նա ինքնուրույն գրել, պրոդյուսերավորել և համապրոդյուսերավորել է։ Ալբոմում առկա են համագործակցություններ այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Ալեքս դա Քիդը, Twice as Nice-ը, Սեն Ուոթերսը, Լուի Բյանկանելոն և Արի Լևինը[7]։ Այդ ժամանակից ի վեր նա շրջագայել է LMFAO դուոյի և Far East Movement քառյակի հետ՝ «Sorry For Party Rocking» շրջագայության շրջանակներում[8], որից հետո շրջագայել է Owl City խմբի հետ[9]։ 2012 թվականի մարտին Բրյուս Սպրինգստինը թողարկել է «Rocky Ground» երգը, որի ռեմիքս տարբերակը Կոման համապրոդյուսերավորել է Ռոն Անիելլոյի հետ համատեղ, որպես Բրյուսի` «Wrecking Ball» ալբոմի սինգլ[10]։

2012 թվականին Կոման կատարել է Black Cards խմբի «End of Pretend» երգի հիմնական վոկալը։ Հաջորդ գարնանը նա շրջագայել է Եվրոպայում` աջակցելով Էլլի Գոլդինգին և Չարլի ԷքսՍիԷքսին

2017 թվականին Կոման պրոդյուսերավորել է Շանայա Թվեյնի հինգերորդ ստուդիական ալբոմի՝ «Now»-ի երգերը, ներառյալ գլխավոր՝ «Life's About to Get Good» սինգլը[11]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Հիլարի Դաֆի հետ[12]։ Զույգն ունի դուստր՝ Բենքս Վիոլետ Բեյրը, որը ծնվել է 2018 թվականին։ Կոման նաև Դաֆի և նրա նախկին ամուսնու՝ Մայք Քոմրիի որդու՝ Լուկաս Քրուզ Քոմրիի խորթ հայրն է։ Կոման Լուկասին իր սեփական որդին է համարում[13]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Մանրամասներ
Parachute
The Cherrytree Sessions
  • Թողարկվել է՝ Օգոստոսի 27, 2013
  • Լեյբլ՝ Interscope
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարեթիվ Անվանակարգ Առաջադրված
աշխատանք
Արդյունք Ծան.
BMI Pop Awards 2014 Մրցանակակիր երգ «Clarity» Հաղթանակ [14]
Billboard Music Award 2012 Թոփ դենս/էլեկտրոնային երգ «Spectrum» Հաղթանակ [15]
International Dance Music Awards 2013 Լավագույն պրոգրեսիվ երգ «Years» Առաջադրված [16]
2016 Լավագույն դաբստեպ/հարվածային և բաս երգ «Emotional» Առաջադրված [17]
MTV Video Music Awards Japan 2012 Լավագույն պարային տեսահոլովակ «Spectrum» Առաջադրված [18]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gamboa, Glenn (2011 թ․ հուլիսի 27). «LI's Matthew Koma signs with major label». Newsday. New York City / Long Islandaccessdate=մարտի 29, 2015. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  2. Pearce, James. «Matthew Koma Biography». AllMusic.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  3. 3,0 3,1 «Matthew Koma». Watchdog Management. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին. «Born and raised on Long Island...»
  4. Gamboa, Glenn. «Matthew Koma has big homecoming at Coliseum». Newsday. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  5. Pannacione, Maggie (2012 թ․ մարտի 21). «Matthew Koma to Release "Parachute" EP on May 29». Artist Direct. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  6. Gamboa, Glenn (2011 թ․ հուլիսի 27). «LI's Matthew Koma signs with major label». Explore LI. (subscription required)
  7. «Newcomer Matthew Koma to Release Four-Song Debut – Parachute EP – on Cherrytree/Darkchild/Interscope Records May 29th». International Business Times. 2012 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  8. Gamboa, Glenn (2012 թ․ հունվարի 31). «Matthew Koma lands Cherrytree European tour slot». Newsday.
  9. «Matthew Koma on tour with Owl City». Skope. 2012 թ․ օգոստոսի 16.
  10. Gamboa, Glenn (2012 թ․ հուլիսի 3). «Springsteen picks Koma remix for new single». Newsday.
  11. Stephen Thomas Erlewine. «Now - Shania Twain | Songs, Reviews, Credits, Awards». AllMusic. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. https://people.com/tv/hilary-duff-marries-matthew-koma/
  13. https://www.etonline.com/hilary-duffs-fiance-matthew-koma-gets-heartwarming-tattoo-of-kids-banks-and-luca-136182?amp/
  14. https://www.bmi.com/news/entry/stevie_nicks_and_top_songwriters_honored_at_62nd_annual_bmi_pop_awards
  15. http://www.rockonthenet.com/archive/2012/bbyearend.htm
  16. https://web.archive.org/web/20160304023731/http://www.wintermusicconference.com/events/idmas/index.php?wmcyear=2013#idmanominees
  17. https://web.archive.org/web/20160303001646/http://wintermusicconference.com/events/idmas/index.php?wmcyear=2016#idmanominees
  18. «Award show to be held on Saturday June 23, 2012 at Makuhari Messe in Chiba Prefecture, Japan» (Japanese). MTV Asia. 2012 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել