Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ (Բրեյդի )

Մեթյու Բրեդի կամ Մեթյու Բրեյդի[1] (անգլ.՝ Mathew Brady, մայիսի 18, 1822(1822-05-18)[5], Ուորեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ, Lake, Marinette County, Վիսկոնսին, ԱՄՆ[6] և Նյու Յորք, ԱՄՆ[7] - հունվարի 15, 1896(1896-01-15)[2][3][4][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7]), 19-րդ դարի ամերիկացի ամենանշանավոր լուսանկարիչներից մեկը։ Առավել հայտնի աշխատանքները նշանավոր մարդկանց դիմանկարներն ու Ամերիկայի քաղաքացիական պատերազմի լուսանկարներն են։ Նրան վերագրում են ֆոտոլրագրության հայր կոչումը[8]։

Մեթյու Բրեյդի
Mathew B. Brady
Ինքնադիմանկար, Բրեդի, 1875 թ.
Ի ծնեMathew B. Brady
Ծնվել էմայիսի 18, 1822(1822-05-18) (201 տարեկան)
Ծննդավայրշրջան Ուորեն, Նյու-Յորք քաղաք
Վախճանվել էհունվարի 15, 1896(1896-01-15)
Մահվան վայրՆյու-Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունլուսանկարիչ, պատերազմի լուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող
Ժանրլուսանկար
Կայքmathewbrady.com(անգլ.)
ստորագրություն
Изображение автографа
 Category:Mathew Brady Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Բրեդին ծնվել է Նյու-Յորքի Ուորեն շրջանում, իռլանդացի ներգաղթյալներ Անդրեա և Յուլյա Բրեդների ընտանիքում։ 16 տարեկանում ապագա լուսանկարիչը տեղափոխվում է Սարատոգա, Նյու-Յորք։ 1841 թվականին գեղարվեստական ունակությունները Բրեդիին թույլ են տալիս սովորել որակավորված մասնագետ Սեմյուել Մորզեի մոտ։ 1844 թվականին Նյու Յորքում հայտնվում է նրա լուսանկարչական ստուդիան[9]։ Բրեյդին սկսում է ցուցադրել հայտնի ամերիկացիների դիմանկարները ։

1849 թվականին Բրեդին ստուդիա է բացում Վաշինգտոնում, որտեղ նա հանդիպում է Ջուլետ Հանդիին, ում հետ էլ ամուսնանում է 1851 թվականին։

Բրեդիի վաղ աշխատանքները կատարվել են դագերոտիպիայի տեխնիկայով, և նա ստացել է բազմաթիվ մրցանակներ իր աշխատանքների համար։ 1850-ական թվականներին դագերոտիպիային փոխարինելու եկավ ամբրոտիպիան` դառնալով ամենահայտնին։ Լուսանկարները արվում էին ապակե մեծ նեգատիվների վրա, այս տեխնիկան դարձավ առավել հաճախ օգտագործվողը քաղաքացիական պատերազմի ժամանակ։

1850 թվականին Բրեդին ստեղծում է ականավոր ամերիկացիների Պատկերասրահը` ժամանակակից ականավոր գործիչների դիմանկարների հավաքածուն։ 1859 թվականին Փարիզի լուսանկարիչ Անդրե-Ադոլֆ-Էժեն Դիսդերին տարածում է de Visite քարտերը, և այդ փոքրիկ լուսանկարները (չափսերով նման այցեքարտին) արագ դառնում են հայտնի նորություն։ Հազարավոր նման պատկերներ ստեղծվում և վաճառվում են Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։

1856 թվականին Բրեդին ստեղծում է առաջին գովազդը` հայտարարությունը տեղադրելով «New York Herald»-ում, որն առաջարկում էր թղթեր "լուսանկարներ, ամբրոտիպեր և դագերոտիպեր" արտադրելու համար։ Նրա գովազդի նորույթն այն էր, որ առաջին անգամ տառատեսակները տարբերվում էին թերթի տեքստից և այլ գովազդային հայտարարություններից։

Քաղաքացիական պատերազմը լուսանկարներում խմբագրել

 
Վաշինգտոնի զինանոցի պահակախմբի զինվոր, Կոլումբիայի շրջան, 1862

Մեթյու Բրեդին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի հազարավոր լուսանկարներ է արել։ Շատ բաներ, որոնք այսօր հայտնի են քաղաքացիական պատերազմի մասին, գալիս են այդ լուսանկարներից։ Կան հազարավոր լուսանկարներ ազգային արխիվում` վերցված Բրեդիից և նրա ուղեկից Ալեքսանդր Գարդներից, Ջորջա Բարնարդից (անգլ.՝ George N. Barnard) և Տիմատի Օ’Սալիվանից։ Լուսանկարներում պատկերված են Աբրահամ Լինքոլնը, գեներալ Գրանթը, ինչպես նաև հասարակ զինվորներ։ Լուսանկարները ցույց են տալիս ամերիկյան քաղաքացիական պատերազմի պատմության գեղեցիկ, խաչաձև տեսքը։ Բրեյդին չէր կարող մարտական տեսարանների լուսանկարներ անել, քանի որ այդ օրերին լուսանկարչական սարքավորումները դեռ կատարյալ չէին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ермолович Д. И. Англо-русский словарь персоналий. — М.: Рус. яз., 1993. — 336 с. — С. 64
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Smith C. Z. Brady, Mathew B. (1823?–15 January 1896), photographer and entrepreneur // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1700096
  5. Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 online image library Nederlands Fotomuseum
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://www.britannica.com/biography/Mathew-Brady
  8. Horan, James D. (James David), 1914-1981,. Mathew Brady : historian with a camera. New York. ISBN 0-517-00104-7. OCLC 936080355.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  9. «Фотография президента Авраама Линкольна». World Digital Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  10. История в картинках(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Բրեյդի» հոդվածին։