Մեթանոլային թունավորում

Մեթանոլային թունավորումը մեթանոլով թունավորումն է[1]։ Ախտանիշներից կարող են լինել գիտակցության մթագնումը, խանգարված հավասարակշռություն, փսխումը, որովայնի ցավը, և բնորոշ հոտը բերանից[1][2]։ Տեսողության վատացումը կարող է սկսվել թունավորումից 12 ժամ անց[2]։ Ուշ ախտանիշները կարող են ներառել կուրությունը և երիկամային անբավարարությունը[1]։ Թունավորումը և մահը կարող են ի հայտ գալ անգամ փոէր քանակների օգտագործումից[1]։

Մեթանոլային թունավորում
Methanol toxicity
Մեթանոլի մոլեկուլային կառուցվածք
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառՄեթանոլ[1][2]
Հիվանդության ախտանշաններԳիտակցության մթագնում, խանգարված հավասարակշռություն, փսխում, որովայնի ցավ, բնորոշ հոտ բերանից[1][2]
Հետևանքտեսողական նյարդի հիվանդություն[3], տեսողական նյարդի ապաճում[3], կուրություն[3], Պարկինսոնիզմ[3], ուղեղախտություն[3], բազմանյարդաբորբ[3], զարգացումային թունավորում[3], նյարդային խողովակի դեֆեկտ[3], Կոնյունկտիվիտ[3], գլխացավ[3], գլխապտույտ[3], Անքնություն[3] և մաշկաբորբ[3]
Վնասում էՄարդու աչք[4], մարդու ստամոքսաղիքային տրակտ[4], կենտրոնական նյարդային համակարգ[4], Շնչառական համակարգ[4], մաշկ[4] և մարդ[4]
Բժշկական մասնագիտությունԱնհետաձգելի բժշկություն
ԱխտորոշումԱցիդոզ, օսմոլյարության շեղում, մեթանոլի քանակը արյան մեջ[1][2]
Տարբերակիչ ախտորոշումՎարակներ, տարբեր թունավոր ալկոհոլների օգտագործում, սերոտոնինային համախտանիշ, դիաբետիկ կետոացիդոզը[2]
ԲուժումՀակաթույն, հեմոդիալիզ[2]
ԲարդություններԿուրություն, երիկամային անբավարարություն[1]
ԿանխատեսումԼավ, բուժման վաղ սկսելու դեպքում[1]
Հանդիպման հաճախականություն1700 դեպք ամեն տարի (ԱՄՆ)[5]

Մեթանոլով թունավորումը հիմնականում առաջանում է ապակի մաքրող հեղուկ խմելուց հետո[2]։ Սա կարող է լինել պատահականության արդյունք կամ դիտավորություն՝ ինքնասպանության նպատակով[1]։ Թունավորումը հազվադեպ հանդիպում է մաշկի հետ շփումից կամ գոլորշիների ներշնչումից հետո[1]։ Երբ օրգանիզմում մեթանոլը կենսափոխվում է, առաջանում է ֆորմալդեհիդ, մրջնաթթու և ֆորմիատ, որը թունավորման հիմնական պատճառն է[2]։ Ախտորոշման մասին ենք մտածում երբ կա ացիդոզ կամ օսմոլյարության շեղում և հաստատվում է արյան մեջ քանակի ուղղակի չափումով[1][2]։ Նման ախտանիշներով կարող են ընթանալ նաև այլ վիճակներ, օրինակ՝ վարակները, տարբեր թունավոր ալկոհոլների օգտագործումը, սերոտոնինային համախտանիշը և դիաբետիկ կետոացիդոզը[2]։

Բուժման վաղ սկսումը մեծացնում է լավ ելքի հավանականությունը[2]։ Բուժումը բաղկացած է հիվանդի կայունացումից, որին հաջորդում է հակաթույնի կիրառումը[2]։ Նախընտրելի հակաթույնը ֆոմեպիզոլն է, կարող է օգտագործվել էթանոլը, երբ վերջինս առկա չէ[2]։ Օրգանների վնասման և ծանր ացիդոզի դեպքում կարող է կիրառվել հեմոդիալիզ[2]։ Բուժման մեջ կարող են կիրառվել նաև նատրիումի հիդրոկարբոնատ, Վիտամին B9, Թիամին[2]։

Բռնկումները տեղի են ունեցել խմելու ալկոհոլի աղտոտման հետևանքով[2]։ Վերջինս հազվադեպ է հանդիպում զարգացող երկրներում[2]։ 2013 թվին ԱՄՆ-ում 1700-ից ավել դեպք է գրանցվել[5]։ Ախտահարվածները հիմնականում չափահասներ են և տղամարդիկ[5]։ Մեթանոլով թունավորումը նկարագրվել է դեռ 1856 թվականին[6]։

Նշաններ և ախտաիշներ խմբագրել

Մեթանոլային թունավորման սկզբնական ախտանիշներն են՝ կենտրոնական նյարդային համակարգի ընկճում, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, խանգարված հավասարակշռություն և խառնաշփոթ։ Բավականաչափ մեծ դոզաները կարող են առաջացնել գիտակցության կորուստ և մահ։ Մեթանոլի ազդեցության սկզբնական ախտանշանները հիմնականում ավելի մեղմ են քան նույն քանակի էթանոլի օգտագործման դեպքում[7]։ Սկզբնական ախտանիշների անցնելուն պես, սկսում են ախտանիշների հաջորդ խումբը, որը դրսևորվում է մեթանոլի օգտագործումից 10-ից 30 ժամ հետո, և կարող են ներառել տեսողության պղտորություն կամ լիարժեք կորուստ, ացիդոզ, ուղեղի կճեպի արյունազեղում, որը հազվադեպ, բայց լուրջ բարդություն[8][9]։ Հետևյալ ախտանիշները ֆորմիատի թունավոր քանակների կուտակումն է արյան մեջ, և կարող է բերել մահվան շնչական անբավարարության պատճառով։ Ֆիզիկալ հետազոտությամբ կարող է հայտնաբերվել հաճախացած շնչառություն, և աչքի հետազոտությամբ կարող է հայտնաբերվել բբերի լայնացում, տեսաներվի սկավառակի գերարյունություն և ցանցաթաղանթի այտուց։

Պատճառ խմբագրել

Մեթանոլը շատ թունավոր է մարդկանց համար։ 10 մլ մեթանոլ խմելու դեպքում այն վերածվում է մրջնաթթվի, որը կարող է բերել անվերադարձ կուրության, վնասելով տեսողական նյարդը։ 15 մլ մեթանոլը մահացու է[1]։ Չնայած միջին մահացու չափաքանակը 100 մլ է (3.4 հեղուկ ունցիա (fl oz)) (օրինակ` 1-2 մլ մաքուր մեթանոլ կգ քաշին[10]։ Մեթանոլի թույլատրելի դեղաչափը 0.5 մգ/կգ/օրը[11]։

Երբեմն էթանոլին մեթանոլ ավելացնելով դենատուրացնում են (տեխնիկական սպիրտ), որի պատճառով էլ դառնում է թունավոր։ Արդյունքը հայտնի է մեթիլացված սպիրտ անունով ("meths" բրիտանական անգլերենով, "metho" ավստրալիական ժարգոն, սրանք պետք չէ շփոթել "meth" ի հետ, որը մեթամֆետամինի և մեթադոնի տարածված հապավումն է Բրիտանիայում և ԱՄՆ-ում)։

Մեխանիզմ խմբագրել

Մեթանոլի թունավորումն ունի երկու մեխանիզմ։ Առաջինը, որ մեթանոլը (անկախ թե մուտք է գործում օրգանիզմ մարսողական ուղով, ներշնչմամբ կամ մաշկով ներծծմամբ), ինչպես էթանոլային թունավորման ժամանակ, կարող է լինել մահացու ԿՆՀ ընկճող հատկություն ունենալու հաշվին։ Երկրորդը, տոքսիֆիկացիայի գործընթացքում, լյարդում ալկոհոլ դեհիդրոգենազ ֆերմենտի կողմից մեկնարկվող գործընթացում մրջնալդեհիդից մետաբոլիզվում է մրջնաթթվի (որը ներկա է ֆորմիատի ձևով)[8]։ Մեթանոլը ալկոհոլ դեհիդրոգենազի (ԱԴՀ) միջոցով փոխարկվում է ֆորմալդեհիդի և ֆորմալդեհիդն էլ ալդեհիդ դեհիդրոգենազի (ԱԼԴՀ) միջոցով փոխարկվում է մրջնաթթվի (ֆորմիատ)։ Ալդեհիդ դեհիդրոգենազի միջոցով փոխարկումը ֆորմիատի, ընթանում է ամբողջությամբ, առանց մրջնալդեհիդի հայտնաբերելի մնացորդների[12]։ Ֆորմիատը թունավոր է, քանի որ այն ընկճում է միտոքոնդրիալ ցիտոքրոմ C օքսիդազը, բերելով բջջային մակարդակով թթվածնաքաղցի և մետաբոլիկ ացիդոզի, մի շարք նյութափոխանակային շեղումնեի հետ մեկտեղ[13]։

Բուժում խմբագրել

Մեթանոլային թունավորումը կարող է բուժվել ֆոմեպիզոլով, կամ եթե անհասանելի է, էթանոլով[8][14][15]։ Երկու դեղորայքներն էլ լինելով մրցակցային ինհիբիտորներ, ընկճում են ալկոհոլ դեհիդրոգենազի ազդեցությունը մեթանոլի վրա։ Էթանոլը, ալկոհոլային խմիչքների ակտիվ բաղադրիչը, գործում է ինչպես մրցակցային ինհիբիտոր, ավելի արդյունավետ ձևով կապվելով և հագեցնելով ալկոհոլ դեհիդրոգենազ ֆերմենտը լյարդում, խոչընդոտելով մեթանոլի կապումը։ Մեթանոլը արտազատվում է երիկամներով, առանց փոխարկվելու ավելի թունավոր մրջնալդեհիդի և մրջնաթթվի։ Ալկոհոլ դեհիդրոգենազը էթանոլը վերածում է ացետալդեհիդի, որը նվազ թունավոր միացություն է[8][16]։ Հավելյալ բուժումը մետաբոլիկ ացիդոզի ժամանակ ներառում է նատրիումի հիդրոկարբոնատ, մեթանոլը և ֆորմիատը արյունից մաքրելու համար կատարում են հեմոդիալիզ կամ հեմոդիաֆիլտրացիա[8]։ Ֆորմիատի նյութափոխանակությունը ակտիվացնելու նպատակով կիրառվում է ֆոլինաթթու կամ ֆոլաթթու[8]։

Պատմություն խմբագրել

Եղել են մեթանոլային կայունության դեպքեր, ինչպես Մայքլ Մալլոյինը, ում 1930ականներին փորձել են թունավորել բայց ձախողվել է[17]։

Դեկտեմբերի 16ին Իրկուտսկում տեղի է ունեցել զանգվածային թունավորում՝ մարմնի համար նախատեսված կեղծված լոսյոն խմելուց հետո, քանի որ պիտակի վրա նշված էթանոլի փոխարեն այն պարունակել է մեթանոլ, ինչի արդյունքում մահացել է 75 մարդ։ Նախքան այս դեպքը, չնայած երկրում ալկոհոլային թունավորման երկարամյա խնդիրներին և լոսյոնի շշի վրա նշված նախազգուշացումներին, որ այն անվտանգ չէ խմելու համար, այս մարզում մարմնի լոսյոնը աղքատ մարդկանց կողմից օգտագործվում էր ինչպես օղու էժան փոխարինող[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Kruse, JA (October 2012). «Methanol and ethylene glycol intoxication». Critical Care Clinics. 28 (4): 661–711. doi:10.1016/j.ccc.2012.07.002. PMID 22998995.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 Beauchamp, GA; Valento, M (September 2016). «Toxic Alcohol Ingestion: Prompt Recognition And Management In The Emergency Department». Emergency Medicine Practice. 18 (9): 1–20. PMID 27538060.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 http://www.cdc.gov/niosh/ershdb/emergencyresponsecard_29750029.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0397.html
  5. 5,0 5,1 5,2 Ferri, Fred F. (2016). Ferri's Clinical Advisor 2017: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 794. ISBN 9780323448383. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Clary, John J. (2013). The Toxicology of Methanol (անգլերեն). John Wiley & Sons. էջ 3.4.1. ISBN 9781118353103. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. National Institute for Occupational Safety and Health (2008 թ․ օգոստոսի 22). «The Emergency Response Safety and Health Database: Methanol». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Schep LJ, Slaughter RJ, Vale JA, Beasley DM (2009). «A seaman with blindness and confusion». BMJ. 339: b3929. doi:10.1136/bmj.b3929. PMID 19793790. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Permpalung N, Cheungpasitporn W, Chongnarungsin D, Hodgdon TM (Oct 2013). «Bilateral putaminal hemorrhages: serious complication of methanol intoxication». N Am J Med Sci. 5 (10): 623–4. doi:10.4103/1947-2714.120804. PMC 3842708. PMID 24350079.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. «Methanol Poisoning Overview». Antizol. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. Methanol (CASRN 67-56-1) Արխիվացված 2012-12-05 Wayback Machine
  12. McMartin KE, Martin-Amat G, Noker PE, Tephly TR (1979). «Lack of a role for formaldehyde in methanol poisoning in the monkey». Biochem. Pharmacol. 28 (5): 645–9. doi:10.1016/0006-2952(79)90149-7. PMID 109089.
  13. Liesivuori J, Savolainen H (September 1991). «Methanol and formic acid toxicity: biochemical mechanisms». Pharmacol. Toxicol. 69 (3): 157–63. doi:10.1111/j.1600-0773.1991.tb01290.x. PMID 1665561.
  14. Casavant MJ (Jan 2001). «Fomepizole in the treatment of poisoning». Pediatrics. 107 (1): 170–171. doi:10.1542/peds.107.1.170. PMID 11134450. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ հունիսի 29-ին.
  15. Brent J (May 2009). «Fomepizole for ethylene glycol and methanol poisoning». N Engl J Med. 360 (21): 2216–23. doi:10.1056/NEJMct0806112. PMID 19458366.
  16. Voet, Donald, Judith G. Voet, and Charlotte W. Pratt. Fundamentals of Biochemistry: Life at the Molecular Level. 5th ed. Hoboken, NJ: Wiley, 2008. Print
  17. Blum, Deborah (2011). The Poisoner's Handbook. Penguin Books. p. 231. 014311882X.
  18. Isachenkov, Vladimir (2016 թ․ դեկտեմբերի 19). «Alcohol poisoning death toll in Russian city rises to 49». Associated Press. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Դասակարգում